Ռոբերտ Քոչարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռ. Քոչարյանից)
Jump to navigation Jump to search
Ռոբերտ Սեդրակի Քոչարյան
Robert Kocharyan's Interveiw, 2003.jpg
Դրոշ
(2-րդ) Հայաստանի նախագահ
Դրոշ
ապրիլի 9, 1998 - ապրիլի 9, 2008
Նախորդող Լևոն Տեր-Պետրոսյան
Հաջորդող Սերժ Սարգսյան
Դրոշ
(6-րդ) Հայաստանի վարչապետ
10 հունիսի, 1997 - 9 ապրիլի, 1998
Նախորդող Արմեն Սարգսյան
Հաջորդող Արմեն Դարբինյան
Դրոշ
Արցախի նախագահ
դեկտեմբերի 29, 1994 - մարտի 20, 1997
Հաջորդող Լեոնարդ Պետրոսյան, Արկադի Ղուկասյան
Դրոշ
Արցախի վարչապետ
օգոստոսի 15, 1992 - դեկտեմբերի 24, 1994
Հաջորդող Լեոնարդ Պետրոսյան
 
Կուսակցություն՝ չկա
Կրթություն՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան և Մոսկվայի պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ճարտարագետ
Ազգություն հայ
Դավանանք Հայ Առաքելական Եկեղեցի
Ծննդյան օր օգոստոսի 31, 1954(1954-08-31)[1] (64 տարեկան)
Ծննդավայր Ստեփանակերտ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ, Flag of Armenia.svg Հայաստան և Flag of Artsakh.svg Արցախ
Հայր Սեդրակ Քոչարյան
Մայր Էմմա Քոչարյան
Ամուսին Բելլա Քոչարյան
Զավակներ Որդիներ՝ Սեդրակ և Լևոն
Դուստր՝ Գայանե
 
Ինքնագիր Robert Kocharyan signature.png
 
Պարգևներ

Լիբանանյան մայրու շքանշան (Լիբանան)Արցախի հերոսի «Ոսկե արծիվ» շքանշան (ԼՂՀ) «Փրկչի» շքանշան (Հունաստան) «Վիտաուտաս Մեծ» շքանշան (Լիտվա)

«Սպիտակ արծիվ» շքանշան (Լեհաստան) Պատվո լեգեոնի շքանշան (Ֆրանսիա)

Ռոբերտ Սեդրակի Քոչարյան (օգոստոսի 31, 1954(1954-08-31)[1], Ստեփանակերտ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության 2-րդ և Արցախի Հանրապետության 1-ին նախագահ[Ն 1], Արցախի հերոս։ Կալանավորված է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։

Կենսագրություն

  • 1954 թ. օգոստոսի 31 - ծնվել է Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում, որոշ տվյալների համաձայն՝ ԼՂԻՄ Ասկերանի շրջանի Դաշբուլաղ գյուղում[3]։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Ստեփանակերտում։
  • 1971 թ. - սկսել է աշխատանքային գործունեությունը Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում։ Եղել է հավաքող-փականագործ, ապա՝ ինժեներ-մեխանիկ։
  • 1972-1974 թթ. - ծառայել է խորհրդային բանակում։
  • 1977—1982 թթ. - սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։
  • 1980 թ.-ից - տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի կոմերիտական և կուսակցական մարմիններում։
  • 1988 թ. փետրվարից - եղել է Արցախյան շարժման քաղաքական առաջնորդներից։ Անդամակցել է«Կռունկ» կազմակերպությանը, որի լուծարումից հետո հիմնադրել և գլխավորել է «Միացում» կազմակերպությունը։ Առաջիններից է եղել, որ ստանձնել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության և պաշտպանության համակարգի ձևավորման պատասխանատվությունը։
  • 1989 և 1990 թթ. - ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, ապա Գերագույն խորհրդի նախագահության անդամ։
  • 1991 թ. - ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։
  • 1992 թ. օգոստոս - երբ ադրբեջանական բանակը բռնազավթել էր ԼՂՀ տարածքի կեսը, Ռոբերտ Քոչարյանը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի և ԼՂՀ վարչապետի պաշտոնը։ Բոլոր ուժերի կենտրոնացումն ու Արցախն ազատագրելու վճռական կամքը կարճ ժամանակում հնարավոր են դարձրել բեկումը ռազմական գործողություններում։
  • 1994 թ. դեկտեմբերի 24 - ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ, իսկ 1996 թվականի նոյեմբերին՝ համաժողովրդական ընտրություններով, Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ։
  • 1997 թ. մարտի 20 - Ռոբերտ Քոչարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։
  • 1998 թ. մարտի 30- արտահերթ նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ։
  • 2003 մարտի 5- 2008 թթ. - Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում։

