Կենտրոնական եվրոպական համալսարան
Կենտրոնական եվրոպական համալսարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | համալսարան և գրահրատարակչություն |
Հիմնադրված է | 1991 |
Հիմնադրիր | Ջորջ Սորոս |
Ռեկտոր | Michael Ignatieff?, John Shattuck?, Yehuda Elkana?[1], Josef Jařab?[2], Alfred Stepan?, William Newton-Smith? և Shalini Randeria? |
Ընդհանուր անձնակազմ | 392 մարդ (2017) |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[3], Alliance of Leading European Universities in Economic and Social Sciences?[4] և ArXiv[5] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վիեննա |
Հասցե | Quellenstraße 51 |
Կայք | ceu.edu(անգլ.) |
![]() ![]() Կենտրոնական եվրոպական համալսարան, Ավստրիա | |
![]() |
Կենտրոնական եվրոպական համալսարան (CEU, անգլ.՝ Central European University) անգլալեզու, ԱՄՆ-ում և Հունգարիայում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություն է։ Տեղակայված է Բուդապեշտում։ ԲՈՒՀ-ի հիմնական նպատակներից է բաց հանրության (open society) և դեմոկրատիայի կայացումը զարգացող երկրներում։
Գիտական գործունեությունը և ուսանողների կրթությունը իրականացվում է հետևյալ ոլորտներում՝ հասարակական և հումանիտար գիտություններ, իրավագիտություն, պետական քաղաքականություն, բիզնեսի կառավարում, բնապահպանություն, մաթեմատիկա և այլն։
ԿԵՀ ունի ավելի քան 1500 ուսանող 100 երկրներից և տարբեր ֆակուլտետների 300 անդամներ մոտ 30 երկրներից։ Հիմնադրվել է 1991 թ. ֆիլանտրոպ Ջորջ Սորոսի ֆոնդի 880 մլն ԱՄՆ $ նվիրատվությամբ, այսպիսով դարձնելով ԿԵՀ-ը աշխարհի ամենահարուստ համալսարաններից մեկը[6]։
Կենտրոնական եվրոպական համալսարանը ունի 2 դպրոց՝ Պետական քաղաքականության դպրոցը (School of Public Policy) և ԿԵՀ բիզնես դպրոցը (CEU Business School), 13 ամբիոններ ու 17 գիտահետազոտական կենտրոններ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կենտրոնական եվրոպական համալսարանի ստեղծման գաղափարը առաջացել է մի շարք դասախոսությունների ընթացքում (1989 թ.), որոնք ընթանում էին խորվաթական Դուբրովնիկ քաղաքում։ Մասնակից գիտնականներից էին Ռուդոլֆ Անդորկան, Մարտոն Տարդոսը (Բուդապեշտ), Վիլյամ Նեվտոն-Սմիթը և Կատելին Վիլկեսը (Օքսֆորդ), Միխայել Իլները (Պրահա), Քրիտոֆ Մխելսկին (Վարշավա) և այլն։
ԿԵՀ-ը պիտի դառնար արևմտյան մոդելի համալսարան հիմնված բաց հասարակության գաղափարի վրա, նվիրված լինելով քաղաքական, տնտեսական և սոցիալական փոփոխություններին։ Սկզբնապես համալսարանի մասնաշենքերը տեղակայված էին Պրահայում, սակայն հետագայում տեղափոխվում են Բուդապեշտ[7]։
XXI դ. ԿԵՀ-ը ներգրավվում է Աշխարհում ժողովրդավարության ու մարդու իրավունքների տարածման գործին[8]։ Ներկայումս այն համարվում միջազգայնորեն ճանաչված համալսարան, ինչպես նաև զարգացած գիտահետազոտական կենտրոն։ 2009 թ. ԿԵՀ-ի քաղաքագիտության ֆակուլտետի դասընթացը ավելի բարձր աստիճան է ստանում քան համանման ծրագրերը Օքսֆորդի համալսարանում։
Վարկանիշը[խմբագրել | խմբագրել կոդը]
ԿԵՀ-ը ներառվել է 2014-2015 թթ. սոցիալական գիտակրթական ուղղվածություն ունեցող թոփ 100 ԲՈՒՀ-երի շարքում[9]։
Համալսարանը քաղաքագիտության և միջազգայնագիտության բնագավառում աշխարհում դասվում է 29-րդ հորիզոնականը[10]։
Ըստ գերմանական Die Zeit-ի ԿԵՀ-ի քաղաքական գիտությունների ամբիոնը Եվրոպայի լավագույն 5 ամբիոններից մեկն է քաղաքագիտության ոլորտում[11][12]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Elhunyt a CEU korábbi rektora (հունգ.) — 1998.
- ↑ Learned Society of the Czech Republic — 1994.
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://www.uni-mannheim.de/newsroom/forum/ausgabe-12019/netzwerk/aleuess/
- ↑ Our Members / Tier 6
- ↑ Labi, Aisha (2 May 2010)
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-25-ին։ Վերցված է 2016-07-05
- ↑ «ceu.hu - Welcome from the President and Rector»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-17-ին։ Վերցված է 2016-07-05
- ↑ «CEU in Top 100 Universities for Social Sciences in Latest Times Higher Education Rankings - Central European University»։ Վերցված է հունիսի 15, 2016
- ↑ «QS World University Rankings by Subject 2015 - Politics & International Studies»։ ապրիլի 22, 2015։ Վերցված է հունիսի 15, 2016
- ↑ «Excellence Group: Political Science»։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-31-ին։ Վերցված է 2016-07-05
- ↑ «Felvi.hu»։ Արխիվացված է օրիգինալից 2010-07-16-ին։ Վերցված է հունիսի 15, 2016
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|