Արցախի Հանրապետության անկախության հանրաքվե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արցախի անկախության հանրաքվե
«Համաձա՞յն եք Դուք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, ինքնուրույն որոշելով համագործակցության ձևը ուրիշ պետությունների և ընկերակցությունների հետ»[1]։
Ամսաթիվդեկտեմբերի 10, 1991
Արդյունքներ
Քվեներ %
Այո 108 615 99,01%
Ոչ 1088 0,99%
Այլ %
Վավեր քվեներ 109 703 82,90%
անվավեր կամ չօգտագործված ձայներ 24 0,02%
Ընդհանուր քվեներ 132 328 100.00%
Գրանցված քվեարկողներ/մասնակցություն 82,17%
Աղբյուր՝ Direct Democracy

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեն, անցկացվել է 1991 թվականի դեկտեմբերի 10-ին։ Որոշվում էր Արցախի Հանրապետության անկախությունը Ադրբեջանից։ Անցկացվել է նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, հարակից Շահումյանի շրջանի ու Ադրբեջանական ԽՍՀ-ի Գեյգյոլի շրջանի մի մասի տարածքներում։ Հանրաքվեն բոյկոտել են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական բնակչությունը, որոնք կազմում էին ինքնահռչակ հանրապետության բնակչության 20 %-ը։

Պատրաստումը, անցկացումն ու հանրաքվեի արդյունքների ամփոփումը իրանակացվեց ըստ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրաքվեի անցկացման ժամանակավոր կանոնակարգի»։ Որոշումը համարում են ընդունած, եթե նրա օգտին քվեարկում են ընտրողների ամենաքիչը 2/3 մասը, իսկ ընտրողների մասնակցությունը պետք է կազմի ամենաքիչը 50%։

Քվեաթերթիկները պարունակում էն հարցը հայերեն, ադրբեջաներեն ու ռուսերեն լեզուներով, ինչպես նաև «ԱՅՈ» ու «ՈՉ» բառերը (անցանկալին պետք էր ընդգծել)։

Կապված իրավիճակի բարդության հետ, տվյալ հանրաքվեն, գերմանացի հետազոտող` Իոհաննես Ռաույի կարծիքով չի կարող լեգիտիմ համարվել[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեն
  2. J. Rau Der Berg-Karabach-Konflikt zwischen Armenien und Aserbaidschan. Ein kurzer Blick in die Geschichte. — Berlin: Verlag Dr. Köster, 2008. — С. 39-40. — ISBN ISBN 978-3-89574-629-1

    Դեկտեմբերի 10-ին հայերը քվեարկեցին Լեռնային Ղարաբաղի անկախության օգտին։ Տվյալ հանրաքվեն համարվում է հակաօրինական, քանի որ նրանում չէին կարող մասնակցել ադրբեջանական բնակչությունը:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]