Կռունկ կոմիտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Կռունկ» կոմիտե, հասարակական-քաղաքական կազմակերպություն Լեռնային Ղարաբաղում, ուր ՀՀ «Ղարաբաղ» կոմիտեի հետ կազմակերպել է արցախահայության ազատագրական պայքարը՝ նպատակ ունենալով ԱԼԻՄ-ը դուրս բերել Ադրբեջանական ԽՍՀ կազմից ու վերամիավորել Հայկական ԽՍՀ-ին։ Կազմավորվելէ 1988 թվականի մարտին։ Քանդակագործ Արմեն Հակոբյանի առաջարկությամբ կոչվել է «Կռունկ»։ Ծրագիրն ու կանոնադրությունը մշակելէ Ռ. Քոչարյանը՝.

Կոմիտեի անդամները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադիր ժողովում ընտրվել է 13 հոգուց բաղկացած խորհուրդ (կոմիտե)՝ Ա. Մանուչարով (նախագահ), Ռ. Քոչարյան, Վ. Հակոբյան, Մ. Միրզոյան (տեղակալներ), Գ. Գաբւիհրսն, Հ. Բհդլադսն, Ժ. Գալււտյան, Հ. Գվրգրպան, Ա. Կարապհտյան, Վ. Մա էության, Հ. Հովհաննիսյան, Յու. Ներսիսյան, Բ. Օվչյան։ Ունեցել է հանրահավաքների կսպմակերպման (նախա-գահ՝ ժ. Գալստյան, անդամներ՝ Ռ. Գփգայան. Ա. Գփզորյան, Վ. Բադալյան), կարգախոսների ստեղծման (էդ. Ղազարյան, Ա. Հակոբյան, Հ. Զաքարյան), ֆինանսների (Ռ. Աղաջանյան, Հ. Մովսիսյան. Ա. Հարաթյունյան), նկարահանումների, տեսաժապավենների, լուսանկարների պահպանման (Ա.Նազարյան. Մ. Բալայան, Ս. Աայան. Բ. Կարապետյան), միգոսցիայի և էմիգոսցիայի (Ռ. Պետասյան, Վ. Սարգսյան, Բ. Օվչյան), քաղաքական հարցերի (Ռ. Քոչարյան, Ս. Սապսյան. Մ. Միպոյան, Վ. Աթաջանյան. Գ. Պետասյան, Շ. Հարաթյունյան), լոստվության (Հ. Բեգլարյան, Վ. Հակոբյան, Գ. Գաբփելյան), հասարակական կապի պահպանման (Յու. Ջահանգիրյան. Ա. Լաչինյան, Ս՝. Բաղդասարյան, Ռ. Բաղդասարյան, Կ. Բաաեղյան և ուփշներ), անվտանգության (Վ. Գևոպյան, է. Հայոսպետյան, Ս. Ծատրյան, Ռ. Անանյան, Բ. Առուշրսնյան, Օ. Մելքումյան, Է. Շահրամանյան) հանձնաժողովներ և քարտոպարություն (Ս. Խատատրյան, Կ. Օհանջանյան, Կ. Անղույան)։ 1988 թվականի մարտի 1-ին Ա. Մանուչարովի և Ռ. Քոչարյանի կոչով դադարեցվել է գործադուլը, մարտի 6-ին Սումգայիթի ցեղասպանության զոհերի հիշատակին և հանրահավաք է կազմակերպվել Ստեփանակերտի հուշահամալիարմ։ Մարտի 8-ին Ռ. Քոչարյանի զլխավորությամբ 7 հոգուց բաղկացած պատվիրակությունը Մոսկվայում հանդիպել է Ե. Լիգաչովի Ա Ե. Պրիմակովի հետ. ներկայացրել սումգայիթյան ցեղասպանության շաւժառիթները և կազմակերպիչներին։ «Կ.»կ-ի կազմակերպած ցույցի մասնակիցների ճնշմամբ մարտի 17-ին կայացել է կուսակցության մարզկոմի պլենումը, որոշում է ընդունվել՝ խնդրել ԽՄԿԿ ԿԿ-ին դրականորեն լուծել ԼՂԻՄ-ը ՀԽՄՀ-ին վերամիավորելու հարցը։ 1988 թվականի մարտի 24-ին Ադրբեջանական ԽՍՀ ԳԽ Նախագահությունը որոշել է լուծարել «Կ.» կ.. արգելելցույցերը, գործադուլները և հանրահավաքները։

Խորհրդի անկումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմիտեն անցել է ընդհատակ, 1988 թվականի հուլիսի 29-ին տրոհվել է, ստեղծվել են տնօրենների խորհուրդ Ա « Միացում կազմակերպությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png