BTS

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բանգթան Բոյս
‘LG Q7 BTS 에디션’ 예약 판매 시작 (42773472410) (cropped).jpg
BTS-ը LG հայտնի հարավկորեական կազմակերպության գովազդում:
Ձախից աջ (վերևում)՝ J-Hope, RM, Jin; (ներքևում ձախից աջ) V, Suga, Jungkook, Jimin
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն 방탄소년단
Նաև հայտնի է որպես BTS • Bulletproof Boy Scouts • Beyond The Scene • Bangtan Sonyeondan
Երկիր Հարավային Կորեա Հարավային Կորեա
Ժանրեր քեյ փոփ, հիփ հոփ, R&B, EDM
Գործունեություն 2013 ― ներկա
Լեյբլ Big Hit Entertainment • Pony Canyon • Def Jam Japan • Columbia
Կայք bts.ibighit.com
Անդամներ
RM
Suga
J-Hope
Ջին
Չիմին
V
Չոն Գուկ

Bangtan Boys (հանգըլ՝ 방탄소년단, Բանթան Սոնյոնդան, հայտնի նաև որպես՝ BTS), 7 անդամից բաղկացած հարավկորեական բոյ-բենդ։

Խումբը դեբյուտը կատարել է 2013թ. հունիսի 13-ին, իրենց առաջին 2 Cool 4 Skool ալբոմի «No More Dream» երգով, որի համար ստացել է մի քանի «Տարվա Նոր Արտիստ» մրցանակներ, ներառյալ 2013թ. MelOn Music Award Golden Disc Awards մրցանակաբաշխությունները և 2014թ. Seoul Music Awards մրցանակաբաշխությունը: Դեբյուտից 1 տարի անց, նրանք ստացան նշանակալի բոնսանգ մրցանակներ իրենց հետագա Dark & Wild և The Most Beautiful Moment In Life, Part 1 ալբոմների համար:

BTS-ը շարունակեց աճել, մեծ տարածում վայելով իրենց The Most Beautiful Moment In Life, Part 2 և The Most Beautiful Moment In Life: Young Forever ալբոմների շնորհիվ, որոնք առաջին անգամ հայտնվել էին Billboard 200 չարտում: The Most Beautiful Moment In Life, Part 2 նաև Billboard World Albums չարտում հայտնվել էր առաջին հորիզոնականում և մնացել այդ դիրքում մի քանի շաբաթ, դառնալով առաջին հարավկորեական խումբը, որը հասավ նմանատիպ բարձունքի: The Most Beautiful Moment In Life: Young Forever-ը հաղթեց 2016թ. MelOn Music Awards-ի «Տարվա Ալբոմ» անվանակարգում: Սա դարձավ խմբի առաջին դեսանգը կամ «գլխավոր մրցանակը» սկսած դեբյուտից:

Խումբը շարունակեց գերազանցել ինքն իրեն, իրենց երկրորդ լրիվ ալբոմի`Wings-ի, դուրս գալով, որը ավելի քան 27 երկրների iTunes-ում դարձավ առաջին հորիզոնական: Ալբոմը նաև դեբյուտ արեց Billboard 200-ում 26-րդ հորիզոնականում, որը նշանավորեց ամենաբարձր հորիզոնականը, որը երբևէ քեյ փոփ ալբոմը գրավել էր, ինչպես նաև BTS-ին որպես առաջին քեյ փոփ աստղեր, ովքեր մտան այդ չարտ 3 անգամ և մնացին չարտում մեկ շաբաթից ավել: Հայրենիքում, Հարավային Կորեայում, վաճառքների առաջին ամսում, վաճառվեց Wings-ի 681924 օրինակ, կոտրելով նախկին ռեկորդը, առաջին ամսվա վաճառքների համար Gaon-ի չարտում, և հետևաբար դառնալով լավագույն վաճառվող ալբոմը Gaon-ի պատմությունում: Ալբոմի գլխավոր երգը՝ «Blood Sweat & Tears»-ը(կորեերեն՝ 피 땀 눈물), դարձավ խմբի առաջին երգը, որը գրավեց Gaon Digital Chart-ում առաջին հորիզոնականը: Խմբի հաջորդ գլխավոր երգը՝ «Spring Day»-ը(կորեերեն՝ 봄날), նույնպես գրավեց այդ հորիզոնականը, իսկ դրա համապատասխան ալբոմը՝ You Never Walk Alone-ը, գրանցեց ավելի քան 700000 նախնական պատվեր: Ընդհանուր, Wings-ը վաճառել է 1.5մլն օրինակ, դառնալով BTS-ի առաջին «միլիոն վաճառողը»: Մինչ օրս, ամբողջ աշխարհում վաճառվել է BTS-ի 4մլն ալբոմ:

