Արցախի արտաքին քաղաքականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արցախի քաղաքականություն
Emblem of the Republic of Artsakh.svg
Flag of Armenia bar.svg

Արցախի Հանրապետությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում սահմանափակ ճանաչում ունեցող հանրապետություն է, որը ներկայումս վերահսկում է նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի մի մասը[1]։ Այն ճանաչվել է միայն ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող երեք այլ պետությունների՝ Աբխազիայի[2], Հարավային Օսիայի[2] և Մերձդնեստրի[2][3] կողմից։ 2012 թվականի նոյեմբերին Ուրուգվայի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամը հայտարարել է, որ իր երկիրը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը[4]։ 2012 թվականին Հայաստանը և Տուվալուն դիվանագիտական հարաբերություններ են հաստատել, և հայտարարվել է, որ Տուվալուն կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը[5]։ 2012 թվականի հոկտեմբերին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը[6]։ 2014 թվականի սեպտեմբերին Իսպանիայում բասկերեն խորհրդարանն ընդունել է Արցախի ինքնորոշման իրավունքի սատարման առաջարկը, իսկ 2014 թվականի նոյեմբերին Նավառայի խորհրդարանը, որը նույնպես գտնվում է Իսպանիայում, հանդես է եկել հայտարարությամբ՝ ի աջակցություն հակամարտության կարգավորման բանակցություններում Արցախի ընդգրկման[7]։

Ներկայումս Արցախում այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչություններ չկան։ Մյուս կողմից, հանրապետությունն ամբողջ աշխարհում կառուցել է ներկայացուցչությունների փոքր ցանց։ Ներկայումս այն մշտակայն ներկայացուցչություններ ունի աշխարհի 7 երկրներում։

Արտաքին գործերի նախարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետության արտաքին քաղաքականությունը կարգավորվում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից։ Նախարարությունը ծավալում է իր գործունեությունը մայրաքաղաք Ստեփանակերտում։ Ներկայումս նախարարը Մասիս Մայիլյանն է։

Երկկողմ հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբխազիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի Հանրապետությունը և մասամբ ճանաչված Աբխազիայի Հանրապետությունը ճանաչել են միմյանց։ Երկու պետությունները չեղյալ են հայտարարել մուտքի արտոնագրերի պահանջներն իրենց քաղաքացիների համար և ներգրավված են ժողովրդավարության և ազգերի իրավունքների համար ընկերակցության մեջ։

Ավստրալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը կոչ է արել Ավստրալիայի կառավարությանը ճանաչել Արցախը։ Արցախն ունի ներկայացուցչություն Ավստրալիայում Սիդնեյ քաղաքում։

Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախը շատ սերտ հարաբերություններ ունի Հայաստանի հետ։ Այն դե ֆակտո Հայաստանի մասն է կազմում[8][9][10][11][12][13]։ Երևանում ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչություն։

Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի Հանրապետությունը երեք ներկայացուցչություն ունի Եվրոպայում, այդ թվում՝ Բեռլինում, Փարիզում և Մոսկվայում։

Լիբանան[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի Հանրապետությունը ներկայացուցչություն ունի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ 2018 թվականի մարտին Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է Լիբանան և հանդիպել Հայ առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ին[14]։ 2018 թվականի մայիսին Արցախի Մարտակերտ քաղաքի և Լիբանանի Բուրջ Համուդ քաղաքի ներկայացուցիչները համագործակցության հուշագիր են ստորագրել Բուրջ Համուդում[15]։

Հարավային Օսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի Հանրապետությունը և մասամբ ճանաչված Հարավային Օսիայի Հանրապետությունը ճանաչել են միմյանց։ Երկու պետությունները չեղյալ են հայտարարել մուտքի արտոնագրերի պահանջներն իրենց քաղաքացիների համար և ներգրավված են ժողովրդավարության և ազգերի իրավունքների համար ընկերակցության մեջ։

