Լատվիայի զինանշան
Արտաքին տեսք
| Տարբերակներ | |
|---|---|
փոքր զինանշան | |
| Մանրամասնություններ | |
| Հաստատված | 1921, հունիսի 15 |
| Վահանաբռնիչներ | կարմիր առյուծ՝ ոսկե լեզվով և արծաթագույն արծվառյուծ՝ ոսկե լեզվով |
| Հիմք | երկու կանաչ ճյուղեր՝ միացված կարմիր-արծաթագույն-կարմիր ժապավենով և պետական դրոշի համապատասխան գույներով |
| Օգտագործում | համաձայն 1998 թվականի փետրվարի 19-ին Լատվիայի զինանշանի մասին օրենքի |
Լատվիայի զինանշան, Լատվիայի Հանրապետության պետական խորհրդանիշ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լատվիայի Հանրապետության զինանշանն իրենից ներկայացնում է կապույտ, արծաթագույն և մուգ կարմիր գույներ պարունակող վահան։ Կապույտ հատվածում ոսկեգույնով պատկերված է ծագող արև, արծաթագույն հատվածում՝ աջ նայող մուգ կարմիր առյուծ, իսկ կարմիր հատվածում՝ ձախ նայող արծաթագույն արծվառյուծ, ով աջ թաթով բռնում է սուր։ Վահանի վրա կամարի ձևով պատկերված են ոսկեգույն հնգագագաթ աստղեր։ Զինանշանի ներքևում գտնվում են կաղնու տերևները, որոնք պատված են ժապավենով՝ Լատվիայի դրոշի գույներով[1]։
Օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լատվիայի զինանշանի օգտագործումը կարգավորվում է «Լատվիայի զինանշանի մասին» օրենքով։ Կա զինանշանի երեք տարբերակ՝ մեծ, համեմատաբար փոքր և փոքր։
- Մեծ զինանշանը օգտագործվում է նախագահի, խորհրդարանի, վարչապետի, պատգամավորների, նախարարությունների, վերին ատյանի, գլխավոր դատախազի, Լատվիայի բանկի, ինչպես նաև Լատվիայի դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցիչների կողմից։
- Լրացուցիչ փոքր զինանշանը օգտագործվում է խորհրդարանի կոմիտեների և հանձնաժողովների, ինչպես նաև այն հաստատությունների կողմից, որոնք գտնվում են կառավարական այդ մարմինների անմիջական ներկայացուցիչների շարքում։
- Փոքր զինանշանը օգտագործվում է կառավարական այլ հաստատությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ուսումնական հաստատությունների կողմից[1]։
Զինանշանի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Կուրլյանդի և Սեմիգալի հերցոգության զինանշանը | |
| Կուրլյանդի և Սեմիգալի հերցոգության զինանշանը Բիրոնների ժամանակաշրջանում | |
| Ռուսական Կայսրության Կուրլյանդի նահանգի զինանշանը | |
| Ռուսական Կայսրության Լիֆլյանդի նահանգի զինանշանը | |
| Լատվիայի Հանրապետության 1918-1921 թվականների զինանշանը | |
| Լատվիայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության զինանշանը | |
| Լատվիայի ԽՍՀ-ի դրոշը ԽՍՀՄ-ի կազմում |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 «Par Latvijas valsts ģerboni» (լատվիերեն). likumi.lv. Վերցված է 2014 թ․ փետրվարի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նախագահի կայքը. Պետական զինանշան Արխիվացված 2014-08-10 Wayback Machine
- Օրենք Լատվիայի զինանշանի մասին
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լատվիայի զինանշան» հոդվածին։ |
| ||||||





