Լավրենտ Ղալայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լավրենտ Ղալայան
Ծնվել էհունվարի 10, 1938(1938-01-10) (86 տարեկան)
ԾննդավայրԴրմբոն, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1967)
Մասնագիտություննկարիչ և քանդակագործ
Ուշագրավ աշխատանքներԼեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշան
ԶավակներՍասուն Ղալայան

Լավրենտ Բահաթուրի Ղալայան (հունվարի 10, 1938, Դրմբոն (այժմ՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանում)), հայ նկարիչ, քանդակագործ։

Նկարիչ Սասուն Ղալայանի հայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտը։ 1969 թվականից դասավանդում է Արցախի պետական համալսարանում (գծագրության և կերպարվեստի բաժնի հիմնադիր-ղեկավար՝ 1994 թվականից)[1]։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի հեղինակն է[2]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը

Ստեղծագործում է գրաֆիկայի («Կամրջի կառույց», 1983, «Կատարելություն», 1984), գեղանկարի («Խոր վիրապ», 1993, «Արարատ», 1997, եռանկար), «Ղարաբաղի հորովել», 2001-05, շարք, և այլն), քանդակագործության («Վարպետ Հակոբը», 1985, դիմաքանդակ, «Սայաթ-Նովա», 2005, կոմպոզիցիա, «Վասն Հայրենյաց», 2001, համալիր-հուշարձան, Ստեփանակերտ, և այլն) բնագավառներում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. «Արցախի զինանշանը բնութագրում է արցախցու անկախ ու հպարտ ոգին». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  3. «Ստեփանակերտում բացվել է Լավրենտ Ղալայանի անհատական ցուցահանդեսը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։