Բորիս Առուշանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Առուշանյան
Ծնվել էնոյեմբերի 11, 1948(1948-11-11) (75 տարեկան)
ԾննդավայրՌև
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Արցախ
Մասնագիտությունպետական գործիչ
ԿուսակցությունԱրմենական-Ռամկավար ազատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Անանիա Շիրակացու մեդալ

Բորիս Սերգեյի Առուշանյան (նոյեմբերի 11, 1948(1948-11-11), Ռև), վարչաքաղաքական, պետական գործիչ։ Արցախի «Արմենական» կուսակցության նախագահ (1999Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից-անդամ (1994)։ ԼՂԻՄ վոլեյբոլի չեմպիոն[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Առուշանյանը ծնվել է 1948 թվականի նոյեմբերին Ասկերանի շրջանի Ռև գյուղում։ 1966 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցը, 1972 թվականին՝ Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտը, 1979 թվականին՝ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի երկամյա դասընթացները և 1990 թվականին՝ ԽՍՀՄ Ժողտնտեսության ակադեմիան։ 1972-1990 թվականներին աշխատել է Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում (1987 թվականից՝ տնօրեն)։ 1988-1990 թվականներին՝ Տնօրենների խորհրդի նախագահ, «Կռունկ» կոմիտեի վարչության անդամ, 1990-1992 թվականներին և 1995 թվականին՝ ՀՀ հատուկ ծրագրերի պետական կոմիտեի փոխնախագահ, 1992 թվականին՝ ԼՂՀ ՊՊԿ նախագահի տեղակալ, 1992-1995 թվականներին՝ ԼՂՀ Նախարարների խորհրդի առաջին փոխնախագահ, 1996 թվականի ապրիլ-սեպտեմբերին՝ ԼՂՀ Աժ նախագահի տեղակալ, 2000-2001 թվականներին՝ Ստեփանակերտի քաղաքապետ, 2001-2002 թվականներին՝ ԼՂՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարար, 2002-2004 թվականներին՝ ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար, 2004 թվականից՝ ԼՂՀ քաղծառայության նախագահ։ Բորիս Առուշանյանը 1992 թվականի հուլիս-սեպտեմբերին և 1993 թվականի փետրվար-մարտին Հռոմում, Մինսկի խմբի շրջանակներում, ղեկավարել է ԼՂՀ պատվիրակությունների աշխատանքները։ ԼՂՀ ԳԽ (Աժ) պատգամավոր (1991-1995 թթ. և 1995-2000 թթ.), ԱԺ ինֆորմացիայի, արտաքին և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ (1998-2000 թթ.)։ 2000 թվականի ապրիլին նշանակվել է Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնակատար, 2001 թվականի նոյեմբերին՝ ԼՂՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարար, 2002 թվականի դեկտեմբերին՝ ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար, 2004 թվականի փետրվարի 14-ից՝ ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մեսրոպ Մաշտոց» շքանշան (ԼՂՀ նախագահի թիվ 200-Ա հրամանագիր 30.08.2016)
  • «Մխիթար Գոշ» մեդալ (ԼՂՀ նախագահի թիվ 255 հրամանագիր 01.09.2001)
  • «Երախտագիտություն» մեդալ (ԼՂՀ նախագահի թիվ 8-Ա հրամանագիր 02.10.2014)
  • ՀՀ «Անանիա Շիրակացի» մեդալ (2006)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Առուշանյան Բորիս Սերգեյի». www.nankr.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 15-ին.
  2. «Բորիս Առուշանյանը նշանակվել է ԼՂՀ քաղծառայության խորհրդի նախագահ». armenpress.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 15-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։