Jump to content

Skool Luv Affair

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Skool Luv Affair
Skool Luv Affair Logo
BTS-ի
Թողարկվածփետրվարի 12, 2014
ԺանրՀիփ Հոփ
Տևողություն35:29
Լեզուկորեերեն
ԼեյբլBig Hit Entertainment
ՊրոդյուսերPdogg?
BTS-ի ալբոմների ժամանակագրություն
O!RUL8,2? Skool Luv Affair Dark & Wild

BTS բոյ բենդի երկրորդ մինի ալբոմը։ Թողարկվել է 2014 թվականի փետրվարի 11-ին։ Կազմված է 10 երգից՝ ներառյալ գլխավոր «Boy in Luv» սինգլը։ Ապրիլին խումբն զբաղվել է «Just One Day» երգի գովազդով։ Վերահրատարակությունը թողարկվել է 2014 թվականի մայիսի 14-ին «Miss Right» և «I Like It (좋아요) [Slow Jam Remix]» նոր երգերով։ Skool Luv Affair ալբոմը եղել է 2014 թվականի 20 ամենավաճառվող ալբոմներից մեկը Կորեայում։

2014 թվականի փետրվարի 2-ին BigHitYouTube-ում թողարկեց թրեյլեր՝ ի պատիվ խմբի վերադարձի։ Այն բաղկացած էր գունավոր անիմացիայից, ուղեկցվում էր Rap Monster–ի ռեփով[1]։ Երեք օր անց թողարկվեց առաջիկա ալբոմի երգացանկը։ Նախքան քամբեքը թողարկվել էր «Just One Day» սինգլը[2][3]։ Ալբոմի ներկայացումը թողարկվեց մեկ օր հետո, և հայտարարվեց, որ «Boy in Luv»–ը լինելու է գլխավոր սինգլը[4]։ Քամբեքի պատվին կազմակերպված շոուքեյսի ժամանակ խումբը հանդես եկավ «Jump» երգով[5][6]։

Երաժշտական տեսահոլովակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Boy in Luv (상남자)» սինգլի տեսահոլովակը թողարկվել է 2014 թվականի փետրվարի 11-ին։ Ըստ սյուժեի տղաները ներկայանում են որպես դպրոցականներ և կան դպրոցի տարբեր տեսարաններ և հետաքրքրություն են ցուցաբերում գլխավոր հերոսուհու հանդեպ[7]։ «Just One Day (하루만)» սինգլի տեսահոլովակը թողարկվել է ապրիլի 6-ին՝ ի պատիվ խմբի գալիք պրոմոուշենի (շարժական վաճառք)։ Տեսանյութում ցուցադրվում է վառ հակադրություն «Boy in Luv»-ի հետ. մասնակիցները պարում են ստվերում և սպիտակ ֆոնի վրա[8]։

# ԱնվանումՀեղինակ(ներ)Պրոդյուսեր Տևողություն
1. «Intro: Skool Luv Affair»  Pdogg, Slow Rabbit, Rap Monster, Շուգա, Ջեյ ՀոփPdogg 2:58
2. «상남자» (Sang-namja / Boy In Luv)Pdogg,"Hitman" Bang, Rap Monster, Շուգա, Supreme BoiPdogg 3:50
3. «Skit: Soulmate»   Pdogg 1:32
4. «어디에서 왔는지» (Eodieseo wassneunji / Where did you come from?)Cream, Rap Monster, Շուգա, Ջեյ ՀոփLayback Sound 4:00
5. «하루만» (Haruman / Just One Day)Pdogg, Rap Monster, Շուգա, Ջեյ ՀոփPdogg 4:00
6. «Tomorrow»  Suga, Slow Rabbit, Rap Monster, Ջեյ ՀոփՇուգա, Slow Rabbit 4:22
7. «BTS Cypher Pt. 2: Triptych»  Supreme Boi, Rap Monster, Շուգա, Ջեյ ՀոփSupreme Boi 4:48
8. «등골브레이커» (Deung-gol beuleikeo / Spine Breaker)Pdogg, OWO, Rap Monster, Շուգա, Ջեյ Հոփ, Slow Rabbit, Supreme BoiPdogg, OWO 3:59
9. «Jump»  Suga, Pdogg, Supreme Boi, Rap Monster, Ջեյ ՀոփՇուգա, Pdogg, Supreme Boi 3:57
10. «Outro: Propose»  Slow Rabbit, Pdogg, ՋինSlow Rabbit 2:03
35:29