Հայաստանի նախագահ (1998-2003)

Պողոս Պողոսյանի սպանություն

Վրաստանի Նինոծմինդա շրջանի բնակիչ Պողոս Պողոսյանը սպանվել է 2001 թվականի սեպտեմբերի 24-ին Երևանի «Առագաստ» սրճարանում։ Նա սպանվել է այդ պահին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների կողմից ծեծվելու արդյունքում[4]։ Ականատեսների վկայությամբ ծեծի պատճառ էր հանդիսացել Պողոսյանի կողմից նախագահին ուղղված ողջույնի ձևը՝ «Բարև Ռոբ»[5]։ Չնայած այն հանգամանքին, որ որոշ վկաների պնդմամբ ծեծին մասնկացել էին մի քանի հոգի, Քոչարյանի թիկնազորի միայն մեկ անդամի՝ Աղամալ Հարությունյանի նկատմամբ դատարանը ներկայացրեց մեղադրանք և նրան դատապարտեց 1,5 տարվա պայմանական ազատազրկման՝ «անզգույշ սպանություն» հոդվածով[6]։ Այս դատավճիռը առաջացրեց հանրության և Մարդու իրավունքների պաշտպանության որոշ միջազգային կազմակերպություններ խիստ դժգոհությունը, որոնք մեղադրեցին նախագահ Քոչարյանին հանցագործության մեղավորներին հովանավորելու մեջ[7][8]։

Հայաստանի նախագահ (2003-2008)

2008 թվականի մարտի 1

Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը

2008 թվականին տեղի ունեցած ՀՀ նախագահական ընտրություններից հետո բնակչության մի զգալի հատված, համաձայն չլինելով նախագահական ընտրությունների հրապարակված տվյալներին, որոնց համաձայն նախագահի պաշտոնում ընտրվել է Սերժ Սարգսյանը, նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ սկսում է շուրջօրյա բողոքի հանրահավաքներ։ 10 օր անց՝ մարտի 1-ի առավոտյան ժամը 6։30-ին ոստիկանական ուժերի ստորաբաժանումները հարձակում են սկսում Ազատության հրապարակում տեղադրված վրաններում քնած[9] շուրջ 700-1000 մարդկանց վրա։ Այդ ընթացքում տեղի են ունենում բախումներ, որոնց ժամանակ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստանում տասնյակ քաղաքացիներ։ Առավոտյան ժամը 11։00–ին Ազատության հրապարակը ամբողջությամբ գտնվում էր ոստիկանական ուժերի վերահսկողության ներքո, իսկ ցուցարարները Հյուսիսային պողոտայով ու հարակից փողոցներով տեղափոխվել էին Շահումյանի անվան հրապարակ։ Այստեղ կարճ ժամանակում նրանց են միանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ, որոնք հասարակական տրանսպորտից ու շինարարական պարագաներց արագորեն բարիկադներ են կառուցում։ Ոստիկանների ու ցուցարարների միջև սկսվում են ընդհարումներ, որոնց ընթացքում ոստիկանական ուժերը կիրառում են տարբեր տեսակի հրազեն, իսկ ցուցարարները՝ քարեր, փայտե ու երկաթե ձողեր։ Մինչ երեկո տևած լոկալ ընդհարումները մութն ընկնելուն պես վերաճում են զանգվածային բախումների, որի ժամանակ հարյուրավոր ցուցարարներ ստանում են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հիմնականում հրազենային, մեկ տասնյակը՝ սպանվում, այդ թվում մեկ ոստիկան։ Մինչ այդ՝ արդեն երեկոյան, տեսնելով, որ իրավիճակը դուրս է գալիս ոստիկանության վերահսկողությունից, ու հնարավոր է ցուցարարները արդեն հայտնվեն նախագահական նստավայրի մոտ, դեռևս նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանը ելույթ է ունենում հեռուստատեսությամբ և երկրում հայտարարում արտակարգ դրություն 20 օր ժամկետով[10][11]։ Ըստ որոշ աղբյուրների՝ ուժային կառույցների կազմում էին ընդգրկվել նաև Հայաստանի իշխանամետ մեծահարուստների (Գագիկ Ծառուկյան, Սամվել Ալեքսանյան, Սուրիկ Խաչատրյան և այլն) անձնական թիկնապահական ստորաբաժանումները[12]։ Արդեն առավոտյան ՀՀ Ոստիկանությանը, ՀՀ ԱԱԾ–ին, ՀՀ ԶՈՒ–ին ու նրանց կազմում ընդգրկված անձնական թիկնապահական ստորաբաժանումներին հաջողվել էր ցրել բողոքավոր ցուցարարներին։

