Դավիթ Բաբայան (քաղաքագետ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Բաբայան (այլ կիրառումներ)
Դավիթ Կլիմի Բաբայան | |
---|---|
![]() քաղաքական գործիչ | |
Ծնվել է | 1973 |
Ծննդավայր | ԼՂՀ, ք. Ստեփանակերտ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (1994), Հայաստանի ամերիկյան համալսարան (1997) և Կենտրոնական եվրոպական համալսարան (1998) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Երկեր |
|
Մասնագիտություն | քաղաքագետ |
Աշխատանք | Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Արցախի Հանրապետության Նախագահի արտաքին հարցերով խորհրդական ԱՀ արտաքին գործերի նախարար |
Աշխատավայր | Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչություն, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն |
Զբաղեցրած պաշտոններ | Minister of Foreign Affairs? |
Անդամություն | Արցախի գրողների միություն |
Դավիթ Կլիմի Բաբայան (1973, Ստեփանակերտ), հայ քաղաքագետ, պատմական գիտությունների դոկտոր, քաղաքական գործիչ, Արցախի պահպանողական կուսակցության նախագահ[1], ԱՀ ԱԳ նախարար, դոցենտ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1973 թվականին Ստեփանակերտ քաղաքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է հայրենիքում։ Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ «Տնտեսության պետական կարգավորում» մասնագիտությամբ, ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի և Կենտրոնական-եվրոպական համալսարանի (Բուդապեշտ) միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։
- 2005 թվականի մայիսին թեկնածուական թեզ է պաշտպանել Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտում և ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ ԼՂՀ Գրողների միության անդամ է։
- 2013 թվականին ստացել է դոցենտի գիտական կոչում։
- 2018 թվականի մարտին դոկտորական թեզ է պաշտպանել Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտում և ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
Զբաղվում է դասախոսական գործունեությամբ Արցախի պետական համալսարանում[2] և Գորիսի պետական համալսարանում։
Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1998-1999 թվականներին աշխատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) արտաքին գործերի նախարարության քաղաքական վարչությունում որպես երկրորդ քարտուղար,
- 2000-2001 թվականներին ԼՂՀ ԱԳՆ քաղաքական վարչության քաղաքական ծրագրավորման բաժնի պետ,
- 2001 թվականի մայիսից մինչև դեկտեմբեր զբաղեցրել է ԼՂՀ ԱԳՆ քաղաքական վարչության պետի պաշտոնը,
- 2001 թվականի դեկտեմբերից մինչև 2005 թվականի հունվար աշխատել է ԼՂՀ նախագահին կից պլանավորման խմբում,
- 2005 թվականի փետրվարից մինչև 2007 թվականի սեպտեմբեր աշխատել է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի օգնական,
- 2007 թվականի սեպտեմբերից զբաղեցնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետի պաշտոնը,
- 2013 թվականի դեկտեմբերի 28-ին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
- 2019 թվականի փետրվարի 26-ին հիմնադրել է Արցախի պահպանողական կուսակցությունը, իսկ նույն թվականի ապրիլի 17-ին ընտրվել կուսակցության նախագահ։
- 2020 թվականի մայիսի 26-ին նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի արտաքին հարցերով խորհրդական[3]։
- 2021 թվականի հունվարի 4-ին նշանակվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար[4]։
- 2023 թվականի հունվարի 17-ին նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական - Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով[5]։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
8 մենագրությունների հեղինակ է.
- «Ջրի խնդիրը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում», Ստեփանակերտ, 2007 թ.
- «Չինաստանի աշխարհաքաղաքականությունը ժամանակակից փուլում՝ մի քանի ուղղություններ և ձևեր», Երևան, 2010 թ.
- «Ղարաբաղի խանության քաղաքական պատմությունը XVIII դարի արցախյան դիվանագիտության համատեքստում», Երևան, 2007 թ.
- «XX դարի վերջի և XXI դարի սկզբի Չինաստանի քաղաքականությունը Կենտրոնական Ասիայում, Կովկասում և Հյուսիսային Մերձկասպյան տարածաշրջանում», Մոսկվա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ, 2013 թ.
- «Հայկական լեռնաշխարհի տեղն ու դերը աստվածաշնչյան աշխարհաքաղաքականության մեջ», Երևան, 2015 թ.
- «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հիդրոքաղաքականությունը», Մոսկվա-Երևան, 2019 թ.
- «Ադրբեջանի էթնոազգային աշխարհաքաղաքականությունը և ազգային փոքրամասնությունների արձագանքը» (մաս I)` «Քրդերն ու թաթերը», Մոսկվա, 2022 թ․
- «Ղարաբաղյան հիդրոաշխարհաքաղաքականություն. Էկզիստենցիալ հիմնախնդիրներ ներկայի և ապագայի համար», Երևան, 2022 թ․
- Արցախյան հիմնախնդիրը և Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը, Ստեփանակերտ-Երեւան, 2022, 94 էջ (Գլխավոր խմբագիր)։
Մոտ 300 հրատարակությունների, այդ թվում, տասնյակ գիտական հոդվածների, որոնք տպագրվել են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի մի շարք առաջատար գիտական ամսագրերում։
Հանդիսանում է Հայաստան հանրագիտարանի (Երևան, 2012 թ.) և Գյուղատնտեսական հանրագիտարանի (Երևան, 2015 թ.) գիտահրատարակչական խորրդներիի անդամ։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2016 թվականին պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Վաչագան Բարեպաշտ» մեդալով։
- Ունի Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։
Սոցիալական ցանցեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- ֆեյսբուքյան օգտաէջ՝ https://www.facebook.com/david.babayan.5011/
- ֆեյսբուքյան պաշտոնական էջ՝ https://www.facebook.com/dvtbabayan
- տելեգրամ - ալիք՝ https://t.me/dvtbabayan
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ստեփանակերտում տեղի է ունեցել Արցախի Պահպանողական կուսակցության հիմնադիր համագումարը»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2019-05-10
- ↑ Բաբայանի կենսագրությունը ru.hayazg.info կայքում(չաշխատող հղում)
- ↑ «Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խորհրդական | 24news»։ www.24news.am (հայերեն)։ Վերցված է 2020-05-27
- ↑ «Մասիս Մայիլյանն ազատվել է Արցախի ԱԳ նախարարի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվել է Դավիթ Բաբայանը»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2021-01-05
- ↑ «Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2023-01-24