Ճանաչված լինելով իրենց սոցիալական կայքերի ակտիվության համար, BTS-ը Forbes-ի կողմից ճանաչվել է 2016թ. մարտի Թվիթերրում ամենաշատ retweet եղած արտիստը: Այս դեպքերից հետո Թվիթթերը ստեղծեց առաջին քեյ փոփ էմոջին, BTS -ի մասնակցությամբ: 2016թ. հոկտեմբերին Billboard-ը տեղադրեց BTS-ին Social 50 չարտի առաջին հորիզոնականում, դարձնելով նրանց առաջին քեյ փոփ աստղերը, ովքեր եղան այս չարտի առաջին հորիզոնականում: Մինչ օրս, Social 50-ի չարտի հորիզոնականում նրանք մնացել են 23 հաջորդական շաբաթ: 2017թ. BTS-ը ստացավ նոմինացիա Billboard Music Awards-ում, «Top Social Artist» անվանակարգում: Հայտնի լինելով իրենց մեծ միջազգային ֆանբազայով և ամբողջապես վաճառված համերգներով Ասիայում, Եվրոպայում, Ավստրալիայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկաներում, BTS-ի ակնառու ելույթները նրանց շնորհել են Best World Performer մրցանակը 2015թ. Mnet Asian Music Awards-ի ժամանակ: Ընդամենը մեկ տարի անց BTS-ը ստացավ 2016թ. Mnet Asian Music Awards-ի «Տարվա Արտիստ» մրցանակը:

2017թ. BTS-ը Forbes-ի Korea Power Celebrity ցուցակում հայտնվեց 5-րդ տեղում:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան դեբյուտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի առաջին անդամները ընտրվել են «Hit It» լսումների միջոցով, որը BigHit ընկերությունը կազմակերպում էր Հարավային Կորեայի շատ քաղաքներում 2010 և 2011թթ.։ Դեբյուտը պետք է լիներ 2011թ., սակայն խմբի անդամների շարունակական փոփոխությունների պատճառով նրանց դեբյուտը անընդհատ հետաձգվում էր և վերջապես 2012թ. խմբի վերջնական անդամները հաստատվեցին: Իրենց դեբյուտից կես տարի առաջ խումբը սկսեց իրենց անունը կերտել և ֆաների հետ հարաբերություններ ստեղծել Թվիթթերի, վիդեո բլոգերի, ֆանկաֆեի փոստերի ու Յութուբում և SoundCloud-ում cover-ներ հրապարակելու միջոցով:

Նախքան դեբյուտը Rap Monster-ը արդեն ելույթներ էր ունենում որպես ռեփեր և ուներ մի քանի ոչ պաշտոնական երգեր, ներառյալ համագործակցություն Zico-ի հետ: Jin-ը Կոնկուկի համալսարանի ֆիլմի ֆակուլտետի աշակերտ էր, Suga-ն ռեփեր էր Դեգուում: J-Hope-ը, ով NEURON պարային խմբի անդամ էր, ակտիվ էր պարի ասպարեզում և մասնակցում էր պարային մարտերի և մրցույթների: Մինչև Big Hit-ին միանալը, Jimin-ը Բուսանի արվեստների ավագ դպրոցի ժամանակակից պարերի լավագույն աշակերտն էր, սակայն հետո տեղափոխվեց Կորեայի արվեստների ավագ դպրոց V-ի հետ, ով Դեգուից էր: Jungkook-ը հրավերներ էր ստացել 7 գործակալությունների կողմից, Superstar K-ը լքելուց հետո, բայց վերջում ընտրեց Big Hit-ը, Rap Monster-ի ռեփը լսելուց հետո:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013: 2 Cool 4 Skool[խմբագրել | խմբագրել կոդը]

2 Cool 4 Skool — դեբյուտային մինի առաջին ալբոմնն է, բաց է թողնվել 2013 թվականի հունիսի 12-ին:

2 cool 4 skool

2013 թվականի մայիսի 21-ին Big Hit Entertaintment -ը սկսեց հետ հաշվարկ BTS-ի վեբ-կայքում և մայիսի 26-ին թողարկեց դեբյուտային թրեյլերը YouTube-ում, ալբոմի պատրաստման շրջանակներում: Այն ցույց տվեց հիփ-հոփ-չան խորը ռեփի ձայնով և տեքստով «BTS-ը վերջապես դեբյուտ է անում!», որը հավաքում էր դիտումներ դեբյուտային տեսանյութի համար: Թիզերը հաստատող մասնակիցներին, ինչպես նաև կոնցեպտային նկարը ալբոմի, այնուհետև թողարկվեցին Facebook-ի իրենց էջում: Big Hit Entertainment ցուցադրեց երգերի քանակը այս եկող ալբոմի համար իրենց պաշտոնական Twiteer-յան էջում: Նրանք այնուհետև բաց թողեցին դիզայնը և ալբոմի մասերը, որը կուղորդեր ֆոտո-գրքով և բացիկով: Նրանք հետո թողարկեցին առաջին թիզերը, ցույց տալով որ «No More Dream» -ը կլինի իրենց գլխավոր երգը:

