Թուրքիայի զինանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմբլեմ, որը օգտագործվում է թուրքական անձնագրերում
Ազգային զինանշանի նախագիծ, հեղինակ Նամիկ Իսմայիլ բեյ 1925 թվական
Օսմանյան կայսրության զինանշանը

Թուրքիայի պետական համակարգի առանձնահատկություններից մեկն այն է, որ երկիրը չունի պաշտոնապես ճանաչված պետական զինանշան։ Զինանշանի փոխարեն կիրառվում է կիսապաշտոնական նշանը՝ կարմիր օվալը, որում պատկերված են կիսալուսինը և աստղը՝ Թուրքիայի դրոշի պատկերները, միայն մի տարբերությամբ, նրանք ուղղված են դեպի վեր, որի վերին մասում թուրքերենով գրված է «Թուրքիայի Հանրապետություն»։ Թուրքական անձնագրերի վրա ուղղակի պատկերված են կիսալուսինը և աստղը, ինչպես պետական դրոշի վրա։

Տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի տուրիզմի և մշակույթի նախարարությունը օգտագործում է գորդյան հանգույցի մոդեռնացված տարբերակը, որպես իր էմբլեմ[1]։ Գոյություն ունի նաև վարդակակաչի մոդեռնացված էմբլեմը, որը կիրառվում է գովազդատուրիստական նպատակներով։

1925 թվականի մրցույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

1925 թվականին Թուրքիայի կրթության նախարարության (Maarif Vekaleti, ներկայումս Eğitim Bakanlığı) կողմից հայտարարվեց մրցույթ՝ «ազգային զինանշանի լավագույն տարբերակ» խորագրով։ Հաղթող ճանաչվեց Նամիկ Իսմայիլ բեյի առաջ քաղած տարբերակը, որի վրա պատկերված էր գայլը` թուրքերի ծագումնաբանական հիմքը` ըստ ավանդության, աստղ, կիսալուսին, և այս ամենը կարմիր ֆոնի վրա։ Սակայն այն պետական զինանշանի կարգավիճակ չստացավ։

Օսմանյան կայսրության զինանշանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս Թուրքիայի ազգային նշանները կրում են Օսմանյան կայսրության ազդեցությունը։ Օսմանյան կայսրության զինանշանը հաստատվել է Աբդուլ Համիդ II սուլթանի կողմից 1882 թվականի ապրիլի 17-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]