Դիմադրության շարժում (Հայաստան)
Դիմադրության շարժում (Հայաստան) | |||
---|---|---|---|
Ամսաթիվ | 2022 թվականի ապրիլի 5-ից նոյեմբերի 5 | ||
Վայր | Հայաստան Փարիզ, Լոս Անջելես, Ամստերդամ, Բրյուսել | ||
Նպատակ | Նիկոլ Փաշինյանի հրաժարական, պաշտոնանկություն (օգոստոսի 2-ից) | ||
Մեթոդ | Շուրջօրյա հանրահավաքներ, Երթ, Հացադուլ, Ֆլեշմոբ, քաղաքացիական անհնազանդություն | ||
Արդյունք | Ավարտված
| ||
Հակամարտող կողմեր | |||
| |||
Ղեկավարներ | |||
Թվաքանակ | |||
| |||
Կորուստներ | |||
Կալանավորվածներ | ~2100 մարդ (հունիսի 6-ի դրությամբ, ընդդիմության գնահատականներով)[8] |
Դիմադրության շարժում, Նիկոլ Փաշինյանի կառավարման դեմ ուղղված բողոքի ցույցեր, երթեր, քաղաքացիական անհնազանդության դրսևորումներ Հայաստանում 2022 թվականի ապրիլին։ Դիմադրության շարժումը հայտնի է «Հայաստան ոտքի», «Արցախ ոտքի», «Զարթնի՜ր Լաո», «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսերով[9]։ Շարժման խորհրդանշական երգն է դարձել 1890-ականներին Տարոնի շրջանում ստեղծված «Զարթիր լաո» հայկական ժողովրդական երգը[10][11]։
Իշխան Սաղաթելյանի ուղերձը փողոց դուրս գալու մասին (Ապրիլի 22)
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ուղերձով դիմել է ժողովրդին՝ ազդարարելով փողոցային վճռական պայքարի մեկնարկի մասին՝ հանուն Արցախի, հանուն պետականության, հանուն հայի տեսակի, որի« վերջնարդյունքը ազգադավ իշխանությունների հեռացումն է»։
«Մեր երկիրը հասել է այնպիսի մի հանգրվանի, որ հաջորդ փուլը այսպես շարունակվելու դեպքում Հայաստանի և Արցախի համար լինելու է կործանարար։ Մենք կանգնած ենք ոչ միայն հայրենիքից նոր զիջումների, այլ, առհասարակ, պետականության կորստի իրական վտանգի առջև։
Հիմա արդեն գործի ժամանակն է։ Մենք՝ մեր թիմով, մեր ամբողջ ռեսուրսով, մեր հազարավոր հայրենակիցներով և աջակիցներով, դուրս ենք գալիս փողոցային պայքարի, իջնում ենք փողոց այս ազգադավ և ազգակործան իշխանություններին հեռացնելու նպատակով», - իր ուղերձում ասել է Իշխան Սաղաթելյանը։
Նա ընդգծել է՝ պայքարը հանուն իշխանության չէ և համընդհանուր է։
«Սա պայքար չէ հանուն իշխանության, սա պայքար է հանուն Արցախի, հանուն պետականության, հանուն հայի տեսակի։ Սա մեկ ուժի, մեկ կուսակցության, մեկ կազմակերպության կամ անհատի պայքար չէ։ Սա համաժողովրդական պայքար է, որը պետք է վերածվի համազգային դիմադրության։
Այս պայքարը գոյութենական և սրբազան պայքար է, հետևաբար, այլընտրանք չկա, նահանջ չկա, այլ ճանապարհ չկա։ Ես և իմ ընկերները գնալու ենք մինչև վերջ։ Մենք ունենք ներուժ․ դա մեր ժողովուրդն է։ Մենք ունենք կամք և վճռականություն», - հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավորը ներկայացրել է նաև առաջիկա գործողությունները՝ ապրիլի 23-ին տեղի է ունենալու ավանդական ջահերով երթը, իսկ ապրիլի 25-ից ամբողջ Հայաստանով սկսվելու են անդադար բողոքի ակցիաներ, քայլեր և գործողություններ։ Ապրիլի 25-ից սկսած՝ Հայաստանի մարզերից, 4 խորհրդանշական վայրերից ցուցարարները քայլերթով շարժվելու են դեպի մայրաքաղաք Երևան։ Յուրաքանչյուր օր Երևանում տեղի են ունենալու տարբեր ակցիաներ, քայլեր, գործողություններ, երթեր։ Ծրագրի մասին յուրաքանչյուր օր, ամենժամյա ռեժիմով տեղեկություններ են տրվելու։
«Սա սրբազան պայքար է, սա պայքար է հանուն Արցախի և Հայաստանի, հետևաբար, նահանջի տեղ չունենք, այլընտրանք չունենք, գնում ենք մինչև վերջ և հաղթնակում։ Սկսում ենք», - հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։
Ջահերով երթ (Ապրիլի 23)
[խմբագրել | խմբագրել կոդը]Երթի մասնակիցները Բաղրամյան պողոտայում։
