Վիկտոր Պոլյանիչկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիկտոր Պոլյանիչկո
Ծնվել էմարտի 9, 1937(1937-03-09)
ԾննդավայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 1, 1993(1993-08-01) (56 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունդիվանագետ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Order "For Personal Courage"? և «Պատվո նշան» շքանշան
ԱնդամությունԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե

Վիկտոր Պետրովիչ Պոլյանիչկո (ռուսերեն` Виктор Петрович Поляничко, 1937, մարտի 9, Դոնի Ռոստով - 1993, օգոստոսի 1, Հյուսիսային Օսիա), ԽՍՀՄ և ՌԴ քաղաքական, պետական գործիչ։ Ռուսաստանի Դաշնության հերոս (1993)։

Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը (1962)։ 1978-1985 թվականներին` ԽՄԿԿ քարոզչական բաժնի բաժանմունքի վարիչ, 1985-1988 թվականներին՝ Աֆղանստանում աշխատող ԽՍՀՄ խորհրդականների խմբի ղեկավար։ 1988-1991 թվականներին՝ Ադրբեջանի Կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար, 1989-1991 թվականներին, միաժամանակ՝ Հանրապետական կազմկոմիտեի նախագահ։ Այս պաշտոնում վարել է ծայրահեղ հայատյաց քաղաքականություն, կազմակերպել և ղեկավարել է ԼՂԻՄ-ի և Ադրբեջանի տարբեր շրջաններից հայ բնակչության բռնի տեղահանման, Շարժման ճնշման, նրա ակտիվիստների ձերբակալման գործողությունը[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 564։