Անվանում Հեղինակ Պրոդյուսեր Տևողություն
1 "Intro: 2 Cool 4 Skool" (featuring DJ Friz) Supreme Boi 1:03
2 "We Are Bulletproof Pt.2
  • Pdogg
  • "Hitman" Bang
  • Supreme Boi
  • RM
  • Suga
  • J-Hope
Pdogg 3:45
3 "Skit: Circle Room Talk" Pdogg 2:11
4 "No More Dream"
  • Pdogg
  • "Hitman" Bang
  • RM
  • SUGA
  • J-Hope
  • Supreme Boi
3:42
5 "Interlude" Slow Rabbit 0:52
6 "좋아요" (Joayo / I Like It)
  • Slow Rabbit
  • RM
  • SUGA
  • J-Hope
Slow Rabbit 3:51
7 "Outro: Circle Room Cypher" Pdogg 3:49
Ընդհանուր : 17:53

Ֆիզիկական ալբոմ

Անվանում Տևողություն
8 "Skit: On The Start Line" 2:33
9 "길" (Gil / Path) 3:48
Ընդհանուր 23:34

Վաճառք և հավաստագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Վաճառք
Հարավային Կորեա Հարավային Կորեա (չարտ Գաոն) 150,748+

2015: The Most Beautiful Moment in Life, համերգային շրջագայություն և աճող հեղինակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

The Most Beautiful Moment in Life : Young Forever

2015թ. փետրվարի 10-19-ը BTS-ը առաջին անգամ շրջագայեց Ճապոնիայով, Wake Up: Open Your Eyes տուրի շրջանակներում: Նրանք ելույթ ունեցան 25000 ֆաների համար Տոկիոյում, Օսակայում, Նագույայում և Ֆուկուոկայում: Մարտի 28-ին տղաները ունեցան իրենց երկրորդ սոլո համերգը Կորեայում, BTS Live Trilogy – Episode 1: BTS Begins անվանումով:

Խմբի 3-րդ մինի-ալբոմը՝ The Most Beautiful Moment In Life, Part 1-ը, թողարկվել է 2015թ. ապրիլի 29-ին: Հունիսին այն ընդգրկվել էր Fuse-ի «27 Best Albums of 2015 So Far» ցուցակում և ընդգրկված միակ կորեական ալբոմն էր: 2015թ. մայիսի 5-ին, ալբոմի գլխավոր երգը՝ «I Need U»-ն, գրավեց առաջին հորիզոնականը SBS MTV-ի The Show-ում, ինչը նշանավորեց խմբի առաջին հաղթանակը դեբյուտից սկսած: Իր թողարկումից The Most Beautiful Moment In Life, Part 1-ը վաճառվել է 200000 օրինակով:

Հունիսի 4-ին BTS-ը թողարկեց իրենց 4-րդ ճապոնական սինգլը՝ «For You»-ն, որպեսզի տոնեն իրենց ճապոնական դեբյուտի առաջին տարեդարձը, թողարկելով երգի տեսահոլովակը նույն օրը: Սինգլը բարձրացավ Oricon-ի չարտի առաջին հորիզոնական և առաջին օրվա ընթացքում վախառվեց 42611 օրինակով:

Հունիսի 23-ին BTS-ը թողարկեց «Dope» երգի տեսահոլովակը, որը The Most Beautiful Moment in Life, Part 1 ալբոմից էր: Այն դարձավ BTS առաջին տեսահոլովակը, որը հատեց 100մլն. դիտում սահմանը: «Dope»-ը հասավ իր հայտնիության գագաթնակետին, երբ հայտնվեց Billboard'-ի World Digital Chart-ի 3-րդ հորիզոնականում, չնայած նրան որ դուրս է եկել 2 ամսի առաջ:

Խմբի 2015 Live Trilogy Episode: The Red Bullet շրջագայությունը շարունակվեց Մալազիայում, Լատինական Ամերիակայում, Ավսրալիայում և Միացյալ Նահանգներում և ավարտվեց Հոնկ Կոնգում օգոստոսի 29-ին:

BTS-ը մասնակցել է Ճապոնիայում 2015 Summer Sonic Festival-ին, ելույթ ունենալով Տոկիոյի QVC Marine Field-ին օգոստոսի 15-ին և Օսակայում 16-ին: Սեպտեմբերի 8-ին հայտարարվեց, որ BTS-ը կվերադառնա բեմ The Most Beautiful Moment in Life, Part 2 ալբոմով, նոյեմբերի 30-ին: Նրանք նաև ունեցան 3 օր տևողությամբ համերգներ՝The Most Beautiful Moment in Life: On Stage՝ նոյեմբերի 27-29, որտեղ առաջին անգամ ներկայացան իրենց նոր գլխավոր երգով՝«Run»-ով:

