Հենրիկ Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրիկ Պողոսյան
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Կրթություն՝ Մոսկվայի գյուղատնտական մեքենայացման և էլեկտրաֆիկացման ինստիտուտ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և պետական գործիչ
Ծննդյան օր 1931
Ծննդավայր Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր հունվարի 30, 2000(2000-01-30)
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսաստան
 
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան և Ժողովուրդների բարեկամության շքանշան

Հենրիկ Անդրեյի Պողոսյան (1931, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 30, 2000(2000-01-30), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային պետական, քաղաքական գործիչ։ Արցախի ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից։ Համարվում է ԼՂԻՄ մարզկոմի վերջին առաջին քարտուղարը (փետրվարի 24, 1988 թվական-նոյեմբերի 26, 1991 թվական)։ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր (1989-1991 թվականներ)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրիկ Պողոսյանը ծնվել է 1931 թվականին Ստեփանակերտում։ 1955 թվականին ավարտել է Մոսկվայի գյուղատնտեսական մեխանիզացիայի և էլեկտրաֆիկացիայի ինստիտուտը։ 1955-1971 թվականներին ԼՂԻՄ-ում զբաղեցրել է տարբեր պատասխանատու պաշտոններ, 1971-1974 թվականներին եղել է Ստեփանակերտի քաղգործկոմի նախագահի առաջին տեղակալ, միաժամանակ՝ ագրոարդյունաբերության կոմիտեի նախագահ[2]։ 1988 թվականի փետրվարին ընտրվել է կոմկուսի ԼՂԻՄ մարզկոմի առաջին քարտուղար, 1989 թվականից՝ ԼՂ Ազգային խորհրդի անդամ։ ԽՍՀՄ ԳԽ նախագահության ԼՂ-ին նվիրված 1988 թվականի հուլիսի 18-ի նիստում հիմնավորել է Ադրբեջանական ԽՍՀ կազմում ԼՂԻՄ-ի մնալու անհնարինությունը. իր ղեկավարման ընթացքում քայլեր է ձեռնարկել խնդրի խաղաղ կարգավորմանը[3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԼՂՀ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշան

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Арутюнян В. Б., Генрих Погосян лидер Арцаха 1988, Эчмиадзин, 2000.
  • Malkasian, Mark (1996), Gha-ra-bagh!, Wayne State University Press, ISBN 0-8143-2604-8.
  • de Waal Thomas. Black Garden: Armenia and Azerbaijan Through Peace and War. — New York: New York University Press, 2003. — ISBN 9780814719459.
  • Kaufman, Stuart J. (2001), Modern Hatreds: The Symbolic Politics of Ethnic War, Cornell University Press, ISBN 0-8014-8736-6.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Погосян Генрих Андреевич». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 11-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։
  3. «ЧЕЛОВЕК, КОТОРОГО МЫ ОБЯЗАНЫ ПОМНИТЬ - Азат Арцах». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 11-ին.