Անատոլի Զինևիչ
Անատոլի Զինևիչ ուկրաիներեն՝ Анатолій Володимирович Зіневич | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 20, 1932 |
Ծննդավայր | Խմելնիցկի, Վիննիցայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 1, 2000 (67 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Գերեզման | Kovrov |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Կրթություն | Բլագովեշչենսկի բարձրագույն տանկային հրամանատարական դպրոց, Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա և Q4114397? |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ |
Անատոլի Վլադիմիրի Զինևիչ (ուկրաիներեն՝ Анатолій Володимирович Зіневич, նոյեմբերի 20, 1932, Խմելնիցկի, Վիննիցայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 1, 2000, Երևան, Հայաստան)՝ գեներալ-լեյտենանտ ծնունդով ուկրաինացի, ում համար «Հայաստանը դարձավ երկրորդ հայրենիք»[1], Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անատոլի Զինևիչը ծնվել է 1932 թ. Ուկրաինայի Խմելնիցկ քաղաքում։ 1953 թվականին ընդունվել է Պրոսկուրովյան տանկային ուսումնարան, որն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում։ Ավարտել է ԽՍՀՄ զինված ուժերի ղեկավար կազմի բարձրագույն ակադեմիական դասընթացները։ 1975-1976 թթ. իբրև ռազմական խորհրդատու ծառայել է Սոմալիում և Եթովպիայում։ Հինգ տարի կռվել է Աֆղանստանում, 1983-1986 թթ. Աֆղանստանում տեղակայված խորհրդային 40-րդ բանակի օպերատիվ բաժնի պետն էր։ 1992 թ.-ի հունիսից մինչև 1997 թ.-ի մայիս գեներալ Զինևիչը ծառայում էր Լեռնային Ղարաբաղում, նախ որպես պաշտպանության նախարարի խորհրդական, շտաբի պետի տեղակալ, իսկ 1994 թ.-իցՙ ԼՂՀ պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ։ 1997 թ.-ին նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ 1995 թ.-ին պարգևատրվել է առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։ Հայ ազգի նվիրյալ Անատոլի Զինևիչի աճյունը հանգչում է Ռուսաստանում, Կովրով քաղաքում, թեև գեներալը սիրում էր ասել, որ Վազգենը Եռաբլուրում նրան մի լավ տեղ է հատկացրել։
Անատոլի Զինևիչի հիշատակին Ստեփանակերտի փողոցներից մեկը կկրի նրա անունը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ազգ օրաթերթ #58, 31-03-2012(չաշխատող հղում)
|