Վարդան Հակոբյան (բանաստեղծ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդան Հակոբյան (այլ կիրառումներ)
Սա հոդված է վերջերս մահացած մարդու մասին: Որոշակի տեղեկությունները, ինչպիսիք են՝ մահվան կամ դրան նախորդող իրադարձությունների հանգամանքները, կարող են հաճախակի փոփոխվել՝ կախված այդ հանգամանքների ի հայտ գալուց: Այն դեպքում, երբ ապակառուցողական խմբագրումներ են եղել, դիմե՛ք ադմինիստրատորներին: |
Վարդան Հակոբյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 21, 1948 |
Ծննդավայր | Արփագետիկ, Հադրութի շրջան |
Վախճանվել է | փետրվարի 28, 2023[1] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Ստեփանակերտ |
Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ և գրող |
Լեզու | հայերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան (1969) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1998) |
Ուշագրավ աշխատանքներ | Ազատ ու անկախ Արցախ |
Անդամակցություն | ՀԳՄ |
Աշխատավայր | Ազատ Արցախ |
Պարգևներ | |
Վարդան Հակոբյան Վիքիդարանում |
Վարդան (Սլավիկ) Սարգսի Հակոբյան (մայիսի 21, 1948, Արփագետիկ, Հադրութի շրջան - փետրվարի 28, 2023[1], Ստեփանակերտ), հայ բանաստեղծ, դրամատուրգ, բանասիրական գիտությունների դոկտոր (1998), պրոֆեսոր։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2005)։ Արցախի Հանրապետության պետական օրհներգի հեղինակն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1969 թ. ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը։ 1969-1983 թթ. աշխատել է Ստեփանակերտի «Սովետական Ղարաբաղ» օրաթերթում, 1976-1983 թթ.՝ գլխավոր խմբագրի տեղակալ։ 1983-1991 թթ.՝ գրողների միության Լեռնային Ղարաբաղի մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար, 1991 թ.՝ ԼՂՀ գրողների միության նախագահ, միաժամանակ՝ միության պաշտոնաթերթ «Եղիցի լույսի» գլխավոր խմբագիր։ 1982 թվականից Հայաստանի Գրողների միության անդամ է։ Վարդան անունը կնքել է Հովհաննես Շիրազը։ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան հայկական դրամատիկական թատրոնը և Հայաստանի պետական և ժողովրդական թատրոնները բեմադրել են Հակոբյանի «Հայելիներ» (1979) և «Քո սերը քո տունն է» (1981) «Ես հրաժարվում եմ ինձանից», «Արցախյան բալլադ» պիեսները։
Հակոբյանի քնարական բանաստեղծությունների («Մեղեդիներ», 1969, «Շանթահար կաղնին», 1974, «Մայրանում է լույսը», 1975, «Անմարելի-անմեկնելի», 1981, «Վաղվա աչքերով», 1987, «Արցախա ծուխ», 1989, «Ամարասի զանգերը», 1989 և այլ ժողովածուներ) հիմնական թեման ժամանակակից մարդու խոհերն են, կարոտի, սիրո ապրումները։
Հակոբյանը հիմնադրել և խմբագրել է «Արցախ» (1989) երկամսյա և «Պըլը-Պուղի» (1991) երգիծական հանդեսները։ Հեղինակել է ԼՂՀ պետական օրհներգը
Ստեղծագործությունները տպագրվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, անգլերեն և այլ լեզուներով[2]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշան
- «Վաչագան Բարեպաշտ» մեդալ
- «Մայրական երախտագիտություն` Արցախի քաջորդիներին» մեդալ
- Ֆրիտյոֆ Նանսենի մեդալ
- Գարեգին Նժդեհի մեդալ
- Մ.Շոլոխովի մեդալ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ
- ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, կոչում, 2005
- ՀԳՄ «Գրական թերթի» մրցանակ
- Ավետիք Իսահակայանի անվան մրցանակ
- ՀՀ նախագահի մրցանակ
- Համահայկական «Վահագն» մրցանակ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
|
- Մայիսի 21 ծնունդներ
- 1948 ծնունդներ
- Փետրվարի 28 մահեր
- 2023 մահեր
- Ստեփանակերտ քաղաքում մահացածներ
- Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ
- Գարեգին Նժդեհ մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայ բանաստեղծներ
- Հայ դրամատուրգներ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչներ