Անատոլի Սոբչակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անատոլի Սոբչակ
Международная Леонардо-премия 9 (cropped).jpg
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ, Russian Democratic Reform Movement? և Մեր տունը Ռուսաստանն է
Կրթություն՝ Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Գիտական աստիճան՝ իրավաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ իրավաբան և քաղաքական գործիչ
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր օգոստոսի 10, 1937(1937-08-10)[1][2][3][4][5][6]
Ծննդավայր Չիտա, East Siberian Oblast, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր փետրվարի 19, 2000(2000-02-19)[7] (62 տարեկանում)
Վախճանի վայր Սվետլոգորսկ, Կալինինգրադի մարզ, Ռուսաստան
Գերեզման Նիկոլսկու գերեզմանատան Ալեքսանդրո-Նևսկի դափնիների ծառուղի
Թաղված Նիկոլսկու գերեզմանատան Ալեքսանդրո-Նևսկի դափնիների ծառուղի
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Ամուսին Lyudmila Narusova?
Զավակներ Քսենիա Սոբչակ
 
Կայք՝ sobchak.org
 
Պարգևներ

Starovoytova award?, Jubilee Medal "300 Years of the Russian Navy"?, Օլիմպիական արծաթե շքանշան, Սուրբ իշխան Դանիիլ Մոսկվացու 1-ին աստիճանի շքանշան, Սանկտ Պետերբուրգի պատվավոր քաղաքացի և Ռուսաստանի Դաշնության նախագահի երախտագիտություն

Անատոլի Ալեքսանդրի Սոբչակ (օգոստոսի 10, 1937(1937-08-10)[1][2][3][4][5][6], Չիտա, East Siberian Oblast, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 19, 2000(2000-02-19)[7], Սվետլոգորսկ, Կալինինգրադի մարզ, Ռուսաստան), խորհրդային և ռուս քաղաքական գործիչ, Սանկտ Պետերբուրգի առաջին քաղաքապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրական պապը՝ Անտոն Սեմյոնովիչ Սոբչակը լեհ էր, տատիկը՝ Աննա Իվանոնվնան։ Վերջինս չեխ էր, մայրական պապը՝ ռուս, իսկ տատիկը՝ ուկրաինացի[8]։ Ալեքսանդր Անտոնովիչ Սոբչակի հայրը՝ աշխատել է, որպես գնացքների ինժեներ, մայրը՝ Նադեժդա Անդրեևնա Լիտվոնովան մասնագիտությամբ հաշվապահ էր։

Նա իր մանկությունը անցկացրել է Ուզբեկստանում (Կոկոանդ, Տաշքենդ1956 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը։

1959 թվականին համալսարանն ավարտելուց հետո, աշխատել է, որպես իրավաբան՝ Ստավրոպոլի մարզային իրավաբանների ընկերությունում, ապա գլխավորել է Ստավրոպոլի մարզային իրավական խորհուրդը։

1962 թվականին վերադարձել է Սանկտ Պետերբուրգ։ Նա ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը։ 1965-1968 թվականներին դասավանդել է Սանկտ Պետերբուրգի ՆԳՆ ԽՍՀՄ հատուկ դպրոցում։ 1968-1973 թվականներին եղել է դոցենտ Սանկտ Պետերբուրգի տեխնոլոգիական ինստուտում։ 1973-1981 թվականներին եղել է դոցենտ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի իրավագիտության բաժնում, 1982 թվականից եղել է նույն բաժնի դոկտոր պրոֆեսորը, որտեղ 1985 թվականից զբաղեցնում էր տնտեսական իրավունքի ամբիոնի վարիչի պաշտոնը[9][10]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականից[11] եղել է ԽՄԿԿ անդամ, որից հրաժարվել է 1990 թվականին։