2022 թվականին ավանդական դարձած Բաղրամյան-Կիևյան ուղերթի փոխարեն քաղաքացիներն շարժվել են Ամիրյան-Մաշտոց-Բաղրամյան-Կիևյան ճանապարհով[2]։
Քայլերթեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրիլի 25-ին Իջևան քաղաքից դեպի Երևան մեկնարկել է «Հայաստան» դաշինքի մի քանի անդամների և նրանց աջակիցների քայլերթը[12]։
Ապրիլի 26-ին Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը մի խումբ քաղաքացիների հետ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից քայլերթ է սկսել դեպի Երևան[13]։
Ապրիլի 26-ի երեկոյան շարժման իրազեկման երթ է տեղի ունեցել Երևանի Սասունցի Դավթի արձանի տարածքից, որն ավարտվել է Ազատության հրապարակում[14]։
Ընդհանուր առմամբ, ապրիլի 26-ի ակցիաների ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել տասը քաղաքացու[15]։
Ապրիլի 27-ին ցուցարարները Երևանի կենտրոնում փակել են մի շարք փողոցների խաչմերուկներ։ Առավոտյան ցուցարարները որոշ ժամանակով փակել են նաև Աշտարակ-Էջմիածին ճանապարհը։ Օրվա ընթացքում բերման է ենթարկվել 18 ցուցարար[16]։
Ապրիլի 28-ին ևս երկու քայլերթ է մեկնարկել դեպի Երևան։ Ապարանում Դրոյի գերեզմանի մոտից սկսած քայլերթը գլխավորում է պատգամավար Արթուր Խաչատրյանը[17], իսկ 4-րդ քայլերթը սկսել է Սարդարապատից[18]։
Ապրիլի 29-ին ընդդիմությունը իրազեկման ակցիաներ է անցկացրել նաև Երևանի բուհերում։ Գյումրիում ևս քայլերթ է արվել, որին մասնակցել են ընդդիմադիր բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները, նրանց համակիրները, շարքային քաղաքացիներ[19]։ Երևանի տարբեր վայրերում քայլերթ են իրականացրել «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքները։
Ապրիլի 30-ին ՀՀ ԱԱԾ-ն հորդորել է տուրք չտալ հնարավոր սադրանքներին՝ ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն։ Ըստ ԱԱԾ-ի՝ երկրում զանգվածային անկարգությունների իրական վտանգ կա[20]։ Նույն օրը «Համախմբում» շարժման մասնակիցները Եռաբլուրից Էջմիածին են տարել Արցախի 46 մետրանոց դրոշը` Մայր Աթոռում օրհնելու նպատակով[21]։ Երևանի Ազատության հրապարակից զոհված զինծառայողների ծնողները երթով գնացել են կառավարություն, ապա դատախազություն՝ պահանջելով, որ Նիկոլ Փաշինյանը ներգրավվի որպես մեղադրայլ, ապա կալանավորվի[22]։ Երեկոյան Սարդարապատից Երևան եկող քայլերթի մասնակիցներին միացել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Մայիսի 1-ի հանրահավաք
[խմբագրել | խմբագրել կոդը]«Դիմադրություն» շարժումը մայիսի 1-ին կազմակերպել է հանրահավաք Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում[2]։
Հունիսի 3-ի բախումը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Դիմադրություն» շարժման մասնակիցների ու ոստիկանների միջեւ բախում սկսվեց, երբ երթի կազմակերպիչները վերջացրին ելույթները։ Երթի մասնակիցները քայլերթով հասել էին կառավարական ամառանոց, ապա հայտարարել էին, որ գնում են դեպի Ազգային ժողով։ Ոստիկաններն ու կարմիր բերետավորները սկսեցին զանգվածային բերման ենթարկել երթի մասնակիցներին։ Այդ ընթացքում քաղաքացիների գլխավերեւով ձայնային պայթուցիկներ էին թռչում, ինչի հետեւանքով քաղաքացիների շրջանում խուճապ սկսվեց։ Մարդիկ սկսեցին վախեցած գլուխները բռնել, այս ու այն կողմ գնալ։ Ոստիկանները վահաններով պատ էին կազմել՝ պաշտպանելով կառավարական ամառանոցը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- 44-օրյա պատերազմ
- Բողոքի ցույցեր ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
- Թավշյա հեղափոխություն
- ՊՊԾ գնդի գրավում
