Արտակ Բեգլարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բեգլարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտակ Արտյոմի Բեգլարյան
Ծնվել է1988(1988)
ԾննդավայրԱրցախ, ք. Ստեփանակերտ
Քաղաքացիություն Արցախ
Ազգությունհայ
ԿրթությունԵՊՀ, Լոնդոնի համալսարանական քոլեջ, Թաֆթս համալսարան
Մասնագիտությունքաղաքագետ
ԱշխատանքԱՀ Մարդու իրավունքների պաշտպան
ԱշխատավայրԱրցախի Հանրապետության ՄԻՊ
Զբաղեցրած պաշտոններԱրցախի Հանրապետության Պետական նախարար և Q12106135?

Արտակ Արտյոմի Բեգլարյան (հուլիսի 5, 1988(1988-07-05)[1], Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հասարակական և քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան[2][3], Արցախի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար[4]։ ԱՀ պետական նախարար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտակ Բեգլարյանը ծնվել է Ստեփանակերտում։ 1995 թվականի ապրիլի 7-ին Ստեփանակերտի իրենց բակում խաղալիս՝ ականի պայթյունից կորցրել է տեսողությունը։ Այդ իսկ պատճառով ընդունվել է Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների №14 հատուկ դպրոցը։ Այնուհետև Հայաստանում և մի շարք այլ երկրներում կրթություն ստանալով՝ վերադարձել է Արցախ և զբաղվում է քաղաքական ու հասարակական ակտիվ գործունեությամբ[5]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Բեգլարյանը 1994-1995 թվականներին հաճախել է Ստեփանակերտի №6 միջնակարգ դպրոցի նախապատրաստական դասարան։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 1995 թվականի սեպտեմբերին, ընդունվել է Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների №14 հատուկ դպրոցը, որը 2006 թվականին ավարտել է գերազանցությամբ։ Նույն թվականին ընդունվել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Քաղաքագիտության» բաժնի բակալավրիատ և 2010 թվականին ավարտել այն գերազանցությամբ։ 2010-2011 թվականներին ԵՄ «Էրասմուս Մունդուս» ուսանողական փոխանակման ծրագրով սովորել է բիզնեսի կառավարում Ալեքսանդրի տեխնոլոգիական կրթական ինստիտուտում, Սալոնիկի, Հունաստան 2010-2011 թվականներին ուսանել է Կոնֆլիկտաբանության բաժնի մագիստրատուրայում, Երևանի Պետական Համալսարան։ 2011-2012 թվականներին՝ Քաղաքականություն, անվտանգություն և ինտեգրացիա մասնագիտացմամբ մագիստրատուրա, Լոնդոնի Համալսարանական քոլեջ, Մեծ Բրիտանիա։ 2013 թվականի հունվար - հունիս ամիսներին «Տավիտյան» կրթաթոշակով ուսանել է «Հանրային կառավարում և վարչարարություն» Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, Թաֆթս համալսարան, ԱՄՆ։ 2013 թվականի հուլիս - օգոստոս ամիսներին մասնակցել է «Քաղաքական և տնտեսական համակարգերի ամերիկյան ինստիտուտ» ամառային դպրոցին, Չարլզ համալսարան, Պրահա, Չեխիա։ 2013 թվականից քաղաքագիտության ասպիրանտ ՀՀ պաշտպանության նախարարությանը կից՝ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտության ինստիտուտում։ Թեկնածուականի թեմա՝ «Ժողովրդավարական քաղաքական համակարգի կայացման գործընթացի առանձնահատկությունները Արցախի Հանրապետությունում»[6]։

