Jump to content

Բուդդայական օրացույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բուդդայական օրացույց, կիրառվում է փոքր տարբերություններով Թայլանդում, Լաոսում, Կամբոջայում, Մյանմայում և Շրի-Լանկայում։ Կիրառվում էր նաև Տիբեթում, մինչ նրա Չինաստանի կողմից անեքսիայի ենթարկվելը։ Թայլանդում այս օրացույցը կիրավում է Գրիգորյան օրացույցի հետ համատեղ։

Օրացույցը վերցվել է հինդուիստներից և հիմնված է լուսնի փուլերի վրա։ Այդ պատճառով Բուդդայական օրացույցը նաև անվանվում է լուսնային (թաի.՝ จันทรคติ , տյանտհարակխատի)։ Բուդդայական օրացույցի տարեգրման սկիզբը վարվում է Բուդդայի հեռանալուց սկսված[1] և տարբերվում է գրիգորյանից 543 տարով։ Այսպիսով Գրիգորյան օրացույցով 2000 թվականը համապատասխանում է Բուդդայական օրացույցի 2543 թվականին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. L. S. Cousins (1996): «The dating of the historical Buddha: a review article» Արխիվացված 2011-02-26 Wayback Machine, artículo en Journal of the Royal Asiatic Society, serie 3, 6.1 (1996): págs. 57-63.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]