2015 Mnet Asian Music Awards-ի ժամանակ նրանք ստացան Best World Performer մրցանակը: Մրցանակաբաշխության ժամանակ նրանք կատարեցին «Run»-ը, և ունեցան ելույթ GOT7-ի հետ: Որպես իրենց 5-րդ ճապոնական սինգլ, ծումբը թողարկեց «I Need U»-ն:

2016: The Most Beautiful Moment in Life: Young ForeverYouth և Wings[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելույթ Ֆրանսիայում, 2016 թվական հունիս

2016 թվականի հունվարին Nexon խաղերի արտադրման գործակալությունը հովանավորել է, որպեսզի թողարկվեն անձնանշաններ Elsword խաղի կերպարների համար, որոնց նախատիպներ կդառնան խմբի անդամները[1]: Նրանք նաև ընտրվել են որպես մոդելներ SK Telecom-ի համար և BBQ Chicken-ի դեմք ապրիլին[2][3]:

Մարտի 15-ին թողարկվել է խմբի վեցերորդ ճապոնական «Run» սինգլը[4]: Մայիսի 2-ին թողարկվել է հատուկ հրատարակում The Most Beautiful Moment in Life: Young Forever ալբոմի համար. խումբը անցկացրել է երկու համերգ Սեուլում՝ Olympic Gymnastics Arena հրապարակում մայիսի 7-ին և 8-ին որպես աջակցություն ալբոմին: Շոուին ներկա է գտնվել 24 000 մարդ[5]: Դրանից հետո խումբը սկսել է շրջագայություն Ասիայում, և վաճառվել է իրենց համերգի 144000 տոմս[6]: BTS-ը նաև եղել է հեդլայներներ Լոս Անջելեսում կայացած KCON փառատունում հունիսին և Նյու Յորքում հուլիսին, և երկու անգամ էլ ամբողջովին վաճառվել են[7]:

Սեպտեմբերի 7-ին թողարկվել է երկրորդ ճապոնական՝ Youth ալբոմը, որը թողարկումից հետո մեկ օրում վաճառվել է 44 000 կրկնօրինակ և զբաղեցրել է ճապոնական հիթ շարքերի բարձր հորիզոնականները[8]:

Հոկտեմբերի 10-ին խումբը թողարկել է իր երկրորդ ամբողջական ալբոմը՝ Wings անվանումով և «Blood Sweat & Tears» գլխավոր երգով: Սեպտեմբերի 28-ին սկսվե է ալբոմի նախնական պատվերները, որը բաղկացած է 15 երգերից, և առաջին շաբաթում նրանց քանակը կազմել է 500000 օրինակ[9]: Խումբը հասել է «ուղիղ հարվածի» կորեական հիթ շարքերում[10], ինչպես նաև զբաղեցրել է առաջին հորիզոնականը iTunes-ում, ավելի քան 27 երկրներում՝ ամբողջ աշխարհով[11]: Մեկ օրում «Blood Sweat & Tears» երգի տեսահոլովակը հավաքել է 6000000 դիտում: Այն դարձել է նոր ռեկորդ կորեական խմբերի մեջ[12]: Ալբոմին նաև հաջողվել է հայտնվել Մեծ Բրիտանիայի ալբոմների հիթ շարքում, որը դարձել է պատմական իրադարձություն, դեռ ոչ մի կորեական խմբի ալբոմ չէր հայտնվել այնտեղ[13]: Այն նաև հայտնվել է 26-րդ հորիզոնականում ամերիկյան գլխավոր՝ Billboard 200 հիթ շարքում, որը թարմացրել է ռեկորդը (ռեկորդը պատկանել է 2NE1 խմբի Crush ալբոմին, որը հասել է 61-րդ հորիզոնականին 2014 թվականին)[14]: Մի քանի օր անց հայտնի է դարձել, որ ալբոմը գլխավորել է համաշխարհային ալբոմների հիթ շարքը, համաշխարհային սինգլների հիթ շարքը և թոփ 50 հայտնի արտիստների հիթ շարքը (Social 50)[15]:

Նոյեմբերի 12-13 տեղի է ունեցել BTS-ի մասշտաբային ֆեն միթինգը Գոչոկ Սքայ Դոմում: Բոլոր 38000 տոմսերը վաճառված էին:

Նոյեմբերի 19-ին BTS-ը հաղթել է «Տարվա ալբոմ» անվանակարգում, «The Most Beautiful Moment in Life: Young Forever» ալբոմով, MelOn Music Awards մրցանակաբաշխությունում: Այդ կերպ, նա ստացել է իր դեսանգը, կամ ամենաբարձր մրցանակը առաջնաելույթից պահից հետո[16]: Դեկտեմբերի 2-ին հաղթել է «Տարվա արտիստ» անվանակարգում, Mnet Asian Music Awards մրցանակաբաշխությունում[17]: Դեկտեմբերի 15-ին հայտարարվել է, որ 2017 թվականի փետրվարի 18-ին սկսվում է 2017 BTS Live Trilogy Episode III The Wings Tour շրջագայությունը[18]:

