The Most Beautiful Moment in Life: Young Forever

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The Most Beautiful Moment in Life: Young Forever
Թողարկվածմայիսի 2, 2016
Ժանրհիփ հոփ
Լեզուկորեերեն
ԼեյբլHybe Corporation
ՊրոդյուսերPdogg?

The Most Beautiful Moment in Life: Young Forever (հանգըլ՝ 화양연화, ռոմանիզացում՝ Hwayang-yeonhwa Young Forever), հարավկորեական BTS բոյ բենդի առաջին հավաքածուն։ Թողարկվել է 2016 թվականի մայիսի 2-ին, որում կա պաշտոնական երեք սինգլ[1][2]։ Հավաքածուն բաղկացած է նախորդ մինի ալբոմի ալբոմների երգերից (The Most Beautiful Moment in Life, Part 1-ից և The Most Beautiful Moment in Life, Part 2-ից), նաև ներառում է նոր երեք այլ երգ, դրա հետ միասին երգերի ռեմիքսներ։ 2016 թվականի հունիսի 1-ին նաև թողարկվել է Թայվանի համար հատուկ տարբերակ[3][4]։

Վաճառք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկման պահից խմբին տրվեց ընդամենը մեկ շաբաթ ժամանակ առաջխաղացման համար, նախքան նրանք կարող էին զբաղվել իրենց սեփական աշխատանքներով և ուրիշ ներկայացումներով, ինչպես նաև հյուրախաղերով ամբողջ աշխարհում[5]։ Քամբեքը կայացել է մայիսի 12-ին M! Countdown-ում, որտեղ նրանք հանդես են եկել «Save Me», «Butterfly» և «Fire» սինգլներով, որոնցից վերջինով հաղթել են շոուում[6]։ Այդ շաբաթվա ընթացքում նրանք հանդես են եկել Music Bank, Music Core և Inkigayo-ում, ընդհանուր հաշվով «Fire» սինգլով տանելով երեք հեռուստատեսային հաղթանակ[7][8]։

Շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի ապրիլի 26-ին հայտարարվեց, որ խումբը ալբոմի շրջանակներում մեկնելու է 2016 BTS LIVE Hwa Yang Yeon Hwa On Stage: Epilogue ալբոմի հյուրախաղերի։ Այն սկսվեց 2016 թվականի մայիսի 7-ին Սեուլում, շարունակվեց 5 երկրների 9 քաղաքներում[9]։

Ամսաթիվ Քաղաք Երկիր Համերգասրահ Հաճախելիություն
2016 թվականի մայիսի 7 Սեուլ Հարավային Կորեա Olympic Gymnastics Arena 24,000[10]
2016 թվականի մայիսի 8
2016 թվական հունիսի 9 Թայբեյ Թայվան Hsinchuang Gymnasium 8,000[11]
2016 թվականի հունիսի 18 Կոտիա Մակաո Studio City Event Center 6,000[11]
2016 թվականի հուլիսի 2 Նանկին Չինաստան Wutaishan Sports Center 6,000[12]
2016 թվականի հուլիսի 12 Օսակա Ճապոնիա Osaka-jō Hall 44,000[13][14]
2016 թվականի հուլիսի 13
2016 թվականի հուլիսի 15 Նագոյա Nippon Gaishi Hall
2016 թվականի հուլիսի 16
2016 թվականի հուլիսի 23 Պեկին Չինաստան Capital Indoor Stadium 9,000[12]
2016 թվականի հուլիսի 30 Մանիլա Ֆիլիպիններ Mall of Asia Arena
2016 թվականի օգոստոսի 6 Բանգկոկ Թաիլանդ Indoor Stadium Huamark
2016 թվականի օգոստոսի 13 Տոկիո Ճապոնիա Yoyogi National Gymnasium
2016 թվականի օգոստոսի 14

Երաժշտական տեսանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Epilogue: Young Forever տեսահոլովակը թողարկվել է 2016 թվականի ապրիլի 19-ին։ Այնտեղ մասնակիցները վազում էին լաբիրինթոսի միջով, ինչպես նաև ցուցադրվում են «Երիտասարդություններ» շարքի տեսահոլովակներից տեսարաններ[15]։

Գլխավոր տեսահոլովակը եղել է «Fire» սինգլը, որը թողարկվել է մայիսի 2-ին։ 75 ժամում տեսահոլովակը հավաքել է 10 միլիոն դիտում[16]։ 2017 թվականի հունվարի 21-ին տեսանյութը հավաքել է 100 միլիոնից ավել դիտում՝ այդ ցուցանիշով դառնալով խմբի գործունեության մեջ երկրորդը[17]։

Երրորդ տեսահոլովակը եղել է «Save Me» սինգլը, թողարկվել է մայիսի 5-ին։ Այդտեղ մասնակիցները պարում են բացօթյա տարածքում[18]։

Շքերթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական շքերթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շքերթ (2016) Ամենաբարձր
հորիզոնական
Gaon Album Chart 1
Oricon Albums Chart[19] 15
Billboard 200[20] 107
Billboard Independent Albums[21] 42
Billboard Top Heatseekers[22] 10
Billboard World Albums Chart[23] 2

Ամսվա շքերթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շքերթ (2016) Ամենաբարձր
հորիզոնական
Gaon Albums Chart[24] 1
Oricon Albums Chart[25] 17

Տարվա շքերթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շքերթ (2016) Ամենաբարձր
հորիզոնական
Gaon Albums Chart[26] 4
Synnara Record Annual Chart[27] 5
Taiwanese Albums Chart[28] 3

Երաժշտական ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգ Ծրագիր Ամսաթիվ
«Fire» M! Countdown 2016 թվականի մայիսի 12
Music Bank 2016 թվականի մայիսի 13
Inkigayo 2016 թվականի մայիսի 15

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Young Forever: The BTS Series Comes To An End». Official K-Music. 2016 թ․ ապրիլի 20. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  2. «BTS Planning Big Scale Comeback, To Release 3 Music Videos With 'Young Forever' Album This May». Desing&Trend. 2016 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  3. «(影音)防彈少年團端午開唱送大禮 甜喊倒數計時見台粉». LTN. 2016 թ․ մայիսի 31. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  4. «防彈少年團 BTS _ 花樣年華台灣限定豪華盤 Young Forever《2CD》【贈品:折疊海報一張+團員小卡一款+拍立得團員卡一款】». Thaiwan Store. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  5. «[단독] 방탄소년단, 방송 활동은 단 1주만…짧고 굵게 불태운다». Naver. 2016 թ․ ապրիլի 29. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  6. «Watch: BTS Takes 1st Win For "Fire" On "M!Countdown" + Performances By Tiffany, Woohyun, AKMU, Stephanie, and More». Soompi. 2016 թ․ մայիսի 12. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  7. «Watch: BTS Gets 2nd Win With "Fire" On "Music Bank"». Soompi. 2016 թ․ մայիսի 13. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  8. «BTS Wins No. 1 on "Inkigayo" With "Fire"; Performances by Tiffany, Woohyun, and More». Soompi. 2016 թ․ մայիսի 15. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  9. «BTS To Bring 'Hwa Yang Yeon Hwa: Epilogue' Concert To 7 Countries; Concert Dates, Venues Released!». Desing&Trend. 2016 թ․ ապրիլի 26. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  10. «Kpop News: BTS successfully holds epilogue concert in Seoul and reveals new goals». New Everyday. 2016 թ․ մայիսի 10. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  11. 11,0 11,1 «Xport News: BTS sells out 14000 seats for Taiwan and Macau concerts (in Korean)». Naver. 2016 թ․ մայիսի 20. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
  12. 12,0 12,1 «Star News: BTS Hwa Yang Yeon Hwa concert sold out in 10 seconds (in Korean)». Star News. 2016 թ․ հունիսի 2. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
  13. «防弾少年団、日本初アリーナツアーがスタート!大阪&名古屋で4万4千人動員!». Rakuten, Inc. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 28-ին.
  14. «防弾少年団、日本アリーナツアースタート..44000人のファン魅了». Innolife. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 28-ին.
  15. «Netizens shower BTS's "Young Forever" with praise». Koreaboo. 2016 թ․ ապրիլի 20. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  16. «BTS's Reign Of "Fire" Continues As MV Hits 10 Million Views In 75 Hours». Soompi. 2016 թ․ մայիսի 4. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  17. «BTS's "Fire" Becomes Their 2nd MV To Reach 100 Million Views». Soompi. 2017 թ․ հունվարի 21. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  18. «BTS Confirms Song For 3rd MV, Records 100 Million "Hearts" on Countdown Broadcast». Soompi. 2016 թ․ մայիսի 1. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  19. «週間 CDアルバムランキング 2015年12月14日付». Oricon Chart. 2015 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  20. «BTS – Chart history | Billboard 200». www.billboard.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 10-ին.
  21. «BTS – Chart history | Independent Albums». www.billboard.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 10-ին.
  22. «BTS – Chart history | Top Heatseekers». www.billboard.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 10-ին.
  23. «BTS – Chart history | World Albums». www.billboard.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 10-ին.
  24. «국내 대표 음악 차트 가온차트!». gaonchart.co.kr. Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.
  25. «月間 CDアルバムランキング 2016年05月度». www.oricon.co.jp. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
  26. «2016년 Album Chart» (Korean). Gaon. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  27. «2016년 Album Chart» (Korean). Synnara. Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  28. «2016년 Album Chart» (Korean). Five Music. Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)