Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դաշնագրի դրությունն ըստ երկրների      վավերացվել է      ստորագրվել է, բայց չի վավերացվել      չի ստորագրվել
Ընտրովի արձանագրության դրությունն ըստ երկրների      վավերացվել է      ստորագրվել է, բայց չի վավերացվել      չի ստորագրվել

Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագիր, դաշնագիր, որը ՄԱԿ-ի գլխավոր ասամբելիայի կողմից ընդունվել է 1966 թվականի դեկտեմբերի 16-ին և ուժի մեջ մտել 1976 թվականի հունվարի 3-ին։

2016 թվականի հոկտեմբերին դրությամբ՝ դաշնագրին մասնակցում են 164 պետություն[1]: Խոշորագույն պետությունը, որը դաշնագրի մասնակից չէ, ԱՄՆ-ն է (ստորագրել է 1977 թվականին, բայց չի վավերացրել)։  Մի շարք երկրներ դաշնագրին միացել են վերապահումներով, որոնք սովորաբար վերաբերվում էին աշխատանքային իրավունքներին (սովորաբար պահպանելով գործադուլ անելու իրավունքի սահմանափակումները, բայց եղել են նաև հակադիր բացառություններ)։

ԽՍՀՄ-ը դաշնագիրը ստորագրել է 1968 թվականի մարտի 18-ին։ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության կողմից դաշնագիրը վավերացվել է 1973 թվականի սեպտեմբերի 18-ին՝ հայտարարությամբ։ ԽՍՀՄ-ի վավերագիրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին է փոխանցվել 1973 թվականի հոկտեմբերի 16-ին։  ԽՍՀՄ-ի համար ուժի մեջ է մտել 1976 թվականի հունվարի 3-ին։

2008 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դաշնագրի վերաբերյալ ընտրովի արձանագրություն է ընդունել, որը նախատեսում էր ընդդեմ դաշնագրի խախտման բողոք ներկայացնելու հնարավորություն[2]: Ըստ դաշնագրի 18-րդ հոդվածի՝ արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է դաշնագրի մասնակից տասը երկրների վավերացումը կամ դրան միանալը (շեմն անցել է 2013 թվականի փետրվարի 5-ին, երբ արձանագրության անդամ է դարձել Ուրուգվայը, արձանագրությունն ուժի մեջ է մտել այդ իրադարձությունից երեք ամիս անց՝ 2013 թվականի մայիսի 5-ին): 2016 թվականի հոկտեմբերի դրությամբ՝ արձանգրությունն ուժի մեջ է մտել դաշնագիրը ստորագրած 45 երկրներից 22-ի համար[3]։

Նախապատրաստման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականին առաջնահերթ կարգով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան խնդրել է հանձնաժողովին պատրաստել մարդու իրավունքների մասին դաշնագրի և դրանց իրականացման միջոցառումների նախագիծը: 1949 թվականին հանձնաժողովը դիտարկել է դաշնագրի նախագծի տեսքտը, իսկ հաջորդ տարի, կառավարությունների կողմից ստացված դիտողությունների հիման վրա, հանձնաժողովը որոշել է վերանայել է առաջին 18 հոդվածները։  1950 թվականին Գլխավոր ասամբլեան իր բանաձևում հայտարարել է, որ «քաղաքացիական և քաղաքական ազատություններից օգտվելը և տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների տիրապետումը կապված են միմյանց հետ և փոխադարձաբար պայմանավորվում են: Հետո ասամբելան որոշում է ընդունել իրավունքների դաշնագրում ներառել տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքները, ինչպես նաև այդ իրավունքների նկատմամբ տղամարդկանց և կանանց հավասարության որոշակի սահմանումը, որը նախատեսված է կանոնադրությամբ:

1951 թվականին հանձնաժողովը, առավարությունների առաջարկիներիև մասնագիտացված հաստատությունների կարծիքների հիման վրա, նտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին կազմել է 14 հոդված։ Այն նաև տասը հոդված է ձևակերպել այդ իրավունքների իրականացման միջոցների մասին, որոնց համաձայն դաշնագրի մասնակից պետությունները պարտավորվում էին պարբերական զեկույցներ ներկայացնել։