- Էլեկտրիկ Երևան
- Բարևի հեղափոխություն
- Մարտի 1-ի իրադարձություններ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ջհանգիրյանի հրաժարականը նման է «դեօկուպացիայի»․ «Դիմադրություն» շարժումը ԵՄ գրասենյակի մոտ է». armeniatoday.news. 04.07.2022.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Հայաստանի 4 խորդանշական վայրերից «Դիմադրության» շարժման երթերը հասան Ֆրանսիայի հրապարակ», (արխիվացված 01.05.2022թ.)։
- ↑ ««5165 շարժումը» միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին եւ Արցախը փրկելու գաղափարին», (արխիվացված 01.05.2022թ.)։
- ↑ Կաղապար:Cite=https://hraparak.am/post/ad92ebab8fee7cab079e07d4cd93a32e
- ↑ «ԱԱԾ. «Առկա են զանգվածային անկարգությունների իրականացման իրական վտանգներ»», (արխիվացված 01.05.2022թ.)։
- ↑ «Ոստիկանության հայտարարությունը», (արխիվացված 01.05.2022թ.)։
- ↑ «Եթե ընդդիմությունը կարողանա փողոց հանել 687 252 քաղաքացի, ապա կհաջողի. Վահագն Ալեքսանյան», (արխիվացված 01.05.2022թ.)։
- ↑ «To date, more than 2,100 members of the Resistance Movement have been detained at police stations. Ishkhan Saghatelyan». news.am. 2022 թ․ հունիսի 8.
- ↑ «Մարզերից քայլերթեր, պետական շենքերի առջև ակցիաներ. ընդդիմությունը շարունակում է փողոցային պայքարը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ ««Զարթնի՛ր Լաօ» Կարգախօսով Աւանդական Ջահերով Երթը Երեւանի Մէջ Համախմբեց Հազարաւոր Հայորդիներ – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)». www.aztagdaily.com. Վերցված է 2022 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Armine. ««Զարթնիր լաո» երգով «Դիմադրության» շարժման երթը Իջևանից հասավ Ծովագյուղ». yerevan.today. Վերցված է 2022 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Արմենիա, Sputnik (20220425T1151+0400). «Իջևանից մեկնարկեց «Հայաստան» դաշինքի անդամների ու այլ քաղաքացիների երթը դեպի Երևան». Sputnik Արմենիա (ամհարերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ LLC, Helix Consulting. «Տիգրանաշենից մեկնարկել է «Դիմադրության շարժման» երթը (Տեսանյութ) - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Ընդդիմությունը շարունակում է իրազեկման երթեր իրականացնել․ բողոքի ակցիաների 2-րդ օրը». Hetq.am. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Ընդդիմության այսօրվա ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել տասը քաղաքացի». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Երեկ ակցիաների 3 մասնակից է ձերբակալվել խուլիգանության կասկածանքով, այսօր արդեն 18 մարդ է բերման ենթարկվել». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Ապարանից՝ Դրոյի շիրիմի մոտից մեկնարկել է դեպի Երևան ընդդիմադիրների երրորդ խմբի քայլերթը - RadioVan.fm». www.radiovan.fm (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Պայքարը չի դադարելու, մենք պետք է հասնենք վերջնական արդյունքի. Գեղամ Մանուկյան, Վերցված է 2022 թ․ ապրիլի 30-ին
- ↑ «Ո՛չ ստախոս կառավարությանը»․ Երթ ու մոմավառություն՝ Գյումրիում
- ↑ «ԱԱԾ-ն հորդորում է տուրք չտալ հնարավոր սադրանքներին». Hetq.am. Վերցված է 2022 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «Դրոշով երթ` Եռաբլուր պանթեոնից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին». www.nytimes.com (ամհարերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «Փաշինյանի կալանավորումը օրերի հարց է. եղել է մտադրված սպանդ. զոհված զինծառայողի ծնող».