Առևտրային առաջնթաց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմը առաջին անգամ հայտնվել է Gaon Album Chart շքերթի երրորդ տեղում, բայց «Just One Day» պրոմոուշենի շնորհիվ բարձրացել է առաջին տեղ[9]։ Այն նաև եղել է Billboard միջազգային ալբոմային շքերթի երրորդ տեղում։ Վերաթողարկումը Gaon Album Chart շքերթի առաջին տեղում հայտնվել է մայիսի երկրորդ շաբաթում[10]։

Վերաթողարկում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմի վերաթողարկումը «Skool Luv Affair Special Addition» անունով թողարկվել է 2014 թվականի մայիսի 14-ին։ Այն բաղկացած էր երեք սկավառակներից՝ մեկ CD և երկու DVD BTS-ի համերգաշարի հիշարժան պահերից բաղկացած։ Ալբոմում կային երկու նոր երգ՝ «Miss Right» և «I Like It (좋아요) [Slow Jam Remix]»: Ալբոմի և սկավառակի շապիկները տարբերվում էին բնօրինակ տարբերակից[11]։

Շաբաթական շքերթեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Skool Luv Affair

Շքերթ (2014) Առավելագույն
դիրք
Հարավային Կորեա (Gaon Album Chart)[12] 1
ԱՄՆ (World Album Chart) 3

Skool Luv Affair Special Edition

Շքերթ (2014) Առավելագույն
դիրք
Հարավային Կորեա (Gaon Album Chart)[13] 1

Վաճառք և հավաստագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբոմ Շքերթ Վաճառք
Skool Luv Affair Gaon 128,451+ (2016)
Skool Luv Affair Special Addition 15,000+

Ամսական շքերթեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Skool Luv Affair

Շքերթ (Ապրիլ 2014) Առավելագույն
դիրք
Հարավային Կորեա (Gaon Album Chart)[14] 4

Skool Luv Affair Special Addition

Շքերթ (Մայիս 2014) Առավելագույն
դիրք
Հարավային Կորեա (Gaon Album Chart)[15] 7

Տարեկան շքերթեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբոմ շքերթ Դիրք
Skool Luv Affair 2014 Gaon 20
Skool Luv Affair Special Edition 98
Skool Luv Affair 2015 Gaon 65

Թողարկման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկիր Ամսաթիվ Ձևաչափ Լեյբլ
Հարավային Կորեա 2014 թվականի փետրվարի 11 CD, թվային ձևաչափ Big Hit Entertainment
LOEN Entertainment
Ամբողջ աշխարհում Թվային ձևաչափ
Հարավային Կորեա 2014 թվականի մայիսի 14 (վերաթողարկում) CD, թվային ձևաչափ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «[Video] BTS Toys with Typography and Graphics in Skool Luv Affair Teaser». MWave. 2014 թ․ փետրվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
  2. «BTS (Bangtan Boys) release tracklist + pre-streaming for 'Just One Day'». All K-Pop. 2014 թ․ փետրվարի 5. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
  3. «BTS Reveals 'Just One Day' For Free Ahead of Album Release». MWave. 2014 թ․ փետրվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
  4. «BTS reveal 'Skool Luv Affair' album preview!». All K-Pop. 2014 թ․ փետրվարի 6. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
  5. «Watch BTS' showcase for 'Skool Luv Affair' live!». All K-Pop. 2014 թ․ փետրվարի 11. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
  6. «[Photo] BTS Returns with Comeback Showcase». MWave. 2014 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
  7. «[Video] BTS Return as Bad School Boys in 'Boy in Luv' MV». MWave. 2014 թ․ փետրվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
  8. «[Video] BTS Wishes for 'Just One Day' with You in New MV». MWave. 2014 թ․ ապրիլի 7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
  9. «2014년 18주차 Album Chart». Gaon. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
  10. «2014년 21주차 Album Chart». Gaon. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
  11. «BTS announce pre-orders for 'Skool Luv Affair Special Addition' with new song 'Miss Right'». All K-Pop. 2014 թ․ մայիսի 6. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
  12. South Korea's Gaon chart's weekly album sales from April 4-6, 2014 (in Korean) Originally from Gaon Music Chart (February 12 2014). Archived on July 20, 2015. Retrieved on July 20, 2015.
  13. South Korea's Gaon chart's weekly album sales from May 11-17, 2014 (in Korean) Originally from Gaon Music Chart (May 2014). Archived on July 20, 2015. Retrieved on July 20, 2015.
  14. South Korea's Monthly Gaon Albums Chart (in Korean) Originally from Gaon Music Chart (April 2014). Archived on July 20, 2015. Retrieved on July 20, 2015.
  15. South Korea's Monthly Gaon Albums Chart (in Korean) Originally from Gaon Music Chart (May 2014). Archived on July 20, 2015. Retrieved on July 20, 2015.