Երկարատև վիճաբաննությունների հետո Գլխավոր ասամբլեան 1951 թվականի նստաշրջանում հանձնարարել է հանձնաժողովին «մշակել մարդու իրավունքների մասին երկու դաշնագրերի նախագիծ, որոնցից առաջին պետք է պարունակվեին քաղաքացիական և քաղաքական իրավունքները, իսկ երկրորդում՝ տնտեսական, մշակութային և տնտեսական իրավունքները»: Ասամբլեան նշել է, որ երկու դաշնագրերը պետք է պարունակեն որքան հնարավոր է շատ նմանատիպ դրույթներ, ինչպես նաև հոդված, որը նախատեսում է, որ «բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք»:

Հանձնաժողովն ավարտել է երկու դաշնագրերի ծրագրերի մշակումը իր իններորդ և տասերորդ նստաշրջաններին, որոնք անցկացվել են համապատասխանաբար 1953 և 1954 թվականներին։ Գլխավոր ասամբլեան դաշնագրերի ծրագրերը դիտարկել է 1954 թվականին և որոշել հնարավորինս լայն հրապարակել դաշնագրերի նախագծերը, որպեսզի կառավարությունները կարողանան մանրամասն ուսումնասիրել դաշնագրերը և հասարակական կարծիքը նույնպես ազատ դրսևորվի: Այն խորհուրդ է տվել, որ երրորդ կոմիտեն իր 1955 թվականի նստաշրջանի ժամանակ սկսի տեքստերի հոդվածական քննարկումը։  Թեև հոդվածական քննարկումը սկսվել էր նշված ժամկետում, դաշնագրերի մշակումն ավարտվել է միայն 1966 թվականին։

1966 թվականին ավարտվել է մարդու իրավունքների մասին երկու միջազգային դաշնագրերի (մեկի փոխարեն, ինչպես սկզբնապես ենթադրվում էր)՝ Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի և Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի մշակումը։

Իրավունքների գրացուցակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոդված 1 - ինքնորոշման իրավունք,
  • Հոդված 6 - աշխատանքի իրավունք,
  • Հոդված 7 - աշխատանքի արդար և բարենպաստ պայմանների իրավունք
  • Հոդված 8 - արհմիություններ ստեղծելու և գործադուլի իրավունք,
  • Հոդված 9 - սոցիալական ապահովության իրավունք
  • Հոդված 10 - ընտանիքի, մայրության և երեխաների իրավունք
  • Հոդված 11 - բավարար կենսամարդակի իրավունք (ներառում է բնակարանի և սննդի իրավունքները),
  • Հոդված 12 - ֆիզիկական և հոգեկան առողջության առավելագույն հասանելի մակարդակի իրավունք,
  • Հոդված 13 - կրթության իրավունք,
  • Հոդված 14 - պարտադիր անվճար տարրական կրթության ներդրման գործողությունների ծրագիր,
  • Հոդված 15 - մշուկթային կյանքում մասնակցության իրավունք։

Պահպանման վերահսկողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակից պետությունների կողմից դաշնագրի իրենց պարտականությունների և համապատասխան իրավունքների ու պարտականությունների իրականացման մակարդակին հետևում է Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեն:

Իր գործունեության մեջ կոմիտեն հենվում է բազմաթիվ տեղեկատվական աղբյուրների վրա, ներառյալ զեկույցները, որոնք ներկայացրել են մասնակից պետությունները, և տեղեկությունները, որոնք ներկայացրել են Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված հիմնարկները՝ Աշխատանքի միջազգային կազմակերպություն, Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, ՄԱԿ-ի համաշխարհային պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն, ինչպես նաև ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ, ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագիր և այլ հաստատություններ:

Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների պահպանման միջազգային վերահսկողությունը սովորաբար կապված չէ անհատական բողոքների դիտարկման հետ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]