Մերձդնեստր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի Հանրապետությունը և Մերձդնեստրը ճանաչել են միմյանց և չեղյալ հայտարարել իրենց քաղաքացիների համար վիզային պահանջները։ Երկու երկրների միջև բազմաթիվ համատեղ միջոցառումներ են կազմակերպվում։ 2001 թվականին երկու երկրներն էլ Ստեփանակերտում Մերձդնեստրի արտաքին գործերի նախարարության և Արցախի արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության և խորհրդակցությունների մասին արձանագրություն են ստորագրել[16]։ Մերձդնեստրը նույնպես ներգրավված է Ժողովրդավարության և ազգերի իրավունքների համար ընկերակցության մեջ։

ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգները դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել Արցախի Հանրապետության հետ և այն ճանաչում է որպես Ադրբեջանի մաս։ Արցախի աջակցությունը Միացյալ Նահանգներում դրսևորվում է նախևառաջ նահանգային օրենսդիր մարմնի մակարդակով։ Դրանցից որոշները բանաձևեր են ընդունել՝ ի աջակցություն Արցախի։ 2012 թվականի մայիսին ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, որով կոչ է արել նախագահ Բարաք Օբամային և ԱՄՆ Կոնգրեսին ճանաչել Արցախի Հանրապետությունը։ 2012 թվականի օգոստոսին Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատը նմանատիպ բանաձև է ընդունել[17]։ 2013 թվականի ապրիլին ԱՄՆ Մեն նահանգի Ներկայացուցիչների պալատը և Սենատը բանաձև է ընդունել, որով ճանաչել է Արցախի անկախությունը և կոչ է արել նախագահ Բարաք Օբամային ևս ճանաչել այն[18]։ 2013 թվականի մայիսին ԱՄՆ Լուիզիանա նահանգի Սենատը Արցախի անկախության ճանաչման մասին բանաձև է ընդունել և իր աջակցությունն է հայտնել որպես ազատ և անկախ պետություն՝ Արցախի Հանրապետության զարգացման ջանքերին[19]։ 2014 թվականի մայիսին Կալիֆոռնիա նահանգի վեհաժողովը 70 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է Արցախի անկախության ճանաչման մասին օրենքը[20]։ Այս նախաձեռնությունը նաև կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և ԱՄՆ Կոնգրեսին ճանաչել Արցախի Հանրապետությունը[21]։ 2016 թվականի մարտի 30-ին ԱՄՆ Հավայի նահանգը միաձայն կողմ է քվեարկել Արցախի Հանրապետության հաստատմանը և ճանաչմանը[22]։ Արցախի Հանրապետությունը նաև ներկայացուցչություն է բացել Վաշինգտոնում։

Բացի այդ, Արցախի կառավարության պաշտոնատար անձինք պարբերաբար շփվում են ԱՄՆ Կոնգրեսի անդամների հետ։ 2019 թվականի հոկտեմբերին Արցախի արտաքին գործերի նախարարը նշել է, որ հանրապետության իշխանությունները մեծ նշանակություն են տալիս Արցախի և Միացյալ Նահանգների միջև տարբեր մակարդակներում հարաբերություններին։ Նախարարը նաև երախտագիտություն է հայտնել Միացյալ Նահանգներին՝ ֆինանսական աջակցության, հակամարտության խաղաղ կարգավորման աջակցության համար և հույս է հայտնել, որ ԱՄՆ Կոնգրեսի անդամների հետ հանդիպման ընթացքում հետագա համագործակցությունը կզարգանա[23]։

Անկախության ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող պետություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետություն Ճանաչման ամսաթիվ Նշումներ
Աբխազիա Աբխազիա Նոյեմբերի 17, 2006 Փոխադարձ ճանաչում
Հարավային Օսիա Հարավային Օսիա Նոյեմբերի 17, 2006 Փոխադարձ ճանաչում
Մերձդնեստր Մերձդնեստր Հուլիսի 4, 2001 կամ մինչ այդ[24] Փոխադարձ ճանաչում