Քաղաքական և հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Բեգլարիանը 2011-2012 թվականներին աշխատել է որպես սյունակագիր «Օրակարգ» թերթում։ 2012 թվական՝ վերլուծաբան «Արցախթըդեյ» լրատվական-վերլուծական կենտրոնում։ 2012-2013 թվականներին եղել է Արցախի Հանրապետության վարչապետի օգնականը։ 2014-2015 թվականներին դասավանդում էր Արցախի պետական համալսարանում, որպես «քաղաքական տարածաշրջանայնություն» առարկայի դասախոս։ 2015-2017 թվականներին նույն համալսարանի «քաղաքական իմիջ» առարկայի դասախոսն էր։ 2013 -2017 թվականներին Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարն էր[6]։ 2017 թվականի նոյեմբերի 1-ից՝ Արցախի Հանրապետության պետական նախարարի որոշմամբ՝ նշանակվել է պետական նախարարի խորհրդական[7]։ 2018 թվականի փետրվարի 1-ից՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հրամանով՝ Արտակ Բեգլարյանը նշանակվել է ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար։ 2018 թվականի հոկտեմբերի 31-ին ԼՂՀ 6-րդ գումարման նիստում ընտրվել է, որպես ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան[8]։ Զբաղեցրել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ պետական նախարար։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտակ Բեգլարյանը 2009-2010 թվականներին մասնակցել է Երիտասարդ Առաջնորդների Դպրոցի ամբողջական ծրագրին՝ դրա շրջանակներում համահիմնադրելով «Ճանաչենք Հայաստանը» նախաձեռնությունը[9]։ 2009-2013 թվականներ՝ ՀՀ նախագահին կից գործող «Հանրային խորհրդի» անդամ էր։ 2011-2012 թվականներ՝ ՀՀ ԱԺ-ին կից գործող երիտասարդական խորհրդարանի անդամ։ 2012 թվականից «Արցախակերտում» հասարակական կազմակերպության համանախագահ[6]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտակ Բեգլարյանը հեղինակել է գիտական մի շարք հոդվածներ՝ դրանք ներկայացնելով տարբեր միջազգային գիտաժողովներում և հրապարակելով թե՛ միջազգային, և թե՛ հայաստանյան հանդեսներում։ Նրա հոդվածները վերաբերում են քաղաքական համակարգերին, տեղեկատվական անվտանգությանը, հայկական լոբբիին, ղարաբաղյան հակամարտությանը և հարավկովկասյան աշխարհաքաղաքականությանը։ Պարբերաբար հանդես է գալիս նաև հրապարակախոսական և վերլուծական հրապարակումներով և հարցազրույցներով։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 թվականին Արտակ Բեգլարյանը դիմել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում ուսանելու, սակայն մերժում է ստացել՝ կուրության հիմքով։ Պնդելով, որ այդ մերժումով ոտնահարվել են իր իրավունքները և խախտվել են ՀՀ Սահմանադրության և միջազգային որոշ փաստաթղթերի նորմեր՝ նա դատական հայց է ներկայացրել ՀՀ ԱԳՆ դեմ[10]։
  • 2013 թվականի օգոստոսին բարձրացել է Արարատ լեռան գագաթը[11][12]։
  • 2014 թվականին ելույթ է ունեցել TEDxYerevan-ում[13]։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015 թ. ՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարգադրությամբ՝ պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով՝ լրատվության և խոսքի ազատության գործում ներդրած մեծ ավանդի համար[14]։
  • 2016 թ. ՝ Հայկական PR մրցանակաբաշխության հատուկ մրցանակին է արժանացել՝ հրապարակային և գրագետ աշխատանքի համար[15]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Competitive Advantage of Self Education | Artak Beglaryan | TEDxYerevan
  2. «Ես փոփոխության պիտի հասնեմ ու ոչ միայն ինձ համար», hetq.am
  3. «Իմ կրթությունն առանցքային է», disability.info
  4. Արտակ Բեգլարյան. «Սովորելու ընթացքում հավաքած ծաղկափոշին պետք է բերել և մեղր դարձնել հայրենիքում», mediamax.am
  5. «Եթե իրոք ինչ-որ բան ցանկանում ես». կարճամետրաժ ֆիլմ, beglaryan.info Արխիվացված 2016-04-05 Wayback Machine

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://gov.nkr.am/en/prime-minister/
  2. «ԼՂՀ մարդու իրավունքների նոր պաշտպանը Արտակ Բեգլարյանն է». hetq.am.
  3. «ԼՂՀ ՄԻՊ պաշտոնական կայքէջ». www.ombudsnkr.am. 05.02.2018.(չաշխատող հղում)
  4. Արտակ Բեգլարյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար. https://www.azatutyun.am/a/31016666.html. {{cite book}}: External link in |title= (օգնություն)
  5. ««Արցախն ազատագրել տեղեկատվական մեկուսացումից. Արտակ Բեգլարյան», Tert.am». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 19-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Կենսագրություն, Արտակ Բեգլարյանի անձնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 19-ին.
  7. «ԼՂՀ Կառավարություն». gov.nkr.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 23-ին.
  8. «ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել Արտակ Բեգլարյանը». artsakhpress.am. 31 հոկտեմբերի, 2018, 13:20.
  9. «Լավ մարդ լինելով՝ ես նաև լավ հայ եմ», ԵԱԴ բլոգ
  10. Ավագյան, Սոնա (14.03.2011). ««Ես փոփոխության պիտի հասնեմ ու ոչ միայն ինձ համար»». hetq.am.
  11. «Արարատի գագաթին հասկացա, որ ինքս ինձ նետած մարտահրավերը հաղթահարված է. Արտակ Բեգլարյան», Armenpress.am
  12. «Արտակ Բեգլարյան. «Ես առաջին հայ չտեսնողը, իսկ միգուցե և առաջին չտեսնողն եմ, ով հաղթահարել է Արարատի գագաթը», emedia.am». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 19-ին.
  13. «Education… Hope (2014)». www.tedxyerevan.com.
  14. «ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հյուրընկալել էր խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին». www.parliament.am. 28.12.2015.
  15. «Հայտնի են PR մրցանակաբաշխության հաղթողները». www.armpr.org. 19.07.2017.(չաշխատող հղում)

Արտաքին աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]