1989 թվականին, համաձայն Ն. Կ. Սվանիդզեի[12] գրքի, երիտասարդ ասպիրանտ, Ռուսաստանի Դաշնության ապագա նախագահ Դմիտրի Մեդվեդևն և նրա մի քանի ընկերները Սոբչակի վստահված անձինք էին։ Նրանք պաստառներ են փակցրել քաղաքում և Սոբչակի օգտին ագիտացիա արել ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների ընտրությունից առաջ։ Անատոլի Սոբչակը եղել է նաև Դմիտրի Մեդվեդևի թեկնածուական ատենախոսության գիտական ղեկավարը։ Ռուսաստանի Россия-1 ալիքին տված իր հարցազրույցում Դ. Ա. Մեդվեդևը ասել է, որ Սանկտ Պետերբուրգի փողոցներում ինքն անձամբ փակցրել է Սոբչակի նախընտրական պաստառները։ Հետագայում Սոբչակը նրան հրավիրել է աշխատելու քաղաքային խորհրդում։

1989 թվականին Անատոլի Սոբչակը ընտրվել է ԽՍՀՄ պատգամավոր։ Առաջին համագումարի ժամանակ նա ընտրվեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդի անդամ։ Նա եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի տնտեսական օրենսդրության հանձնաժողովի նախագահ։ 1989 թվականին նա մտել է Տարածաշրջանային պատգամավորական խումբ։

1989 թվականի ապրիլին նա եղել է Թբիլիսիի քննչական կոմիտեում։ Հայտարարել է, որ ցրեն Խորհրդային բանակի օգտագործած շեղբերը։ Ավելի ուշ նա դարձել է Վրաստանի և Թբիլիսիի պատվավոր քաղաքացի։

1900 թվականի ապրիլին նա մտել է Սանկտ Պետերբուրգի քաղաքային խորհուրդ։ 1900 թվականի մայիսի 23-ին նա ընտվել է Սանկտ Պետերբուրգի քաղաքային խորհրդի նախագահ։

2003 թվականին Պետերբուրգի պատմաբան և հասարակական գործիչ Ի. Իվանովը «Вестник РОВС» թերթում հրատարակել է, որ ռուսական ռազմական միության կարծիքով երկար ժամանակ Սոբչակը դեմ է եղել Սանկտ Պետերբուրգի նոր անվանմանը (Սանկտ Պետերբուրգ) և ցանկացել այն անվանել «Լենինգրադ»[13]։ Սա հաստատել է նաև Սանկտ Պետերբուրգի նախկին պատգամավոր Մարիա Սալեն[14]։ Ըստ Ի. Բ. Իվանովի ընտրություններից առաջ Սոբչակը փոխել է իր դիքորոշումը, և շարունակել է աջակցել Սանկտ Պետերբուրգի շարժմանը, որոնք հաջողության էին հասնում[13]։

Հետխորհրդային շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանկտ Պետերբուրգի քաղաքային խորհրդի պաշտոնական նախագահը կախման մեջ էր խորհրդի նախագահից։ Սոբչակին՝ Սանկտ Պետերբուրգի քաղաքային խորհրդի նախագահին ցանկացած պահի կարող էին հեռացնել պատգամավորությունից։ Հետևաբար, պատգամավորներին համոզել է մուտք գործել Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարան այնպես, ինչպես Մոսկվայում։ Կոչման ընդունման որոշումը ընդունվել է եղել մեկ ձայնի գերազանցությամբ։ Որոշումը ընդունվել է՝ 1991 թվականի հունիսի 12-ին Սոբչակն ընտրվել է Սանկտ Պետերբուրգի քաղաքապետ։

Միաժամանակ հանրաքվեն որոշել է վերականգնել Սանկտ Պետերբուրգի անունը (Սանկտ Պետերբուրգ)։ 1991 թվականի հուլիսին նա մասնակցել է ժողովրդավարական բարեփոխումների։

1991 թվականի օգոստոսին ակտիվորեն գործել է ГКЧП-ի[15] դեմ, որը հանգեցրել է դիմադրության։ Օգոստոսի 19-ի վաղ առավորտյան Արխանգելսկում Սոբչակը մասնակցել է «Ռուսաստանի քաղաքացիների համար» բողոքին և «О незаконности действий ГКЧП» հրամանագրին, որը ստորագրել է Բ. Ն. Ելցինը, ապա նույն օրը նա գնացել է Սանկտ Պետերբուրգ՝ բանակցություններ վարելու, որ կատարեն ГКЧП-ում ձեռնարկած գործերը։ Նա խոսում էր Սանկտ Պետերբուրգի ավագանու արտահերթ նիստի ժամանակ։ Այդ պատճառով Սանկտ Պետերբուրգը հանդես չի գալիս Արտակարգ իրավիճակների կոմիտեի հրամանագրով։ Քաղաքային խորհրդի պատգամավոր Գալինան Սպիցան խոսել է իր կասկածի մասին, թե դադարել է շատ աշխատել։

[16]։ Ես չեմ հավատում նման համընկնումների, հենց այդ պահին, երբ Սանկտ Պետերբուրգի ավագանիները հանդիպել են և խոսել ռազմանակն տեխնիկայի մասին, տանկերը տեղակայված են եղել հանդիպման վայրում (նա կարծում էր, որ դա պայմանավորվածություն է եղել)։

Սոբչակի խոսքը քաղաքում եղել է անվիճելի (նա եղել է քաղաքի «առաջին անձ»)։ Նրա այնքան նվիրված էր ժողովրդին, որ կառավարման մեջ ամեն ինչ անում էր ժողովրդին գոհացնելու համար (ինչը հանգեցրել է հակամարտութոյւնների մեջ մտնել տեղի օրենսդիրների հետ)։ Սոբչակի մասնակցութոյւնը արտերկրյան բանկետներին պայմանավորված էր նրանով որ, նա դրանոց ցանկանում էր ներգրավել ներդնողների մարդասիրական օգնության համար (որի համար քաղաքապետը հաճախ մամուլում ծաղրում էր նրան)։ Դա հանգեցրեց պետերբուրգյան պարզ արդյունաբերության։ Բազմաթիվ միջազգային միջոցառումներ հանգեցնում է քաղաքապետի մեզադրմանը, քաղաքաի միջոցների յուրցման մեջ։

1992 թվականին Մարիա Սալենը՝ Սանկտ Պետերբուրգի մշտական ներկայացուցիչն էր Ռուսաստանի գերագույն խորհրդում, եղել է արտաքին հարաբերությունների հանձնախողովի առաջնորդ, եղել է նաև նույն թվականի հունվար-փետրվար ամիսներին սննդի մատակարարման առաջնորդ։ Ըստ հետաքննության, քաղաքին պատճառել է ավելի քան 100 միլիոն դոլլարի վնաս։ Սանկտ Պետերբուրգի քաղաքային խորհուրդի խորհրդարանական խումբը պահանջել է պաշտոնաթող անել Պուտինին, իր պաշտոնից։ Մարինա Սալի վերջնական զեկույցը (խմբի գլխավորումը) ընդունվել է, և այդ որոշմանը աջակցում է Պետերբուրգի Փոքր խորհրդարանը, որը գլխավորում էր Ալեքսանդր Բելյավինը։ Մարիա Սալը խնդրել է աջակցություն գլխավոր վերահսկիչ վարչության, նախագահի աշխատակազմից Յուրի Բոդիրևայից, ով այդ ժամանակ աշխատակազմի նախագահ էր, բայց շուտվ ազատվեց աշխատանքից։ Սանկտ Պետերբուրգի քաղաքապետ՝ Անատոլի Սոբչակի նախաձեռնած հանձնարարությունները մերժվել են Պետրոգրադի հանձնաժողովի կողմից[17][18]։

Ա. Ա. Սոբչակը ակտիվորեն ներգրավված է եղել Ռուսական Սանհմանադրություն ստեղծելու մեջ։ 1992 թվականին Ռուսաստանի քաղաքական խորհրդի որոշմամբ նա ղեկավարել է ժողովարական բարեփոխումները, որը ներկայացրել է Ս. Ս. Ալեքսեյին։ Նրա դուստրը՝ Կ. Ա. Սոբչակը և որոշ քաղաքական գործիչներ (Բ. Լ. Շայնիսը, Բ. Ի. Մատվինենկոն) դիտողություն են արել Ռուսաստանի Սահմանադրական Դաշնությանը[19][20] (իրենց հովանավորած գործելից մեկում)։

1993 թվականի հոկտեմբերին գլխավորել է Ռուսաստանի Պետական Դյումայի, Ժողովրդավարական բարեփոխումների թեկնածուների ցուցակը։ 1993 թվականի դեկտեմբերի 12-ի ընտրություններիում միավոր է ընտրվել՝ Դյումայի ներկայացուցիչների ձայները։ Անտոն Անտոնով Օվսեկենը իր «Битлы перестройки» վերանայման գրքում նշել է[21]՝