ԱՄՆ նահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ նահանգների կողմից Արցախի ճանաչումը
Ընդունվել է Արցախի ճանաչման մասին օրինագիծը Մերժել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին օրինագիծը Մերժել է Արցախի ճանաչման մասին օրինագիծը Ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին օրինագիծը
Կալիֆոռնիա Կալիֆոռնիա (Մայիս, 2014)[21][25]
Ջորջիա Ջորջիա (Մարտ, 2016)[26]
Հավայի Հավայի (Մարտ, 2016)[27]
Լուիզիանա Լուիզիանա (Մայիս, 2013)[28]
Մեն Մեն (Ապրիլ, 2013)[29]
Մասաչուսեթս Մասաչուսեթս (Օգոստոս, 2012)[17]
Միչիգան Միչիգան (Սեպտեմբեր, 2017)[30]
Ռոդ Այլենդ Ռոդ Այլենդ (Մայիս, 2012)[31]
Կոլորադո Կոլորադո (Ապրիլ, 2019)[32]
Մինեսոտա Մինեսոտա (Մայիս, 2020)[33]

Կենտուկի Կենտուկի (Մարտ, 2016)[34]
Միսսիսիպի Միսսիսիպի (Ապրիլ, 2014)[35]
Հարավային Դակոտա Հարավային Դակոտա (Փետրվար, 2014)[36]
Թենեսի Թենեսի (Մարտ, 2014)[36]
Վայոմինգ (Փետրվար, 2014)[36]
Վերմոնտ (Ապրիլ, 2014)[37] Արիզոնա Արիզոնա (Հունվար, 2014)[38]
Նյու Մեքսիկո Նյու Մեքսիկո (Փետրվար, 2014)[39]

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հոկտեմբերին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը[40], սակայն 2015 թվականի նոյեմբերին Ավստրալիայի արտաքին գործերի նախարարը հաստատել է, որ Ավստրալիայի դաշնային կառավարությունը չի ճանաչում այն և պաշտպանում է Ադրբեջանի հավակնություններն այդ տարածքի նկատմամբ[41]։ 2017 թվականին Ավստրալիայի կանաչների կուսակցությունը հայտարարել է, որ ճանաչում է Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղ)[42][43]։ 2020 թվականի հոկտեմբերին Նոր Հարավային Ուելսի Օրենսդիր ժողովը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը 61 կողմ և 2 դեմ ձայներով։ Այն դատապարտել է նաև 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Արցախի բնիկ հայերի վրա Ադրբեջանի և Թուրքիայի հարձակումները[44]։

2014 թվականի սեպտեմբերին Բասկերի խորհրդարանմ ընդունել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի աջակցության առաջարկը[45]։ Ֆիլիպիններում տարբեր քաղաքական գործիչներ հանդես են գալիս Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ճանաչման օգտին և առաջարկում են Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի համագործակցությանը ճանաչել Արցախի անկախությունը, սակայն ներկայիս վարչակազմը մինչ օրս քայլեր չի ձեռնարկել այդ ուղղությամբ[46]։

Մինչ Կալիֆորնիան ճանաչել է Լեռնային Ղարաբաղը 2014 թվականի մայիսին, նահանգում երեք տեղ այն արդեն ճանաչվել էր․

Քույր քաղաքներ են Հայլենդը և Բերձորը, ինչպես նաև Մոնթեբելլոն և Ստեփանակերտը[51]։

2019 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը[52]։

2020 թվականի հոկտեմբերի 15-ին իտալական Միլան քաղաքը դարձել է առաջին եվրոպական խոշոր քաղաքը, որը ճանաչել է Արցախի Հանրապետությունը[53]։ 2020 թվականի նոյեմբերի 3-ին դրան հաջորդել են Պալերմո[54], Ազոլո[55] և Չերկիարա դի Կալաբրիա[56] քաղաքները, ինչպես նաև Լոմբարդիա շրջանը[57]։

2020 թվականի նոյեմբերի 5-ին Կանադայի Քվեբեկ նահանգի Լավալ քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը[58]։

2020 թվականի նոյեմբերի 13-ին Ուրուգվայի Մոնտեվիդեոյի դեպարտամենտի օրենսդիր ժողովը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը[59]։

