Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ԼՂՀ ԱԳՆից)
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն
Изображение логотипа
Տեսակարտաքին գործերի նախարարություն
Երկիր Արցախ
ՀապավումԼՂՀ ԱԳՆ
Ստեղծման թվականհուլիսի 23, 1993
ՇտաբակայանՍտեփանակերտ, Ադրբեջան
Պատասխանատու նախարարՍերգեյ Ղազարյան
Կայքnkr.am

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, Արցախի Հանրապետության գործադիր իշխանության մարմին, որը իրականացնում է օտար երկրների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների պետական կառավարումը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի Հանրապետությունը անկախության առաջին իսկ օրերից պատրաստակամություն է հայտնել զարգացնելու երկկողմ և բազմակողմ հարաբերություններ աշխարհի տարբեր երկրների հետ՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համահունչ։ 1988 թվականին սկսված Ղարաբաղյան շարժմանը ադրբեջանական կողմը պատասխանեց ռազմական գործողություններ սկսելով Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ, որը տևեց մինչև 1994 թ։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ձևավորվել է պատերազմական ծանր պայմաններում երկրի արտաքին քաղաքական գործունեությունը համակարգելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող բանակցություններին Արցախի Հանրապետության ներկայացվածությունն ապահովելու, ինչպես նաև օտարերկրյա պետությունների ու միջազգային կառույցների հետ հարաբերություններ հաստատելու և զարգացնելու անհրաժեշտությամբ։ 1993 թվականի հուլիսի 23-ին Արցախի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով սկիզբ դրվեց Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության գործունեությանը։ Արցախի Հանրապետության պետական պահպանության կոմիտեի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Արկադի Ղուկասյանը ստանձնեց արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Հետագայում արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրել են Նաիրա Մելքումյանը 1997-2002 թթ., Աշոտ Ղուլյանը 2002-2004 թթ., Արման Մելիքյանը, Գեորգի Պետրոսյանը, Վասիլի Աթաջանյանը։ 2012 թվականի սեպտեմբերից Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարն է Կարեն Համբարձումի Միրզոյանը։

Նախկին նախարարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ կառուցվածքը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի Հանրապետության նախարարություններ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն * Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն * Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն