Էմոջի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Էմոջի
Emoji u263a.svg
ստեղծման երկիր Flag of Japan.svg Ճապոնիա
Emoji Վիքիպահեստում

Էմոջի (ճապ.՝ - նկար և 文字 - նշան, սիմվոլ, արտասանությունը՝ [emodʑi])- գաղափարագրերի և սմայլիկների լեզու, որն օգտագործում են էլեկտրոնային նամակներում և կայքէջերում: Այդ գրաֆիկական լեզուն, որտեղ բառերի փոխարեն օգտագործում են նկարների զուգակցումը՝ հայտնվել է Ճապոնիայում և տարածվել է ամբողջ աշխարհում: Սկզբնական էմոջին պիկտոգրամի նման էր, որտեղ նշաններն օգտագործվում էին ինչպես ASCII-էմոտիկաներում, բայց սպառման ավելի լայն տարածում ունեին, իսկ սրբապատկերները կարգավորված էին ստեղնաշարում, որը մատչելի դարձավ նաև բջջային սարքերում: Որոշ էմոջիների նշաններ ունեին հատուկ նշանակություն ճապոնական մշակույթում, օրինակ՝ խոնարհվող բիզնեսմենը, սպիտակ ծաղիկը, որը նշանակում է տնային աշխատանքի հիանալի կատարում, կամ հայտնի ուտելիքների նշանների խումբ՝ ռամեն, դանգո, օնիգիրի և սուշի:

Էմոջիի համեմատ, էմոտիկաները առաջացել են որպես տպագրական միջոցներով զգացմունքներ արտահայտող նկարներ: Բայց, որոշ էմոջիներ, որոնք ունեին դեմքի տեսք՝ դասում են էմոտիկաներին[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին էմոջին ստեղծել է 1998 կամ 1999 թվականին՝ Սիգետակա Կուրիտան, ով i-mode բջջային ինտերնետի պլատֆորմայի վրա աշխատող խմբի անդամ էր: i-mode բջջային ինտերնետի հարթակը թողարկվեց NTT DoCoMo օպերատորի ցանցում: Առաջին էմոջիների հավաքագրումը, որը կազմված էր 172 նշաններից 12×12 պիքսել չափով՝ մշակվել էր i-mode-ի հաղորդագրությունների փոխանակման ֆունկցիաների կազմում, որպեսզի էլեկտրոնային շփումն ավելի մատչելի դառնա: Այդ ֆունկցիայի առկայության պատճառով i-mode-ի հարթակը տարբերվում էր մնացածներից[2]:

Բայց 1997 թվականին Նիկոլյա Լաուֆրանին[3]՝ուշադրություն դարձրեց բջջային տեխնիկայում ASCII-էմոտիկաների հայտնիության բարձրացմանը , և սկսեց փորձարկումներ անել անիմացված սմայլիկների հետ[4]՝ փորձելով ստեղծել վառ նշաններ, որոնք կհամապատասխանեն նախնական ASCII- էմոտիկաներին, որոնք էլ կազմված են սովորական կետադրական նշաններից, որպեսզի կատարելագործի դրանք՝ թվային շփման մեջ ավելի ինտերակտիվ օգտագործման համար: Դրանցից Լաուֆրանին ստեղծեց առաջին գրաֆիկական էմոտիկաները և կազմեց օնլայն-բառարան[5], որը տրոհեց առանձին կատեգորիաների՝ «Կլասսիկ», «Զգացմունքներ», «Դրոշներ», «Տոն օրեր», «Զվարճանքներ», «Սպորտ», «Եղանակ», «Կենդանիներ», «Ուտելիք», «Ժողովուրդներ», «Մասնագիտություններ», «Մոլորակներ», «Զոդիակ», «Մանուկներ», առաջին անգամ այդ պատկերները գրանցվեցին 1997 թվականին ԱՄՆ-ի հեղինակային իրավունքների գրանցման Բյուրոյում՝ արդյունքում այդ նշանները տեղադրվեցին ֆայլերի տեսքով .gif համցանցում 1998 թվականին և դարձան առաջին գրաֆիկական էմոտիկաները պատմության մեջ, որոնք օգտագործվում են տեխնիկայում[6]: 2000 թվականին բջջային հեռախոսների օգտատերերը Լաուֆրանիի կողմից ստեղծված «Էմոտիկաների կատալոգ»-ը կարող էին քաշել smileydictionary.com կայքից, որտեղ հավաքվեց ավելի քան 1000 գրաֆիկական էմոտիկաներ-սմայլիկներ և դրանց ascii-տարբերակը: Արդյունքում 2002 թվականին Marabout հրատարակչության կողմից հրապարակվեց «Dico Smileys» անունով գիրք[7], որը հենց այդ կատալոգն էր: 2001 թվականին Smiley ընկերությունը սկսեց արտոնագրել իրավունքներ՝ տարբեր հեռուստահաղորդրչական ընկերությունների կողմից՝ Լաուֆրանիի ստեղծած էմոտիկաների քաշման և օգտագործման դեպքում: Այդ ընկերություններից էին՝ Nokia, Motorola, Samsung, SFR (vodaphone) և Sky Telemedia:

Տեխնիկական աջակցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիայի երեք առաջատար օպերատորները՝ NTT docomo, SoftBank Mobile և au մտցրեցին էմոջիի ստեղնաշարի իրենց տարբերակները:

Թեկուզ սկզբնական էմոջին հասանելի էր միայն Ճապոնիայում, բայց դրանց սիմվոլների որոշ հավաքածուներ մտցվեցին Յունիկոդի մեջ, ինչը թույլ տվեց օգտագործել դրանք նաև այլ երկրներում: Արդյունքում, որոշ սմարտֆոններ՝ Windows Phone և Apple-ի iPhone դրանք օգտագործելու հնարավորություն ստացան: Էմոջին հայտվեց նաև Gmail փոստային ցանցում 2009 թվականի ապրիլից[8]: Apple Mac OS X համակարգիչների համար օպերացիոն համակարգը աջակցում է էմոջիին, սկսած Mac OS X 10.7 տարբերակից Apple Color Emoji տառատեսակով[9]: Ներկա պահին շատ հայտնի ծրագրեր ինչպիսիք են՝ WhatsApp, Տելեգրամ, Hangouts և ՎԿ[10] օգտագործում են էմոջիների հավաքածուն հաղորդագրությունների վայրկյանական փոխանակման համար:

Android-սարքերն աջակցում են էմոջիին տարբեր ձևի, կախված օպերացիոն համակարգի տարբերակից: Google ավելացրեց էմոջիի աջակցումը Google ստեղնաշարին 2013 թվականի նոյեմբերին Android-ի բոլոր տարբերակներում, սկսած Android 4.4[11]: Որոշ ծրագրեր հաղորդագրությունների փոխանցման համար, որոնք ստեղծվել են Android օպերացիոն համակարգեր համար[12]՝ կողմանկի մշակողների կողմից, նույնպես ունեն միացված մոդուլներ, որոնք թույլ են տալիս օգտագործել էմոջի:

Windows համակարգերում էմոջին օգտագործվում է Segoe UI Emoji շրիֆտով: Սկսած Windows 8.1 տարբերակից, օգտագործվում են նաև գունավոր էմոջիներ[13]:

Գոյություն ունեն էմոջիի լիովին աջակցությամբ ազատ անվճար տառատեսկաներ, օրինակ՝ Symbola-ն[14]:

Էմոջիի արտացոլումը տարբեր սարքավորումներում իրականանում է տարբեր ձևի, ինչը հաճախ թերիմացություն է առաջացնում օգտատերերի միջև[15]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]