Քոչարյանի ընտանիքը

Ամուսնացած է, ունի երեք զավակ և վեց թոռնիկ՝ Բելլա, Անի, Էմմա, Ռոբերտ, Միքայել և Դավիթ։

Հայրը

Սեդրակ Սարգսի Քոչարյան

Ծնվել է 1910 թվականի Ցարական Ռուսաստանի Աստղաշեն գյուղում։ Ավարտել է Դաղստանի Գյուղատնտեսական ինստիտուտը և երկար տարիներ Լեռնային Ղարաբաղում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ։ Նա աշխատել է մարզի գյուղատնտեսության վարչության պետ, Լեռնային Ղարաբաղի մարզսովետի գործկոմի նախագահի առաջին տեղակալ, ընտրվել է ԼՂ մազրկոմի բյուրոյի անդամ։ Սեդրակ Քոչարյանը եղել է գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, զբաղվել է գիտահետազոտական աշխատանքով։ Գործուն մասնակցություն է ունեցել մարզի գիտական կադրերի պատրաստմանը։ Նրա գրչին են պատկանում Լեռնային Ղարաբաղի գյուղատնտեսության խնդիրներին վերաբերող ավելի քան 20 գիտական աշխատություններ։ Մահացել է 1977 թվականին։

Մայրը

Էմմա Արսենի Օհանյան

Ծնվել է 1926 թվականին ԽՍՀՄ ԼՂՀ Հադրութի շրջանի Հադրութ ավանում։ Ավարտել է Երևանի անասնաբուժական ինստիտուտը։ Աշխատել է Լենինականի գիտափորձարարական բազայում, որպես գիտաշխատող, այնուհետև՝ Ստեփանակերտի տարածքային փորձարարական կայանում՝ ավագ գիտաշխատող։ Մահացել է 2015 թվականին։

Ռոբերտ Քոչարյանի կինը

Բելլա Քոչարյան

Բելլա Լևոնի Քոչարյան

Ծնվել է 1954 թվականի հունվարի 31-ին ԽՍՀՄ ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում։ 1978 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի սանիտարա-հիգիենիկ ֆակուլտետը։ Աշխատել է Լեռնային Ղարաբաղի մարզային սանիտարա-հակահամաճարակային կայանում (ՍՀԿ), որպես բժիշկ-մանրէաբան, ապա՝ բժիշկ հակահամաճարակաբան։ Զբաղեցրել է մարզային ՍՀԿ-ի գլխավոր բժշկի տեղակալի պաշտոնը։ Աշխատանքի վերջին տարիներին (1991 և 1993 թվականներին) եղել է ՍՀԿ-ի համաճարակաբանության բաժնի վարիչը։ Բելլա Քոչարյանը ներկայումս զբաղվում է հասարակական գործունեությամբ։ Հանրապետության նախկին առաջին տիկինը ոսկրածուծի տրանսպլանտացիայի դոնորների համահայկական ռեեստրի պատվավոր նախագահն է։ Նա պատվավոր նախագահն է նաև Վլադիմիր Սպիվակովի «Հայաստանի տաղանդավոր երեխաները» միջազգային բարեգործական հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի։

Զավակները

Ավագ որդին

Սեդրակ Քոչարյան

Ծնվել է 1981 թվականին ԽՍՀՄ ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերություններ ֆակուլտետը։ Սեդրակ Քոչարյանը երրորդ կուրսից զուգահեռաբար աշխատել է Հայաստանի կոմերցիոն բանկերից մեկում։ Մագիստրատուրան ավարտելուց հետո ուսումը շարունակել է նույն ԲՈՒՀ-ի ասպիրանտուրայում։ Այնուհետ նա հրաժարվել է իրեն ընձեռված տարկետման իրավունքից և զորակոչվել է բանակ։ Ամուսնացած է, ունի երեք դուստր և մեկ որդի: 

