Բենիամին Օվչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բենիամին Օվչյան
Բենիամին Օվչյան.jpg
Ծնվել է1918 նոյեմբերի 28
ԾննդավայրԱխլաթյան, Սիսիանի շրջան
Մահացել էօգոստոսի 25, 2005(2005-08-25) (տարիքը 86)
Մահվան վայրՍտեփանակերտ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան

Բենիամին (Բենկ) Հովհաննեսի Օվչյան (1918, նոյեմբերի 28, Ախլաթյան, ՀԽՍՀ Սիսիանի շրջան - 2005, օգոստոսի 25, Ստեփանակերտ), հայ խորհրդային դերասան։ Ադրբեջանական ԽՍՀ (1972), ԼՂՀ (2000) ժողովրդական արտիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենիամին Օվչյանը ծնվել է Սիսիանի շրջանի Ախլաթյան գյուղում։ Սովորել է տեղի դպրոցում, այնուհետև տեղափոխվել Բաքու և ուսումը շարունակել թիվ 44 հայկական դպրոցում։ Մասնակցել է Լևոն Երամյանի և Ալ. Հովհաննիսյանի ղեկավարած թատերական խմբակի աշխատանքներին և, նրանց խորհրդով, դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել Բաքվի Ախունդովի անվան թատերական ուսումնարան, որն ավարտել է 1939 թվականին[1]:

Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին: 1946 թվականին վերադարձել է Բաքվի թատրոն, 1947 թվականին տեղափոխվել Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոն։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Օվչյանի դերացանկն ընդգրկել է 170-ից ավելի կերպավորումներ։

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միքայել՝ Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս»
  • Նեզնամով՝ Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»
  • Վաչագան՝ Ղազարոս Աղայանի «Անահիտ»
  • Վիկտոր՝ Ա. Արբուզովի «Իրկուտսկյան պատմություն»
  • Միլլեր՝ Շիլլերի «Սեր և խարդավանք»
  • Պըլը-Պուղի՝ Գ. Ֆիգերեյդոյի «Եզոպոս»
  • Լալազար՝ Ժորա Հարությունյանի «Գլխի գինն է հիսուն միլիոն»
  • Լայթաձե՝ Կ.Բուաչիձեի «Բակում կատաղի շուն կա»
  • Իպոլիտ՝ Է. Բրագինսկու «Բաղնիքդ անուշ»
  • Իշխան Փանդիաշվիլի՝ Ա.Ցագարելիի «Խանումի արարքները»
  • Սուլեյման բեկ՝ Գ. Թավրիզյանի «Մելիքի աղջիկը»
  • Համտուն իշխան՝ Մուրացանի «Ռուզան»
  • Լեոնտես արքա՝ Վիլյամ Շեքսպիրի «Ձմեռային հեքիաթ»

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ադրբեջանի ժողովրդական արտիստ, 1973
  • ԼՂՀ ժողովրդական արտիստ, 2000
  • «Վաչագան Բարեպաշտ» մեդալ, 2001

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալավերդյան Ի., Բենիկ Օվչյան, Երևան, 1989:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png