Կարեն Բաբուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարեն Բաբուրյան
հայ․՝ Կարեն Բաբուրյան
Ծնվել է հուլիսի 2, 1954(1954-07-02)
Ծննդավայր Ստեփանակերտ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է հուլիսի 8, 2011(2011-07-08) (57 տարեկանում)
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Արցախ
Ազգություն հայ[1]
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններ Արցախի նախագահ

Կարեն Զարմայրի Բաբուրյան (Ապրիլի 2, 1954, Ստեփանակերտ - հուլիսի 8, 2011 Արարատ), իրավաբան, քաղաքական, պետական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1971 թ.-ին ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը,
  • 1980 թ.-ին ավարտել է Բաքվի Կիրովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը,
  • 1980-1991 թթ.-ին աշխատել է ժողովրդական պատգամավորների ԼՂ Մարզային խորհրդի գործադիր կոմիտեում՝ որպես հրահանգիչ, նախագահի օգնական, կազմհրահանգչային բաժնի վարիչ,
  • 1992 թ.-ին ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պետական շինարարության, իրավունքի և օրինականության մշտական հանձնաժողովի նախագահ,
  • 1993 թ.-ին զբաղեցրել է ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատարի, այնուհետեւ՝ նախագահի պաշտոնը,
  • 1994 թ.-ին ԼՂՀ-ում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է ԱԺ նախագահ
  • 1997 թ.-ին նշանակվել է ԼՂՀ ԱԳ փոխնախարար,
  • 1997 թ.-ի դեկտեմբերից մինչեւ 2001 թվականը աշխատել է ԼՂՀ Նախագահի աշխատակազմում՝ որպես իրավաբանական բաժնի վարիչ, այնուհետև՝ որպես ԼՂՀ Անվտանգության խորհրդի աշխատակազմի իրավաբանական բաժնի վարիչ,
  • 2001-2008 թթ.-ին զբաղեցրել է ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը,
  • 2008 թ.-ի մայիսից զբաղեցրել է ԼՂՀ Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնը
  • 2011 թ.-ի հուլիսի 8-ին մահացել է սրտի կաթվածից՝ ԼՂՀ գնալու ճանապարհին՝ Արարատի հիվանդանոցում։

1994 թ.-ի մայիսի 4-ին Բիշքեկում, որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն պատվիրակության ղեկավար, մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական համաժողովի աշխատանքներին, ստորագրել Բիշքեկյան արձանագրությունը։ 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան — 2004. — 865 p.