Յասնայա Պոլյանա (Տուլայի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յասնայա Պոլյանա (այլ կիրառումներ)
Պետական հուշահամալիր և արգելոց «Լև Տոլոստոյի անվան թանգարան-կալվածք «Յասնայա Պոլյանա» | |
---|---|
![]() | |
Տեսակ | կալվածք, Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Տուլայի մարզ, Շչյոկինսկի շրջան |
Վայր | գյուղ Յասնայա Պոլյանա |
Կայք | ypmuseum.ru |
![]() | |
![]() |
![]() | |
---|---|
![]() |
Լև Տոլստոյը Յասանայա Պոլյանայում: 1908—1910 թվականների կինոխրոնիկա |
Յասնայա Պոլյանա (ռուս.՝ Ясная Поляна), կալվածք, որը գտնվում է Տուլայի մարզի Շչյոկինսկի շրջանում (Տուլայից 14 կմ դեպի հարավ-արևմուտք հատվածում), ստեղծվել է XVII դարում և սկզբում պատկանել է Կարցովների ընտանիքին, այնուհետև՝ Վոլկոնսկիների և Տոլստոյների ընտանիքին: Այնտեղ 1828 թվականի օգոստոսի 28-ին ծնվել է Լև Տոլստոյը, այստեղ ապրել է, ստեղծագործել (Յասնայա Պոլյանայում գրվել են «Պատերազմ և խաղաղություն», «Աննա Կարենինա» վեպերը և շատ այլ ստեղծագործություններ), այստեղ է գտնվում նաև նրա գերեզմանը[1]: Կալվածք հիմնելու գաղափարը Նիկոլայ Վոլկոնսկունն էր:
Ագարակի ճարտարապետական անսամբլ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լև Տոլստոյի տունը
- Վոլկոնսկու տունը
- Կուզմինների շենքը[2]
- Ելքի աշտարակ
- Ախոռ
- Գույքագրման գոմ
- Կուչերսկայա
- Դարբնոցը և ատաղձագործ
- Լողարան
- Բանյա
- Այգու տնակ
- Բնակավայր և շինություն
- Ջերմոց
- Տոլստոյի նստարանը
- Կեչու կամուրջ
- Զրուցարան
Լև Նիկոլաևիչ Տոլստոյի տուն-թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղափոխվելով ագարակ Լև Տոլստոյը ընդլայնեց իր կառույցներից մեկը: Այդ տանը գրողը անցկացրել է ավելի քան 50 տարի և այնտեղ ստեղծել իր ստեղծագործությունների մեծ մասը: Հիմա տունը հանդիսանում է Լև Տոլստոյի տուն-թանգարանը: Թանգարանը ստեղծվել է Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեյի որոշմամբ 1921 թվականի հունիսի 10-ին Ալեքսեյ Տոլստոյի և Լև Նիկոլաևիչի դստեր ջանքերով: Նա և իր եղբայր Սերգեյ Լվովիչը եղել են թանգարանի առաջին տնօրենները:
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նրա բոլոր իրերը տարհանվեցին Տոմսկ, իսկ Յասնայա Պոլյանան 45 օր գրավված էր: Գերմանաֆաշիստական զորքերի նահանջելու ժամանակ այրեցին Տոլստոյի տանը, սակայն հրդեհը հաջողվեց մարել: 1942 թվականի մայիսին ագարակը կրկին վերաբացվեց այցելուների համար: 1950-ական թվականներին կատարվել են վերականգնողական աշխատանքներ:
Թանգարանի ցուցադրության մեջ ներառված են՝ ագարակի շրջակա միջավայրը, Տոլստոյի անձնական իրերը, նրա գրադարանը (22 000 գիրք): Տոլստոյի տուն-թանգարանի վիճակը նույնն է մնացել, ինչպես թողել էր ինքը՝ գրողը 1910 թվականին, ընդմիշտ լքելով Յասնայա Պոլյանան: Ներկայումս թանգարանի տնօրենը հանդիսանում է Վլադիմիր Տոլստոյը՝ Լև Տոլստոյի հետնորդը:
Վոլկոնսկու տուն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իշխան Նիկոլայ Վոլկոնսկին՝ Լև Տոլստոյի պապը ամբողջությամբ վերակառուցել էր ագարակը, նրա տունը ագարակի տարածքի ամենահին շինությունն է:
Կուզմինների շենք[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս տանը 1850-ից 1862 թվականներին գտնվում էր դպրոցը, որը բացել էր Լը Տոլստոյը գյուղացի երեխաների համար: Այնուհետև այդ շենքում հյուրեր էին մնում, որոնցից շատ հաճախ մնում էր Տոլստոյի քենին՝ Տատյանա Կուզմինսկայան:
