Արցախի Հանրապետության զինանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արցախի զինանշանից)
Jump to navigation Jump to search
Արցախի Հանրապետության զինանշան
Coat of arms of Artsakh.svg
Մանրամասնություններ
ԿրիչԱրցախ
Հաստատված1992 նոյեմբերի 17
ԹագԱրտաշեսյանների
ՎահանՄե՛նք ենք մեր սարերը
Flag of Artsakh.svg Արցախի դրոշը
ՎահանաբռնիչներԱրծիվ
ՀիմքՀացահատիկ, խաղող, ժապավեն, թթենու պտուղներ
Այլ տարրերՊատկերված է Մե՛նք ենք մեր սարերը Արցախի դրոշով
ՕգտագործումՏարադրամի վրա, խորհրդարանում, պաշտոնական հաստատություններում, անձնագրերի և պաշտոնական փաստաթղթերի վրա
Զինանշանի հեղինակԼավրենտ Ղալայան

Արցախի Հանրապետության զինանշան, հանրապետության պետական ինքնիշխանության, նրա տարածքում ապրող ժողովուրդների պետական միասնության, կառուցվող ագատ, իրավական պետության խորհրդանիշն է. հաստատվել է Արցախի գլխավոր խորհրդի կողմից 1994 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ։

Իրենից ներկայացնում է մի թևատարած արծիվ, որը կրում է Արտաշեսյանների արքայատոհմի թագը, իսկ գլխավերևում տարածվում են արևի ճառագայթները։ Կենտրոնում դրված է վահան, որի վրա պատկերված են Արցախի դրոշը (հորիզոնական դիրքով) և Ստեփանակերտի մոտ գտնվող «Մենք ենք մեր սարերը («Տատիկ և Պապիկ») հուշարձանը՝ Մեծ Քիրս լեռան ֆոնին։ Ներքևի մասում արծվի ճանկերի մեջ խաղողի վազեր են, թթենու պտուղներ, ցորենի հասկեր։ Վերևի կիսաշրջանաձև ժապավենի վրա արված է հայերեն մակագրություն՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն-Արցախ»։ Զինանշանի հեղինակն է Լավրենտ Ղալայանը։