ԼՂՀ Ազգային ժողով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ) Ազգային ժողով, Արցախի Հանրապետության օրենսդիր իշխանության բարձրագույն մարմինն է։ Ազգային ժողովն ընտրվում է հինգ տարի ժամկետով։ 2015 թվականի մայիսի 3-ին ընտրվեց Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովը։ 6-րդ գումարման Ազգային ժողովը գործում է մշտական հիմունքներով[1]:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կազմված է 33 պատգամավորից, որից 22-ը ընտրվում են համամասնական, 11-ը՝ մեծամասնական ընտրակարգով։ ԱԺ անցնելու համար նախատեսված է գերազանցել ընտրաձայների 5 տոկոսը։ Խորհրդարանում ստեղծվել ու վերակազմավորվել են այլ խորհրդարանների հետ ունեցած բարեկամական խմբերը. Արցախի Հանրապետություն-Լիտվայի Հանրապետություն բարեկամական խումբ, Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան բարեկամական խումբ, «Ղարաբաղ-Ֆրանսիա» Բարեկամության շրջանակ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ներկայիս նախագահն Աշոտ Ղուլյանը[2]:

1991 թվականին ընտրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհուրդն ուներ 81 պատգամավոր։ 1995 թվականից Արցախի խորհրդարանում նախատեսված է 33 պատգամավորական տեղ։[3]

Խմբակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

6-րդ գումարման Ազգային ժողովում կազմավորվել է 5 խմբակցություն

Հանձնաժողովներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի ներկայիս խորհրդարանում գործում է 6 մշտական հանձնաժողով՝

  • պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի,
  • արտաքին հարաբերությունների,
  • պետական-իրավական հարցերի,
  • սոցիալական և առողջապահության հարցերի,
  • արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի,
  • ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի,
  • գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]