Հնդկաստանի միացյալ ազգային օրացույց
Հնդկաստանի միացյալ ազգային օրացույց, ստեղծվել է Հնդկաստանում XX դարի 1950-ականներին[1]։ Ընդունվել է 1957 թվականի մարտի 22-ին։ Կիրառվում է հազվադեպ։
Նոր օրացույցի հիմքում ընկած է Սակա դարաշրջանը, որը լայնորեն օգտագործվում էր երկու հազարամյակների ընթացքում Հնդկաստանի բազմաթիվ օրացույցային համակարգերում։ Սակա դարաշրջանի 1892 թվականը համապատասխանում է Գրիգորյան օրացույցի 1970 թվականի մարտի 22-ից մինչև 1971 թվականի մարտի 21-ը ընկած տարուն։
Տարվա երկարությունը հավասար է արևադարձային տարվա երկարությանը, այսինքն 365 օր 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան։
Օրացույցը հասարակ տարում պարունակում է 365 օր, իսկ նահանջ տարում՝ 366:
Տարին սկսվում է գարնանային գիշերահավասարի հաջորդ օրից, որը համապատասխանում է Չայտրա ամսվա առաջին օրվան, և համընկնում է մարտի 21-ի հետ։
Տարին բաղկացած է 12 ամիսներից։ Նահանջ տարվա մեջ առաջին վեց ամիսները ունեն 31 օր, իսկ մնացածը՝ 30: Հասարակ տարվա մեջ առաջին ամիսը ևս ունի 30 օր։
ՆԱհանջ տարվա որոշման համար օգտագործվում է հետևյալ կանոնը. Սակա դարաշրջանի տարվան պետք է գումարել 78, և եթե ստացված թիվը բաժանվում է 4-ի առանց մնացորդ, ապա տարին նահանջ է։ Այսպես, Սակա դարաշրջանի 1890 թվականը, որը համապատասխանում է Գրիգորյան օրացույցի 1968—1969 թվականներին, և բավարարում է նշված պայմանին, ապա ամեն հաջորդ չորրորդ տարին նահանջ է։
Ամսի համար | Ամսի անվանումը | Օրեր | Գրիգորյան օրացույցի օրերի հետ համապատասխանեցում |
---|---|---|---|
1 | Չայտրա | 1—30/31 | 22/21 մարտ — 20 ապրիլ |
2 | Վայշակհա | 1—31 | 21 ապրիլ — 21 մայիս |
3 | Ջյեշտհա | 1—31 | 22 մայիս — 21 հունիս |
4 | Աշադհա | 1—31 | 22 հունիս — 22 հուլիս |
5 | Շրավանա | 1—31 | 23 հուլիս — 22 օգոստոս |
6 | Бхадра | 1—31 | 23 օգոստոս — 22 սեպտեմբեր |
7 | Աշվինա | 1—30 | 23 սեպտեմբեր — 22 հոկտեմբեր |
8 | Կարտիկա | 1—30 | 23 հոկտեմբեր — 21 նոյեմբեր |
9 | Ագրահայանա | 1—30 | 22 նոյեմբեր — 21 դեկտեմբեր |
10 | Պաուշա | 1—30 | 22 դեկտեմբեր — 20 հունվար |
11 | Մագհա | 1—30 | 21 հունվար — 19 փետրվար |
12 | Փհալգունա | 1—30 | 20 փետրվար — 21/20 մարտ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Government Holiday Calendar». Govt. of India Official website.