Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արցախի զինանշան
Coat of arms of Artsakh.svg
Մանրամասնություններ
Կրիչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Հաստատված 1992 նոյեմբերի 17
Թագ Արտաշեսյանների
Վահան Մենք ենք մեր սարերը
Flag of Artsakh.svg Արցախի դրոշը
Վահանաբռնիչներ Արծիվ
Հիմք Հացահատիկ, խաղող, ժապավեն, թթենու պտուղներ
Այլ տարրեր Պատկերված է Մենք ենք մեր սարերը Արցախի դրոշով
Օգտագործում Տարադրամի վրա, խորհրդարանում, պաշտոնական հաստատություններում, անձնագրերի և պաշտոնական փաստաթղթերի վրա
Զինանշանի հեղինակ Լավրենտ Ղալայան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշան, հանրապետության պետական ինքնիշխանության, նրա տարածքում ապրող ժողովուրդների պետական միասնության, կառուցվող ագատ, իրավական պետության խորհրդանիշն է. հաստատվել է Արցախի գլխավոր խորհրդի կողմից 1994 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ։

Իրենից ներկայացնում է մի թևատարած արծիվ, որը կրում է Արտաշեսյանների արքայատոհմի թագը, իսկ գլխավերևում տարածվում են արևի ճառագայթները։ Կենտրոնում դրված է վահան, որի վրա պատկերված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը (հորիզոնական դիրքով) և Ստեփանակերտի մոտ գտնվող «Մենք ենք մեր սարերը («Տատիկ և Պապիկ») հուշարձանը՝ Մեծ Քիրս լեռան ֆոնին։ Ներքևի մասում արծվի ճանկերի մեջ խաղողի վազեր են, թթենու պտուղներ, ցորենի հասկեր։ Վերևի կիսաշրջանաձև ժապավենի վրա արված է հայերեն մակագրություն՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն-Արցախ»։ Զինանշանի հեղինակն է Լավրենտ Ղալայանը։