Անատոլին բողոքել է մամուլի քարտուղար Մուրավևի դեմ, որի համար բարձր վարձատրվել է, բայց իր նեքին անկյունում նա միշտ հայհոյել է։

Международная Леонардо-премия 26.jpg

1994 թվականից ի վեր Անատոլի Սոբչակը Սանկտ Պետերբուրգի քաղաքապետն է եղել։

Ա. Ա. Սոբչակը բազմիցս հանդես է եղել հայտարարություններով, որոնք չպետք է արվեին Սանկտ Պետերբուրգի արդյունաբերական կենտրոններում և մշակութային մայրաքաղաք Ռուսաստանում։ 1992 թվականին հոկտեմբերին Սանկտ Պետերբուրգի քաղաքապետ՝ Անատոլի Սոբչակը, մասնակցում է հասարակության վերածննդի «Դելփյան» խաղերին (որպես լիակատար աջակցություն ազնիվ գաղափարներին)։ 1994 թվականին Սանկտ Պետերբուրգում բացվեց «Դելփյան» միջազգային խաղերը, իսկ 1996 թվականի մարտի 25-ից 30-ը քաղաքային իշխանությունը և անձամբ քաղաքապետը ակտիվորեն աջակցում էին այդ խաղերին։ Այստեղ է տեղի ունեցեր Դելփյան առաջին խորհրդաժողովը (անգլ. First Delphic Congress), որով ընդունվել է Դելփյան օլիմպիական կանոնադրությունը։

1996 թվականին Սերգեյ Ստանկևիչը Սոբչակին համոզել էր առաջադրվել Ռուսաստանի նախագահի ընտրություններում, սակայն Սոբչակը կտրականապես մերժել է այդ միտքը (քանի որ նա 1995 թվականին ասել է, որ չի առաջադրվի Ռուսաստանի նախագահ)։ Նրանք (Սոբչակը և Ստանկևիչը) Ելիցինի հետ ունեցել են զրույց (առարկային զրույց)։ Ստանկևիչն ասում էր՝ «1996 թվականի սկզբին Սոբչակը սանձազերծվել էր աննախադեպ մասշտաբներով»։ Քսենյա Սոբչակի դստեր հիշողությունները՝

«1995 թվականի ստեղծվել էր մի խումբ, որը վարկաբեկում էր Սոբչակին (վարկաբեկությունը տևեց մինչև Սոբչակի մահը): Պաշտոնական պատճառն ակն էր, որ Սնակտ Պետերբուրգի կենտրոնում Սոբչակը սկսել էր շենքի վերանորոգում: Այս պատմությունը մանրամասն ներկայացված է իր գրած գրքում՝ «Հետևիցս տասնայակ դանակներ»։ Առավել ակտիվ մասնակցություն ունեին Յուրի Սկուռատովը, Կարժակովը, Սոսկովեցը, Բարսուկովը Կուլիկովը (դատախազներ)՝ Սոբչակի հետապնդումների մեջ։ Դա եղել է պայքար Մոսկվայում, Ելիցինի թիմում, պետրոսի և մասնավորապես իմ հոր նկատմամբ (որը տեսել է Նախագահի թեկնածուներից մեկը), ասել է, որ այս բանից հետո Ելիցինն ավելի մարտական էր տրամադրված և մեկնել է իր թեկնածությունը դնելու նախագահի համար»։

1996 թվականի փետրվարին նա միացել է Սնակտ Պետերբոււրգի մի շարժման, որը կոչվում էր՝ «Մեր տունը՝ Ռուսաստանն է»։ 1996 թվականի հունիսի 16-ին Սոբչակի տեղակալ Վլադիմիր Յակովլևը, կորցրել է հնարավորությունը մարզպետի ընտրություններում առաջադրվելու։ Նախընտրական շտաբի պաշտոնական ղեկավար Սոբչակն էր, սակայն այն ղեկավարում էին տարբեր մարդիկ[22][23], հանձին Վլադիմիր Պուտինի։