2017: Wings: You Never Walk Alone[խմբագրել | խմբագրել կոդը]

BTS-ը Golden Disk Awards մրցանակաբաշխության ժամանակ, 2017 թվական հունվար

2017 թվականի փետրվարի 13-ին BTS-ը թողարկել է Wings ալբոմի ընդլայնված տարբերակը, Wings: You Never Walk Alone անվանումով: Նախնական պատվերների քանակը կազմել է 700000 օրինակ[19]: Գլխավոր «Spring Day» սինգլը զբաղեցրել է ամենաբարձր հորիզոնականները Կորեայի 8 գլխավոր հիթ շարքերում, չափազանց շատ բեռնումների պատճառով՝ տեղի է ունեցել թվային ներբեռնման աշխատանքի խափանում Melon հիթ շարքում[20][21]: «Not Today» սինգլը հասել է 11-րդ հորիզոնականին iTunes-ում, ԱՄՆ, այն ժամանակ, երբ «Spring Day» երգը 8-րդ տեղում, BTS-ին դարձրել է առաջին կորեական խումբը, որը հայտնվել է թոփ տասնյակում[22][23]: Սինգլը նաև գրավել է Բրունեյի, Ֆինլանդիայի, Հոնկոնգի, Ինդոնեզիայի, Լիտվիայի, Մալազիայի, Ֆիլիպինների, Սինգապուրի, Թայվանի, Թաիլանդի և Վիետնամի հիթ շարքերում, ալբոմը զբաղեցրել է առաջին հորիզոնականը Հայաստանում, Բրունեյում, Ֆինլանդիայում, Ինդոնեզիայում, Ղազախստանում, Լատվիայում, Մալազիայում, Ֆիլիպիններում, Սինգապուրում, Շվեդիայում, Թայվանում, Թաիլանդում և Վիետնամում[24]: Թողարկման առաջին օրը «Spring Day» երգի տեսահոլովակը հավաքել է 9 միլիոն դիտում, սահմանելով բացարձակ ռեկորդ կորեական խմբերի շարքում[25], այն նաև հավաքել է 20 միլիոն դիտում ընդամենը 4 օրվա ընթացքում, որը նույնպես համարվում է ռեկորդ[26]: Առաջին անգամ նոր երգերը կատարել են 2017 BTS Live Trilogy Episode III: The Wings Tour շրջագայության շրջանակներում, որը սկսվել է փետրվարի 18-ին Սեուլում: Փետրվարի 19-ին կայացել է «Not Today» երգի տեսահոլովակի պրեմիերան, որը հավաքել է 10 միլիոնից ավելի դիտում թողարկումից հետո մեկ օրում, որը դարձրել է նրանց ամենադիտվող տեսահոլովակը կորեական խմբերի շարքում, բոլոր ժամանակներում[27]: Փետրվարի 22-ին «Spring Day» երգը առաջնաելույթ է կատարել Billboard Bubbling Under Hot 100 հիթ շարքի 15-րդ հորիզոնականում՝ դարձնելով BTS-ին միակ կորեական տղամարդկանց խումբը, որը երբևիցե հայտնվե է այդ հիթ շարքում[28]:

2017 : Love Yourself : Her[խմբագրել | խմբագրել կոդը]

Love Yourself : Her


Ալբոմը թողարկվել է 2017 թվականի սեպտեմբերին, Serendipity երգով, որը կատարել է խմբի անդամ՝ Փակ Չիմինը(Jimin): Ալբոմն ունեցել է 4 վերսիա L, O, V, E, որոնցում եղել է մասնակիցների լուսանկարները:

Երգերը ՝

  1. Intro : Serendipity
  2. DNA
  3. Best of Me
  4. 보조개 (Dimple)
  5. Pied Piper
  6. Skit : Billboard Music Awards Speech
  7. MIC Drop
  8. 고민보다 Go
  9. Outro : Her

Physical edition hidden tracks

10. Skit: 망설임과 두려움 (Skit: Hesitation and Fear)

11. 바다 (Sea)

դրանցից Serendipity, DNA և MIC Drop-ն ունեն իրենց տեսահոլովակներն:

2018 : Love Yourself : Tear[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմը թողարկվել է 2018 թվականի գարնանը, «Singularity» երգով, որը կատարել է խմբի անդամ՝ Կիմ Թեհյոնը(ՎԻ): Ալբոմն ունեցել է 4 վերսիա - Y, O, U, R, որոնցում եղել է մասնակիցների լուսանկարները:

