Բոյ բենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոյ բենդ
boy band
Ոճային հիմքերփոփ երաժշտություն, R&B, հիփ հոփ, էլեկտրոփոփ, դենս փոփ
Ճանաչում90-ականների վերջ — 2000-ականների սկիզբ
ԱՄՆ-ում և Եվրոպայում,
ներկայումս
Ճապոնիայում և Կորեայում
Տես նաև
Գըրլ բենդ

Բոյ բենդ կամ բոյբենդ (անգլ.՝ boy band կամ boyband, բառացի թարգմ.՝ «տղաների խումբ»), սովորաբար տարբերակվում է որպես վոկալ փոփ խումբ[1], որը բաղկացած է երիտասարդ տղաներից։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բոյ բենդ» տերմինը ինքնին առաջացել է 90-ական թվականներին, և երևույթի հանրաճանաչությունը ԱՄՆ-ում և Եվրոպայում հասել է իր գագաթնակետին 90-ականների երկրորդ կեսին, երբ նմանատիպ խմբերը առաջանում էին սնկերի պես և զբաղեցնում էին հիթ շքերթների առաջին հորիզոնականները[2][3]։ Սակայն այս ձևաչափը ծագել է ավելի վաղ։

Էություն[խմբագրել | խմբագրել կոդը]

One Direction, բիրտանաիռլանդական բոյ բենդ
BIGBANG, հարավկորեական բոյ բենդ

Որպես կանոն, բոյ բենդներ ստեղծվում են պրոդյուսերի կողմից՝ զուտ առևտրային նպատակով, ի տարբերություն այն խմբերի, որոնք ստեղծվում են ընկերների միավորման ընթացքում, և իրենք էլ գրում են երգերի բառերը։ Պրոդյուսերը մտածում է բոյ բենդի հայեցակարգը, իսկ խմբի անդամները հավաքագրվում են մի շարք լսումների արդյունքում։ Բացի այդ, պրոդյուսերը զբաղվում է երգացանկի ընտրությամբ։ Չնայած կան բացառություններ. մասնակիցներից չի ակնկալվում, որ նրանք կարող են խաղալ երաժշտական գործիքների վրա ոչ բեմում և ոչ էլ ստուդիայում, բայց առանձնակի ուշադրություն է տրամադրվում պարային պատրաստությանը։

Բոյ բենդերի ելույթները իրենցից ներկայացնում են երաժշտական համարներ՝ տպավորիչ պարերով, որոնք նախատեսված են տղաների ֆիզիկական տվյալները ներկայացնելու համար։

Ներկայումս Արևմուտքում աղջիկների ուշադրությունը տեղափոխվել է դեպի տղաների փոփ ռոք խմբերը[4]։ Արևելյան Ասիայում, որտեղ բոյ բենդերը կոչվում են իդոլ խմբեր, շատ սիրված են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «boy band». Collins English Dictionary - Complete & Unabridged 11th Edition. Retrieved October 05, 2012 from CollinsDictionary.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 12-ին.
  2. Lamb, Bill. «Top 10 Boy Bands» (անգլերեն). About.com Guide. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 6 ноября 2011 года-ին.
  3. «Концерт Backstreet Boys. Time Out Москва» (ռուսերեն). Time Out Москва. 4 декабря 2009 года. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 6 ноября 2011 года-ին.
  4. «The New Boy Bands» (անգլերեն). MTV.com. Վերցված է 6 ноября 2011 года-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]