1997 թվականի հոկտեմբերի 7-ին գլխավոր դատախազությունը, որպես վկա բերել է Սոբչակին (Սանկտ Պետերբուրգում կառավարությունում կոռուպցիա կատարելու համար)։ 1997 թվականին նա մեղադրվում է Սանկտ Պետերբուրգում պաշտոնական դիրքը չարաշահելու համար։ 1997 թվականի հոկտեմբերի 7-ին Սոբչակը մեկնում է Ֆրանսիա, ամերիկական հիվանդաոցում բուժվելու համար։ 1998 թվականի սեպտեմբերի 13-ին Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հարուցում է քրեական գործ ի դեմս Անատոլի Սոբչակի «Կաշառք վերցնելու» և «պաշտոնական դիրքը չարաշահելու» համար։ Նա ապրում է Փարիզում մինչև 1999 թվականի հուլիսի 12-ը։ Նա դսասախոսել է Սորբոնի և Ֆրանսիայի համալսարաններում։

1999 թվականի դեկտեմբերի 21-ին Սոբչակը կորցրեց Պետական Դյումայի ընտրություններում իր թեկնածությունից, «Яблока»-ից նույնպես դուրս եկավ, նա հայտարարել է, որ ցանկանում էր մասնակցել Սանկտ Պետերբուրգի մարզային ընտրություններին։

2000 թվականի փետրվարի 14-ին նշանակվել է Ռուսաստանի Դաշնության հոգաբարձությունների թեկնածու և Պետերբուրգում Վլադիմիր Պուտինի գլխավորած քրեական խորհրդատվական (ժողովրդավարական) կուսակցության անդամ։ Նա մահացել է Կալինինգրադի մարում, նախընտրական քարոզարշավի ժամանակ։

Թաղմանը. Պուտինը (ձախից), կինը` Լ. Նարուսովը և աղջիկը` Կ. Սոբչակը

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի փետրվարի 19-ի լույս 20-ի գիշերը «Русь» հյուրանոցում (Կալիմոմգրադի մարզ), սրտի սուր նոպայից մահացել է Սոբչակը։ Նրա մահից հետո տարածվել էին լուրեր, որ նրան թունավորել են, երբ նա ալկոհոլի ազդեցության տակ է եղել։ Մայիսի 6-ին Կալինինգրադի դատախազը հարուցել է քրեական հետաքննություն (սպանության համար)։ Սանկտ Պետերբուրգում խոսում էին այն մասին, որ նրան թունավորել են։ Օգոստոսի 4-ին Կալինինգրադի դատախազը փակում է հարուցված գործը[24][25]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրը - Ալեքսանդր Անտոնի Սոբչակը
  • Մայրը - Նադեժդա Անդրեի Լիտվինովա
  • Առաջին կինը - Նոննա Ստեփանի Սոբչակ
  • Աղջիկը - Մարիա Սոբչակ
  • Թոռը - Գլեբ Սոբչակ
  • Երկրորդ կինը - Լյուդմիլա Բորիսի Նարուսովա
  • Աղջիկը - Կսենիա Սոբչակ

Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոբելյանական մեդալ «Ռուսական ավիակամպանիայի 300-րդ տարեդարձը» (1996)
  • Ռուսական ուղղափառ եկեղոցու Սուրբ Դանիել իշխանի աստիճան
  • Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից Օլիմպիական կարգ (1995)
  • Սանկտ Պետերբուրգի պատվավոր քաղաքացի (2010, հետմահու)[26]
  • Պորենդական համալսարանի պատվավոր դոկտոր (Օրեգոն, ԱՄՆ, 1990)
  • Սանկտ Պետերբուրգում օրենքի համալսարանի պատվավոր դոկտոր (Ֆլորիդա, ԱՄՆ, 1991)
  • Մաչեռատայի իրավունքի համալսարանի պատվավոր դոիկտոր (Իտալիա, 1992)
  • Գենուեսկոյի քաղաքական գիտությունների համալսարանի պատվավոր դոկտոր (Իտալիա, 1992)
  • Օկլախամա Սիթիի հումանիտար համալսարանի թեկնածու (1993)
  • Տաուսոնսի հումանիտար համալսարանի պատվավոր դոկտոր (Բալթիմոր, ԱՄՆ, 1993)
  • Սանկտ Պետերբուրգի իրավունքների համալսարանի պատվավոր դոկտոր
  • Բորդոյի աձաջւն համալսարանի պատվավաոր դոկտոր (Ֆրանսիա)
  • Արևելյան Եվրոպայի հոգեվերլուծության համալսարանի պատվավոր պրոֆեսոր (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան)
  • Լաուրեատ ֆոնդի կողմից «Հիշողություն» շքանշան (Ֆրանսիա, 1991)
  • Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հաղթեղ (Վաշինգտոն, ԱՄՆ, 1992)
  • Դ. Ֆուլբրադի անվան դափնեկիր ազգային իրավունքների կենտրոնաիկան համալսարանի (Վաշինգտոն, ԱՄՆ, 1992)
  • 1996 թվականին միջազգային մրացանակ[27]
  • Գալինա Ստարովոյտովայի անվան դափնեկիր (հոտմահու, 2000)
  • Գեղարվեստական մրցանակակիր (հետմահու, 2001)[28]
  • Հաղթող է ճանաչվել միջազգային բազում մրցույթների, ինչպես նաև «Բալթիկայի աստղ» անվանակարգում հաղթող է եղել (հետմահու, 2005)[29]
  • Դուբրովնիկ քաղաքի ոսկե մեդալակիր (Խորվաթիա, 1991)
  • Ֆլորենցիա քաղաքի ոսկե մեդալակիր (Իտալիա, 1991)
  • Թբիլիսիի պատվավոր քաղաքացի (Գրուզիա, 1991)
  • Իդիանայի պատվավոր քաղաքացի (ԱՄՆ, 1992)
  • Մերիլենդի պատվավոր քաղաքացի (ԱՄՆ, 1993)
  • Օկլահամայի պատվավոր քաղաքացի (ԱՄՆ, 1994)
  • Վրաստանի պատվավոր քաղաքացի (1995)
  • Սանկտ Պետերբուրգի ճարտարապետության ակադեմիայի անդամ (տնտեսական և իրավաբանական գիտությունների բաժին) (1992)
  • Միջազգային տեղեկատվական ակադեմիայի անդամ (Մոսկվա, 1995)
  • Սանկտ Պետերբուրգի ճարտարագիտական հասարակության պատվավոր անդամ (1992)
  • Յուրի Գագարինի մեդալ (1996)
  • Ծովակալ Լազարևի մեդալ (1996)
  • Երախտագիտության մեդալ ԼՂՀ-ի կողմից (հետմահու, 2002)
  • Սուրբ Ալեքսանդր Նևսկիի շքանշան (հետմահու, 2002)

Հիշողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշողություն Սանկտ Պետերբուրգում
Russia stamp A.A.Sobchak 2002 3.25r.jpg
  • Ա. Ա. Սոբչակ գերեզմանատան մոտ է գտնվում Ալեքսանդր Նևսկու վանքը, որտեղ քանդակված է Սոբչակի արձանը (քանդակագործ՝ Միխաիլ Շեմյակին)
  • 2002 թվականի փետրվարի 23-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մի համաձայնագիր[30], ըստ որի պիտի բյուջեից դուրս գրվեր որոշակի գումար, Սոբչակի իրավաբանական համալսարանների ուսանողների 10 անվանակարգում հաղթողներին թոշակ հատկացնելու համար (պարգևատրումը կատարվելու էր մրցութային կարգով)։ Ռուսաստանի կառավարույունը հավանություն է տվել Սոբչակի այդ որոշմանը
  • 2002 թվականի փետրվարի 18-ին Սանկտ Պետերբուրգի մարզպետ Բ. Անտոնովը ստորագրել է համաձզյնագիր «Ա. Ա. Սոբչակի հիշատակին» վերնագրով։ Ըստ այս հրամանագրի պետք է բացվեր երկու հուշահամալիր մինչև նախընտրական քարոզարշավը (Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի իրավագիտական ֆակուլտետի շենք), և մի հուշահամալիր էլ նրա վերջին բնակության վայրում։ Հանձնաժողովը քաղաքաշինության և ճարտարագիտության կոմիտեն և հուշարձաններիէ պատմության և մշակույթի հետ բացեցին Սանկտ Պետերբուրգում Ա. Ա. Սոբչակի կիսանդրին (2006 թվականին հուշարձան բացվեց GRAND AVENUE-ում), իսկ տեղանվանագիտական հանձնաժողովը, Սանկտ Պետերբուրգի հրապարակներից մեկի անվանումը փողել են և դարձրել նախկին քաղաքապետի անունով (Ա. Ա. Սոբչակի) (Այն եղել է նշակույթի պալատի հարևանությամբ)։ Նույն հրամանագրով բացվեց նաև Սաբչակի անվան փաստաբանների ընկերություն (տուն)
  • 2002 թվականին ստեղծվեց մի նամականիշ, Սանկտ Պետերբուրգի առաջին քաղաքապետի Աատոլի Սոբչակի պատկերով, նվիրված նրա 65-ամյա գործունեությանը
  • 2002 թվականի հուլիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակել է մի ափսե, Սանկտ Պետերբուրգի առաջին քաղաքապետի Անատոլի Սոբչակի նկարով։
  • 2002 թվականի օգոստոսի 30-ին Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում բացվեց հուշատաղտակ Անատոլի Սոբչակի հիշատակի համար։ Հանդիսավոր բացմանը ներկա են եղել ՝ Ռուսաստանի Դաշնության (նախկին նախագահ), Դաշնային Ժողովի անդամ Սերգեյ Միրոնովը, Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր մարմնի նախագահ Սերգեյ Տրասովը, МПА СНГ գլխավոր քարտուղար Միխաիլ Կրոտովը, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ռեկտոր Լյուդմիլա Վերբիցկան, Ռուսաստանի Դաշնության նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, Օրենսդիր մարմնի դեկան և փիլիսոփայության ֆակուլտետի դեկան Նիկոլայ Կրոպաչևը և Յուրի Սոլոնինը։ Սվետլանա Սերեբրյակովը քանդակել է տվել մի ափսե, որի մեջ պատկերված լինի Անատոլի Սոբչակը (նույն քանդակագործի մոտ, ով քանդակել էր Սոբչկի հուշատաղտակը)
  • 2004 թվականի մարտի 28-ին նախագահ Սահակաշվիլին ստորագրել 260-րդ հրամանագիրը «Միջոցառումների ի հիշատակ Անատոլի Սոբչակի», որով պիտի լիներ մի փողոց Թբիլիսիում և Անատոլի Սոբչակի արձանը
  • 2004 թվականի ապրիլի 9-ին Թբիլիսիում Սահակաշվիլին բացում է Սոբչակի անվան այգին և նրա հուշարձանը
  • 2005 թվականին Սանկտ Պետերբուրգի Մշակույրի Տան դիմաց բացվեց Սաբչակի անվան հրապարակ
  • 2006 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգին պատկանող Վասիլևսկի կղզում բացեց Ա. Ա. Սոբչակի անվան հուշարձան-հրապարակը
  • 2007 թվականի օգոստոսի 10-ին տեղի ունեցավ միջոցառում նվիրված Սոբչակի 70-ամյակին։ Այդ օրը Սոբչակի հուշահամալիրին ծաղիկների դրեցին Ռուսաստանի Դաշնության նախագահը, Խորհրդային Դաշնության նախագահը, Հյուսիսային մայրաքաղաքի մարզպետը, Օրենսդիր մարմնի նախագահը և այլք։
  • 2010 թվականի փետրվարի 10-ին 10 տարի էր անցել Սանկտ Պետերբուրգի առաջին նախագահի մահից։ Քաղաքում տեղի են ունեցել հիշատակի միջոցառումների ի հիշատակ Սոբչակի։ Նրա գերեզմանին են այցելել պաշտոնյաներ, իսկ Դմիտրի Մեդվեդևը մի փունջ կարմիր վարդեր է դրել նրա գերեզմանին։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սոբչակ Ա. Ա. Хождение во власть. - Рассказ о рождении парламента. - Մոսկվա. Изд-во «Новости», 1991. - էջ 272 - ISBN 5-7020-0411-6.