Միջխորհրդարանական հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 թվականի փետրվարի 26-ին ստեղծվել է Արցախի Հանրապետության և Լիտվայի խորհրդարանի միջև բարեկամության խորհրդարանական խումբ[60]։
  • 2013 թվականի մարտի 19-ին ստեղծվել է բարեկամության խորհրդարանական խումբ Ֆրանսիայի խորհրդարանի անդամների և սենատորների հետ։
  • 2014 թվականի հոկտեմբերին Արցախի և Եվրոպական խորհրդարանի միջև ստեղծվել է խորհրդարանական բարեկամության խումբ[61]։
  • 2017 թվականի հոկտեմբերին ստեղծվել են խորհրդարանական բարեկամության խմբեր ինչպես Վալոնիայի խորհրդարանի, այնպես էլ Բելգիայում Ֆլամանդական խորհրդարանի հետ։
  • 2020 թվականի հունիսին ստեղծվել է Արցախի Հանրապետության և Կիպրոսի խորհրդարանի պատգամավորների միջև բարեկամության խորհրդարանական խումբ[62]։

Մասնակցություն միջազգային կազմակերպություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային կոնվենցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի վերոնշյալից, Արցախը ևս մի շարք միջազգային կոնվենցիաների և պայմանագրերի մասնակից է, այդ թվում[66].

Մասնակցություն միջազգային սպորտային ֆեդերացիաներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Official website of the President of the Nagorno-Karabakh Republic. General Information about NKR»։ President.nkr.am։ 1 January 2010։ Վերցված է 6 May 2012 
  2. 2,0 2,1 2,2 Вице-спикер парламента Абхазии: Выборы в НКР соответствуют всем международным стандартам: "Абхазия, Южная Осетия, НКР и Приднестровье уже давно признали независимость друг друга и очень тесно сотрудничают между собой", - сказал вице-спикер парламента Абхазии. ... "...Абхазия признала независимость Нагорно-Карабахской Республики..." - сказал он."
  3. «In detail: The foreign policy of Pridnestrovie»։ Pridnestrovie։ 2010-05-26։ Արխիվացված է օրիգինալից May 11, 2008-ին։ Վերցված է 2010-06-29 
  4. «Uruguay may be the first to recognize Karabakh- Uruguay Deputy»։ Arka News Agency։ 2012-11-14։ Վերցված է 2013-01-02։ «Uruguay may be the first country to recognize Nagorno-Karabakh Republic’s independence...» 
  5. «Tuvalu and Armenia»։ Panorama։ 2012-12-14։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-16-ին։ Վերցված է 2017-04-11 
  6. «Full Day Hansard Transcript»։ Parliament of New South Wales։ 2012-10-25։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-14-ին։ Վերցված է 2012-11-14։ «...calls on the Commonwealth Government to officially recognise the independence of the Republic of Nagorno-Karabakh and strengthen Australia's relationship with the Nagorno-Karabakh and its citizens.» 
  7. [1]
  8. Hughes James (2002)։ Ethnicity and Territory in the Former Soviet Union: Regions in Conflict։ London: Cass։ էջ 211։ ISBN 978-0-7146-8210-5։ «Indeed, Nagorno-Karabakh is de facto part of Armenia.» 
  9. Mulcaire Jack (9 April 2015)։ «Face Off: The Coming War between Armenia and Azerbaijan»։ The National Interest։ «The mostly Armenian population of the disputed region now lives under the control of the Nagorno-Karabakh Republic, a micronation that is supported by Armenia and is effectively part of that country.» 
  10. «Armenia expects Russian support in Karabakh war»։ Hürriyet Daily News։ 20 May 2011։ Վերցված է 25 June 2013։ «While internationally recognized as Azerbaijani territory, the enclave has declared itself an independent republic but is administered as a de facto part of Armenia.» 
  11. Central Asia and The Caucasus, Information and Analytical Center, 2009, Issues 55-60, Page 74, "Nagorno-Karabakh became de facto part of Armenia (its quasi-statehood can dupe no one) as a result of aggression."
  12. Deutsche Gesellschaft für auswärtige Politik, Internationale Politik, Volume 8, 2007 "... and Nagorno-Karabakh, the disputed territory that is now de facto part of Armenia ..."
  13. Cornell Svante (2011)։ Azerbaijan Since Independence։ New York: M.E. Sharpe։ էջ 135։ ISBN 978-0-7656-3004-9։ «Following the war, the territories that fell under Armenian control, in particular Mountainous Karabakh itself, were slowly integrated into Armenia. Officially, Karabakh and Armenia remain separate political entities, but for most practical matters the two entities are unified.» 
  14. «Բակո Սահակյանն Անթիլիասում հանդիպել է Արամ Ա կաթողիկոսին»։ news.am 
  15. «Արցախի Մարտակերտ եւ Լիբանանի Բուրջ Համուդ քաղաքների միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր»։ news.am 
  16. «Protocol on Cooperation and Consultations between the Ministry of Foreign Affairs of the Pridnestrovien Moldavian Republic and the Ministry of Foreign Affairs of the Nagorno-Karabakh Republic»։ Ministry of Foreign Affairs of Transnistria։ Վերցված է 2016-04-08 
  17. 17,0 17,1 «U.S. State Calls For Karabakh Recognition»։ RadioFreeEurope/RadioLiberty 
  18. http://www.mainelegislature.org/legis/bills/getPDF.asp?paper=HP0987&item=1&snum=126
  19. http://senate.la.gov/sessioninfo/2013/RS/Journals/05-30-2013.pdf
  20. White Jeremy B. (8 May 2014)։ «Capitol Alert: California Assembly calls for Nagorno-Karabakh Republic»։ Fresno Bee։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-08-ին 
  21. 21,0 21,1 Mason Melanie (5 May 2014)։ «Calif. lawmakers to weigh in on dispute between Armenia, Azerbaijan»։ LA Times 
  22. «Hawaii Recognizes Nagorno Karabakh Republic’s Independence»։ March 30, 2016 
  23. «Foreign Minister of Artsakh receives U.S. Congresswomen»։ armenpress.am 
  24. «Protocol on Cooperation and Consultations between the Ministry of Foreign Affairs of the Pridnestrovien Moldavian Republic and the Ministry of Foreign Affairs of the Nagorno-Karabakh Republic»։ Ministry of Foreign Affairs։ 4 July 2001 
  25. White Jeremy B. (8 May 2014)։ «Capitol Alert: California Assembly calls for Nagorno-Karabakh Republic»։ Fresno Bee։ Արխիվացված է օրիգինալից May 8, 2014-ին 
  26. «Georgia House Recognizes Independence of Nagorno-Karabakh Republic»։ Asbarez։ March 3, 2016։ Վերցված է March 4, 2016 
  27. «State of Hawaii Recognizes Independence of Nagorno Karabakh Republic»։ Massis Post։ 29 March 2016 