Երգերը՝

  1. Intro : Singularity
  2. FAKE LOVE
  3. 전하지 못한 진심 (featuring Steve Aoki) (Jeonhaji mot-han jinsim / The Truth Untold)
  4. 134340
  5. 낙원 (Nagwon / Paradise)
  6. Love Maze
  7. Magic Shop
  8. Airplane pt.2
  9. Anpanman
  10. So What
  11. Outro : Tear

2018 : Love Yourself : Answer[խմբագրել | խմբագրել կոդը]

Love Yourself : Answer

Ալբոմը թողարկվել է 2018 թվականի օգոստոսին, «Epiphany» երգով, որը կատարել է խմբի անդամ՝ Կիմ Սոկջինը(ՋԻՆ): Ալբոմն ունեցել է 4 վերսիա - S, E, L, F, որոնցում եղել է մասնակիցների լուսանկարները: Այս ալբոմը լիաֆորմատ է և ներառված են նախկին 2 ալբոմներից երգեր սակայն ոչ բոլորը: Ստորև ներկայացված են բոլոր երգերը այս ալբոմի ներառյալ նախկին երկուսը:

  1. Euphoria
  2. Trivia 起: Just Dance
  3. Serendipity (full length edition)
  4. DNA
  5. 보조개 (Bojogae / Dimple)
  6. Trivia 承: Love
  7. Her
  8. Singularity
  9. FAKE LOVE
  10. 전하지 못한 진심 (featuring Steve Aoki) (Jeonhaji mot-han jinsim / The Truth Untold)
  11. Trivia 轉: Seesaw
  12. Tear
  13. Epiphany
  14. I'm Fine
  15. IDOL
  16. Answer : Love Myself

CD 2

  1. Magic Shop
  2. Best of Me
  3. Airplane pt.2
  4. 고민보다 Go
  5. Anpanman
  6. MIC Drop
  7. DNA (pedal 2 la mix)
  8. Fake Love (rocking vibe mix)
  9. MIC Drop (Steve Aoki remix) (full length edition)

Digital bonus track

  1. "IDOL" (featuring Nicki Minaj)

Fake Love/Airplane Pt.2[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն թողարկվել է 2018 թվականի նոյեմբերի 06-ին Երեւանի ժամանակով 18:00-ին, Airplane Pt.2 տեսահոլովակով:

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմական անուն Իրական անուն Կարգավիճակը խմբում Ծննդյան օր[29]
Ռոմանականացում Ռոմանականացում հանգըլ
RM - Առ Էմ Kim Nam-Joon 김남준 լիդեր, գլխավոր ռեփեր, երգերի հեղինակ սեպտեմբերի 12, 1994 (24 տարեկան)
Jin - Ջին Kim Seok-Jin 김석진 վոկալիստ, խմբի դեմքը (վիժուալ) դեկտեմբերի 4, 1992 (26 տարեկան)
Suga - Շուգա Min Yoon-Gi 민윤기 առաջատար ռեփեր, կոմպոզիտոր մարտի 9, 1993 (25 տարեկան)
J-Hope - Ջեյ Հոփ Jung Ho-Seok 점호석 գլխավոր պարող, առաջատար ռեփեր փետրվարի 18, 1994 (24 տարեկան)
Jimin - Չիմին Park Ji-Min 박지민 գլխավոր պարող, առաջատար վոկալիստ հոկտեմբերի 13, 1995 (23 տարեկան)
V Վի Kim Tae-Hyung 김태형 պարող, վոկալիստ դեկտեմբերի 30, 1995 (22 տարեկան)
Jungkook - Չոնգուկ Jeon Jung-Kook 전정국 գլխավոր պարող և վոկալիստ, մակնե, սաբ-ռեփեր սեպտեմբերի 1, 1997 (21 տարեկան)

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադիո շոուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ShimShimTaPa
  • Kiss the Radio
  • Cultwo Show
  • K. Will’s Young Street
  • Sunny’s FMDate
  • Choi Hwajung’s Power Time
  • C-Radio Idol True Colors
  • Yamada Hisashi no Radio Unlimited F
  • K-poppin
  • Adrenaline Radio
  • Sukira

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Asia Artist Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական տեսակը կարգավիճակը
2016 Popularity Award, Singer նոմինանտ
Best Icon Award, Singer հաղթանակ
Best Artist Award (Music)
2017 Popularity Award, Singer նոմինանտ

Gaon Chart Music Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական տեսակը կարգավիճակը
2014 New Artist of the Year (Male Group) հաղթանակ
2015 World Rookie Award
2016 K-Pop World Hallyu Star Award հաղթանակ
Album of the Year – 2nd Quarter նոմինանտ
Album of the Year – 4th Quarter
2017 Album of the Year – 2nd Quarter
Song of the Year – October
Album of the Year – 4th Quarter հաղթանակ
V Live Global Popularity Award
2018 Album of the Year – 1st Quarter
Album of the Year – 3rd Quarter
Song of the Year – February նոմինանտ
Song of the Year – September