  • Սոբչակ Ա. Ա. Тбилисский излом, или Кровавое воскресенье 1989 года. - Մոսկվա, 1993. - ISBN 5-88214-007-2.
  • Սոբչակ Ա. Ա. Жила-была коммунистическая партия. - СПб.։Лениздат, 1995. - ISBN 5-289-01850-6.
  • Սոբչակ Ա. Ա. Дюжина ножей в спину. - Поучительная история о российских политических нравах. - Մոսկվա. Вагриус, Петро-Ньюс, 1999. - ISBN 5-264-00162-6.
  • Սոբչակ Ա. Ա. Из Ленинграда в Петербург։ путешествие во времени и пространстве. - СПб.։ Контрфорс, 1999. - ISBN 5-900001-02-4.
  • Սոբչակ Ա. Ա. Сталин. Личное дело. - Մոսկվա. Эксмо, 2014. - ISBN 978-5-699-65982-1.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.wsws.org/en/articles/2000/03/sobc-m10.html
  2. 2,0 2,1 http://russiaprofile.org/bg_people/resources_whoiswho_alphabet_s_sobchak.html
  3. 3,0 3,1 http://russiapedia.rt.com/prominent-russians/politics-and-society/anatoly-sobchak/
  4. 4,0 4,1 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  6. 6,0 6,1 Munzinger-Archiv — 1913.
  7. 7,0 7,1 7,2 http://www.sptimes.ru/archive/pdf/748.pdf
  8. «Биография - Детство»։ Анатолий Собчак։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 4, 2012-ին։ Վերցված է հոկտեմեբերի 23, 2012 
  9. О кафедре коммерческого права
  10. Олег Кашин (սեպտեմբերի 24, 2008)։ «Анатолий Иванович . Что рассказал поэт Осенев»։ Русская жизнь։ Վերցված է փետրվարի 19, 2015 
  11. Անատոլի Սոբչակի պաշտոնական կայքը
  12. Медведев/Николай Сванидзе, Марина Сванидзе. — СПб.: Амфора. ТИД Амфора, 2008. — էջ 329 — (Серия «Действующие лица»)
  13. 13,0 13,1 Иванов И. Б. Движение за Санкт-Петербург: история зарождения, борьбы и победы //«Вестник РОВС», № 6-7, 2003.
  14. А. Кириленко, Ю. Тимофеев (2 марта 2010 года)։ «Почему Марина Салье молчала о Путине 10 лет?»։ Радио «Свобода»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-26-ին։ Վերցված է 2010-4-4 
  15. Մարտի 21, 2012/Marina_Sale_pered_smert Дмитрий Грозный, газета «Деловой Петербург», մարտի 21, 2012. «Марина Салье перед смертью рассказала „ДП“ о путче 1991 года»
  16. Анджей Беловранин (մայիսի 17, 2010:)։ «Ленсовет снова против собчака»։ Новая Газета։ Վերցված է 2015-02-19 
  17. Скончалась Марина Салье, чья комиссия некогда нашла в работе Путина махинации на 100 млн долларов
  18. «Памяти Марины Евгеньевны Салье» 
  19. Семидесятилетие Анатолия Собчака // Эхо Москвы, программа «Проверка слуха», эфир от օգոստոսի 11, 2007
  20. Мы вновь ощущаем горечь потери // Невское время, փետրվարի 20, 2010
  21. «The Взгляд. Битлы перестройки» :: Частный Корреспондент
  22. Даниил Коцюбинский. Людмила Нарусова: Власть разъедает душу // Дело, մայիսի 21, 2005
  23. Вишневский Б. Л. Владимир Яковлев: последний бросок на юг // К демократии и обратно. — Интеграл-Информ, 2004. — 352 с. — 3000 экз. — ISBN 5-89069-093-0
  24. Валерий Лебедев. Собчак и Исаев: две смерти — причина одна?
  25. Анатолий Собчак был убит // СМИ.ru
  26. Внеочередное заседание ЗС СПб 2010 թվականի մայիսի 26
  27. Александр Яковлев вручает мэру Санкт-Петербурга Анатолию Собчаку Международную Леонардо-премию www.newstube.ru (видео)
  28. Анатолия Собчака наградили посмертно
  29. Церемония вручения Международной премии за развитие и укрепление гуманитарных связей в странах Балтийского региона «Балтийская звезда». Государственный Эрмитаж
  30. Указ Президента Российской Федерации № 241 «Об инициативе органа исполни­тельной власти г. Санкт-Петербурга по увековечению памяти А. А. Собчака» (Собра­ние законодательства Российской Феде­рации, 2002, № В, ст. 814)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]