Դուստրը

Գայանե Քոչարյան

Ծնվել է 1983 թվականին ԽՍՀՄ ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան։ Ամուսնացած է։

Կրտսեր որդին

Լևոն Քոչարյան

Ծնվել է 1985 թվականին ԽՍՀՄ ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում։ Սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, ստացել բակալավրի կոչում։ Ամուսնացած է, ունի երկու որդի:

Քննադատություն

Ըստ Արկադի Վարդանյանի, «Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը Ռուսաստանի հատուկ ծառայությունների հավաքագրյալ գործակալներ են՝ միգուցե նաև հաստիքային»[13]:

Կալանավորում

2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի դեպքերով մեղադրանք առաջադրեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։ Միաժամանակ ՀՔԾ-ն միջնորդություն ներկայացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոցը ընտրելու համար[14]: Հաջորդ օրը դատարանը բավարարեց միջնորդությունը և որոշեց Ռոբերտ Քոչարյանին կալանավորել 2 ամսով[15]։

Օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը փոխել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը և նա ազատ է արձակվել[16]։

Նոյեմբերի 15-ին ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վճռաբեկ բողոքը, բեկանել է վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղղարկել նույն վերաքննիչ դատարան նոր քննության[17]։ Դեկտեմբերի 7-ին վերաքննիչ դատարանը որոշել է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը պետք է կրկին կալանավորվի[18]։

Protest against Kocharyan 18.05.2019 3.jpg
Protest against Kocharyan 18.05.2019 1.jpg
Protest against Kocharyan 18.05.2019 2.jpg
Protest against Kocharyan 19.05.2019 4.jpg
Protest against Kocharyan 19.05.2019 5.jpg
Բողոքի ցույց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման դեմ, 2019 մայիսի 18-19, Երևան

Պարգևներ և կոչումներ

Նշումներ

  1. Քոչարյանի նախագահ դառնալուց առաջ Արցախում ի պաշտոնե առաջին դեմք համարվում էր ԼՂՀ ԳԽ նախագահը, ԼՂՀ ԳԽ առաջին նախագահը եղել է Արթուր Մկրտչյանը։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #133957853 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑԻՆ:
  4. Արդարադատության նախարարը կարծում է, թե Պողոս Պողոսյանի մահը դժբախտ պատահարի հետևանք չէ
  5. Սկսվեց Պողոս Պողոսյանի սպանության գործի դատաքննությունը
  6. «Ազատություն Ռադիոկայան: Նախագահի թիկնապահը դատապարտվում է պայմանական պատժի» 
  7. «Ազատություն Ռադիոկայան: Ընդդիմությունը բողոքում է «Առագաստ» սրճարանում ջազային երաժշտության համերգի անցկացման դեմ» 
  8. «ԱՄՆ Պետ. Դեպարտամենտի զեկույցը Հայաստանում մարդու իրավունքների մասին 2001 թ» 
  9. Մարտի 1-ին հատուկ միջոցների կիրառմամբ երեք սպանություններն, ըստ էության, բացահայտված են
  10. Արտակարգ դրության ռեժիմ Երեւանում
  11. ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ
  12. Անդրանիկ Քոչարյանը՝ ՊՆ-ից 2008-ի մարտի 1-ին հանդերձանք հատկացնելու ցուցակի վերջին մեկնաբանությունների մասին
  13. «Իմ պահանջն էր երկիրը ազատել Ռոբերտ Քոչարյան առարկայից». Արկադի Վարդանյան
  14. «Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել»։ 26.07.2018 
  15. Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց
  16. «Վերաքննիչ դատարանը փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը»։ timenews.am։ 13.08.2018 
  17. «Քոչարյանի վերաբերյալ գլխավոր դատախազի բողոքը Վճռաբեկ դատարանը բավարարեց մասնակի (Տեսանյութ)» 
  18. «Վերաքննիչ դատարանը որոշեց՝ Քոչարյանը պետք է կրկին կալանավորվի» 

Արտաքին հղումներ