Golden Disc Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական տեսակը կարգավիճակը
2014 New Rising Star Award in Disc Album հաղթանակ
2015 Disk Bonsang
2016 Disk Bonsang
Global Popularity Award նոմինանտ
2017 հաղթանակ
Golden Disc Asian Choice նոմինանտ
Global K-Pop Artist Award հաղթանակ
2018 Disk Bonsang
Disk Bonsang
Digital Bonsang
Digital Bonsang նոմինանտ
Global Popularity Award

Korean Broadcasting Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական տեսակը կարգավիճակը
2017 Artist Award հաղթանակ
2018

Korean Music Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական տեսակը կարգավիճակը
2018 Musician of the Year հաղթանակ
Song of the Year նոմինանտ
Best Pop Song
Best Pop Album

So-Loved Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանակարգ Արդյունք
2013 Best Debut Male հաղթանակ
Best Single Album (2COOL4SKOOL)
2014 Song (Boy In Luv)
Choreography Male (Boy In Luv)
Hip Hop/R&B
Mini Album (Skool Luv Affair)

The 2nd V Chart Award[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանակարգ Արդյունք
2014 Rookie of the Year հաղթանակ

Pops in Seoul[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանակարգ Արդյունք
2014 Rising Star Award հաղթանակ

29th Japan Gold Disc Award[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանակարգ Արդյունք
2015 New Artist of the year (Asia) հաղթանակ
Best 3 New Artist (Asia)

Cable TV Broadcasting Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանակարգ Արդյունք
2015 Star Award հաղթանակ

Billboard Music Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանակարգ Արդյունք
2017 Top Social Artist հաղթանակ
2018

Հաղթանակներ երաժշտական շոուներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական ամսաթիվ Երաժշտական հաղորդում երգ
2015 Մայիսի 5 THE SHOW I NEED U
2015 Մայիսի 7 M! Countdown I NEED U
2015 Մայիսի 8 Music Bank I NEED U
2015 Մայիսի 12 THE SHOW I NEED U
2015 Մայիսի 13 Show Champion I NEED U

Հեռուստաշոուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստաշոուներ էպիզոդներ
M.Net: BTS American Hustle Life բոլորում
Rookie King Channel Bangtan բոլորում
BTS Idol Show բոլորում
Idol Star Athletics Championships 6-րդ (2014 թ.)
Weekly Idol 144,200,229
Beatles Code 3D 15
Naver Starcast 7
Pops in Seoul 24,25
Hot Brain: Problematic Men Բոլորում (RM)
After school club 46,95,158