  28. «OFFICIAL JOURNAL OF THE SENATE OF THE STATE OF LOUISIANA»։ senate.la.gov 
  29. «JOINT RESOLUTION MEMORIALIZING THE PRESIDENT OF THE UNITED STATES AND THE UNITED STATES CONGRESS TO SUPPORT THE INDEPENDENCE OF THE NAGORNOKARABAKH REPUBLIC»։ www.mainelegislature.org 
  30. Hairenik (2017-09-28)։ «Michigan Recognizes Artsakh Independence»։ The Armenian Weekly (English)։ Վերցված է 2017-10-06 
  31. «R.I. Wants Nagorno-Karabakh Recognition»։ RadioFreeEurope/RadioLiberty 
  32. «Colorado Senate Recognizes Artsakh, Commemorates Armenian Genocide»։ Asbarez.com (en-US)։ 2019-04-24։ Վերցված է 2019-04-24 
  33. «State of Minnesota Recognizes the Republic of Artsakh | Toronto Hye» (en-US)։ 2020-05-05։ Վերցված է 2020-05-05 (չաշխատող հղում)
  34. «Kentucky State Senate Withdraws Pro-Azerbaijani Resolution»։ Asbarez։ March 7, 2016։ Վերցված է April 4, 2016 
  35. «Mississippi Senate rejected pro-Azerbaijani resolution»։ Times.am։ April 10, 2014։ Արխիվացված է օրիգինալից May 29, 2014-ին։ Վերցված է May 28, 2014 
  36. 36,0 36,1 36,2 «Pro-Azerbaijani forces failed passing anti-Armenian resolution in Tennessee»։ Panorama.am։ March 26, 2014։ Վերցված է May 28, 2014 
  37. Laura Krantz (April 10, 2014)։ «Vermont Senate bows out of international squabble»։ Brattleboro Reformer։ Արխիվացված է օրիգինալից May 29, 2014-ին։ Վերցված է May 28, 2014 
  38. «Arizona Legislature supports Azerbaijan’s territorial integrity»։ Consulate General of the Republic of Azerbaijan in Los Angeles։ January 30, 2014։ Վերցված է April 4, 2016 
  39. Sabina Ahmadova (February 14, 2014)։ «Senate of U.S. State of New Mexico adopts resolution on Azerbaijan»։ Trend News Agency։ Արխիվացված է օրիգինալից December 27, 2019-ին։ Վերցված է April 4, 2016 
  40. Ավստրալիական նահանգի Օրենսդիր խորհուրդը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը
  41. «EXP: Question time in federal parliament»։ 9News։ 30 November 2015։ Վերցված է 30 November 2015 
  42. Contributor Guest (December 13, 2017)։ «Australian Greens Party Recognizes Artsakh in Party Platform»։ The Armenian Weekly 
  43. «Australian Greens recognize the Republic of Artsakh»։ armenpress.am 
  44. «Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր ժողովը պաշտոնապես ճանաչել է Արցախի անկախությունը»։ news.am։ Վերցված է 2020-10-22 
  45. «Basque Parliament Supports Artsakh’s Self-Determination»։ Asbarez։ 12 September 2014։ Արխիվացված է օրիգինալից 19 January 2015-ին։ Վերցված է 22 November 2020 
  46. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-17-ին։ Վերցված է 2018-04-14 
  47. 47,0 47,1 «Azerbaijan Protests California Town’s Recognition of Nagorno-Karabakh»։ RIA Novosti։ December 6, 2013։ Վերցված է February 17, 2014 
  48. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-27-ին։ Վերցված է 2018-04-14 
  49. «The US City of Highland Recognizes Nagorno-Karabakh - Armenian News»։ Tert.am։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-22-ին։ Վերցված է 2017-11-16 
  50. «Los Angeles city council recognizes the independence of Nagorno-Karabakh Republic»։ ARKA News Agency։ January 29, 2014։ Վերցված է February 17, 2014 
  51. Wright, Pam. "Montebello's newest Sister City program has come under fire from an ambassador for the Republic of Azerbaijan." Whittier Daily News. November 19, 2005.
  52. Ֆրանսիայի կոմկուսը կոչ է արել երկրի իշխանություններին ճանաչել Արցախի անկախությունը
  53. «City of Milan urges Italian authorities to recognize the Republic of Artsakh»։ Public Radio of Armenia։ Վերցված է October 19, 2020 
  54. Italian city of Palermo recognizes the independence of Artsakh
  55. «Il Comune di Asolo fa un piccolo grande passo verso il riconoscimento della Repubblica armena di Artsakh»։ QDP il Quotidiano del Piave, notizie dell'Alta Marca Trevigiana. (it-it)։ 2020-10-30։ Վերցված է 2020-11-04 
  56. «ALBO PRETORIO DIGITALE - Comune di Cerchiara di Calabria»։ www.servizipubblicaamministrazione.it։ Վերցված է 2020-11-04 
  57. «Italy’s Lombardy recognizes the independence of Artsakh»։ Public Radio of Armenia (en-US)։ Վերցված է 2020-11-04 
  58. «Canada's Laval recognizes independence of Karabakh»։ Վերցված է 10 November 2020 
  59. «Montevideo recognizes the independence of Artsakh»։ Վերցված է 13 November 2020 
  60. «International Cooperation | NKR»։ www.nkr.am 
  61. «First Nagorno-Karabakh Group announced in the European Parliament»։ EMI 
  62. «Ձևավորվել է Արցախ-Կիպրոս բարեկամության շրջանակը»։ armenpress.am 
  63. «Արցախի նախագահը Բրյուսելում այցելել է կազմակերպության գրասենյակ»։ News.am 
  64. «Artsakh Official Explores Opportunities to Include Artsakh in EU Programs»։ March 7, 2019 
  65. «Ombudsman Beglaryan discusses Artsakh people’s rights protection issues with some CoE officials»։ armenpress.am 
  66. «Artsakh's MFA welcomes position of CoE Secretary General»։ armenpress.am 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]