Տեսահոլովակներ և երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական YouTube էջերից。
N Թողարկման ամսաթիվը Երգի վերնագիրը Ալբոմի անվանումը
1 11.06.2013 No More Dream(노 모어 드림) 2 COOL 4 SKOOL
2 16.07.2013 We Are Bulletproof Pt2(위 아 불렛프루프 Pt.2) 2 COOL 4 SKOOL
3 10.09.2013 N.O(엔.오) O!RUL8,2?
4 11.02.2014 Boy In Luv(상남자) Skool Luv Affair
5 06.04.2014 하루만 (Just one day) Skool Luv Affair
6 25.05.2014 NO MORE DREAM -Japanese Ver.- Wake Up
7 04.07.2014 BOY IN LUV -Japanese Ver.- Wake Up
8 19.08.2014 Danger Dark & Wild
9 21.10.2014 War of Hormone(호르몬 전쟁) Dark & Wild
10 09.11.2014 Danger -Japanese Ver.- Wake Up
11 29.04.2015 I NEED U Bangtan Boys The Most Beautiful Moment in Life, Part 1
12 04.06.2015 FOR YOU Youth
13 23.06.2015 DOPE(쩔어) Bangtan Boys The Most Beautiful Moment in Life, Part 1
14 29.11.2015 Run Bangtan Boys The Most Beautiful Moment in Life, Part 2
15 01.12.2015 I NEED U (Japanese Ver.) Youth
16 11.03.2016 RUN -Japanese Ver.- Youth
17 19.04.2016 EPILOGUE : Young Forever Bangtan Boys The Most Beautiful Moment in Life: Young Forever
18 01.05.2016 FIRE (불타오르네) Bangtan Boys The Most Beautiful Moment in Life: Young Forever
19 15.05.2016 Save ME Bangtan Boys The Most Beautiful Moment in Life: Young Forever
20 09.10.2016 피 땀 눈물 (Blood Sweat & Tears) Wings
21 12.02.2017 봄날 (Spring Day) Wings: You Never Walk Alone
22 19.02.2017 Not Today Wings: You Never Walk Alone
23 09.05.2017 血、汗、涙 -Japanese Ver.- Face Yourself
24 18.09.2017 DNA Love Yourself 承 'Her'
25 24.11.2017 MIC Drop (Steve Aoki Remix) Love Yourself 承 'Her'
26 05.12.2017 MIC Drop -Japanese ver.- Face Yourself
27 18.05.2018 FAKE LOVE Love Yourself 轉 'Tear'
28 24.08.2018 IDOL Love Yourself 結 'Answer'
29 06.11.2018 Airplane pt.2 -Japanese ver.- Fake Love/Airplane Pt.2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «넥슨, ‘엘소드’에 인기 그룹 ‘방탄소년단’ 신규 아바타 추가»։ naver.com։ Վերցված է November 20, 2016 
  2. «BTS Selected as the New Face for SK Telecom»։ snoopi.com։ Վերցված է November 20, 2016 
  3. «BTS are now the faces of 'BBQ Chicken'!»։ AllKPop։ Վերցված է November 20, 2016 
  4. «防弾少年団、日本6thシングル「RUN-Japanese Ver.-」の発売が決定!»։ KStyle։ Վերցված է November 20, 2016 
  5. «Kpop News: BTS successfully holds epilogue concert in Seoul and reveals new goals»։ newseveryday.com։ Վերցված է November 20, 2016 
  6. «BTS Sells Out All The Concerts On Their Asia Tour»։ soompi.com։ Վերցված է November 20, 2016 
  7. «BTS To Headline KCON 2016 LA, BTOB and DAY6 Join NY Concert»։ soompi.com։ Վերցված է November 20, 2016 
  8. «デイリー CDアルバムランキング»։ web.archive.org։ Վերցված է November 20, 2016 
  9. «BTS Sells A Whopping 500,000 Copies Of “WINGS” In 1st Week Of Pre-Sale»։ soompi.com։ Վերցված է November 20, 2016 
  10. «Bangtan Boys second EP "Wings" tops 8 music charts»։ Younhap News։ Վերցված է November 20, 2016 
  11. «BTS Sweeps Worldwide iTunes Charts With “WINGS,” MV Hits 3 Million Views In Less Than 10 Hours»։ swoompi.com։ Վերցված է November 20, 2016 
  12. «BTS reaches new milestone in views for their 'Blood Sweat & Tears' MV»։ AllKPop։ Վերցված է November 20, 2016 
  13. «BTS makes history on the Official UK Album charts»։ sbs.com։ Վերցված է November 20, 2016 
  14. «BTS' 'Wings' Sets New U.S. Record for Highest-Charting, Best-Selling K-Pop Album»։ Billboard։ Վերցված է November 20, 2016 
  15. «BTS Seriously Slays And Overtakes Several Billboard Charts»։ soompi.com։ Վերցված է November 20, 2016 
  16. «BTS Wins Best Album Of The Year At The 2016 Melon Music Awards»։ soompi.com։ Վերցված է November 20, 2016 
  17. «161202 BTS - Won Artist of The Year Daesang Award @2016 MAMA»։ YouTube։ Վերցված է December 2, 2016 
  18. «BTS announces more tour dates; 95,000 tickets for America tour sold out»։ Yibada News։ Վերցված է January 11, 2017 
  19. «방탄소년단 '윙스 외전', 선주문 70만장 돌파..사상 최다»։ Naver։ Վերցված է February 19, 2017 
  20. «BTS Breaks US Itunes Kpop Record With ‘Spring Day’»։ Korea Portal։ Վերցված է February 19, 2017 
  21. «[차트톡] 방탄소년단 '봄날', 8개 차트 1위 올킬! 방탄 신곡 출시로 '멜론 접속지연'»։ Naver։ Վերցված է February 19, 2017 
  22. «BTS hits US iTunes chart with ‘Spring Day’»։ Inquirer։ Վերցված է February 19, 2017 
  23. «[美친차트] 방탄소년단 '봄날', 차트 올킬+줄세우기..美친 위력»։ Naver։ Վերցված է February 19, 2017 
  24. «방탄소년단 ‘봄날’, 美 아이튠즈 메인차트 8위 기록»։ Naver։ Վերցված է February 19, 2017 
  25. «BTS break their own YouTube record for most views in 24 hours with 'Spring Day'»։ All K-Pop։ Վերցված է February 19, 2017 
  26. «방탄소년단 ‘봄날’ MV, K팝 그룹 최단 시간 2000만 뷰 돌파»։ Naver։ Վերցված է February 19, 2017 
  27. «BTS Surpasses Their Own Records With “Not Today” MV»։ Soompi։ Վերցված է February 21, 2017 
  28. «BTS Crack the Bubbling Under Hot 100 With 'Spring Day,' Conquer Multiple Charts With 'You Never Walk Alone'»։ Billboard։ Վերցված է February 22, 2017 
  29. «BTS Profile»։ BTS Official Website։ Վերցված է հուլիսի 20, 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]