Լողարան[խմբագրել | խմբագրել կոդը]
1890-ական թվականներին անգլիական զբոսայգու լճակը գրողը դարձրեց լողարան:
Ջրաղաց[խմբագրել | խմբագրել կոդը]
Լև Տոլստոյի կենդանության ժամանակ Յասանայա Պոլյանայի տարածքում՝ Վորոնկա գետի վրա, ջրաղաց կար, որը օգտագործվում էր տնտեսական կարիքների համար: Ներկայումս այն չկա, մնացել է միայն կամուրջը, որտեղ կարող են տեղադրել աղացները: Ափին ընկած է աղացների մասերից մեկը (քարե շրջանակը):
Բնական կոմպոզիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մեծ լճակ
- Ցածր լճակ
- Միջին լճակ
- «Պրոսպեկտ» ծառուղի
- «Կլինի» զբոսայգի
- Աբրամովյան վայէջք
- Աֆոնինայի պուրակ
- Նեղ կածան
- «Եղևնիներ»
- «Չեպիժ»
- Կարմիր այգի
- Հին այգի
- Երիտասարդ այգի
- Ցածր զբոսայգի
- Բնածին անտառ
- Գուսևի կածան
- «Սիրո ծառ» (մեկ վայրից աճող և միմյանց միահյուսված կեչի և կաղնի)
- գետ Վորոնկա
Պրոսպեկտ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Պրոսպեկտ», կեչու ծառուղի, ստեղծվել է Յասնայա Պոլյանայում 1800 թվականին: Սկսվում է մուտքի աշտարակներից և գնում է դեպի գրողի տուն: Պրոսպեկտը բազմիցս հիշատակվում է Տոլստոյի բազմաթիվ ստեղծագործություններում:
Գրողի գերեզման[խմբագրել | խմբագրել կոդը]
Կյանքի վերջին տարիներին Տոլստոյը բազմիցս խնդրել է իրեն թաղել անտառի Հին զակազում՝ ձորի եզրին, «կախարդական փայտիկի վայրում»: Կանաչ փայտիկի լեգենդը Տոլստոյը լսել է իր եղբայր Նիկոլայից: Երբ Նիկոլայը 12 տարեկան էր, նա ընտանիքին հայտնեց մեծ գաղտնիքի մասին: Եվ եթե այն բացահայտվի, այլևս ոչ ոք չի մահանա, պատերազմներ չեն լինի, և մարդիկ կլինեն իրար հետ եղբայրներ: Մնում է միայն գտնել կախարդական փայտիկը, որը թաղված է ձորի եզրին: Նրա վրա էլ գրված է գաղտնիքը: Տոլստոյի երեխաները խաղում էին այդ խաղը, նստելով իրար հետ նրանք զգում էին, որ իրենց համար մի տանիքի տակ շատ լավ է, քանի որ սիրում են միմյանց: Եվ նրանք այդ ամենը ցանկանում էին բոլոր մարդկանց: Արդեն ծերության տարիների Տոլստոյը գրում է.
«Շատ, շատ լավ էր այդ ամենը, և ես շնորհակալ եմ Աստծուն, որ կարողացա այդ ամենը տեսնել: Մենք այդ ամենը խաղ էինք անվանում, մինչդեռ ամեն ինչ խաղ է, բացի սրանից»:
Համընդհանուր երջանկությունը և սերը Տոլստոյին վերադարձրին գեղարվեստական ստեղծագործությունը և փիլիսոփայական աշխատանքները և հրապարակախոսական հոդվածները: Կախարդական փայտիկի պատմությունը Տոլստոյը հիշատակում է նաև իր կտակի առաջին տարբերակում՝ «Որպեսզի ոչ մի ծեսեր չանցկացնեն իմ մարմինը թաղելու ժամանակ, փայտե դագաղ, և ով ուզում է թող տանի անտառ՝ ձորին հակառակ, կախարդական փայտիկի վայրում»:
Այլ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանը մեծ վնասներ կրեց Հայրենական մեծ պատերազմի ժամանակ: Կալվածքի թալանի հետևանքները կադրերով ներկայացված են խորհրդային վավերագրական «Գերմանական զորքերի ավերածությունները Մոսկվայում» ֆիլմում: {{Արտաքին մեդիաֆայլեր|պատկեր1=«Լև Տոլստոյի գերեզմանը Յասնայա Պոլյանայում նոյեմբեր, 1941»։ Արխիվացված օրիգինալից 2013-04-04-ին։ Վերցված է 2017-07-16 ։ 1-ին գվարդիական կորպուսի գեներալ Բելովը, ում զորքերը այդ ժամանակ 1941 թվականի դեկտեմբերին մասնակցեցին այդ վայրերի ազատագրմանը, հիշում է այդ ամենի մասին.
![]() |
Մեր հետախուզական ջոկատի աջակցությամբ, 50-րդ բանակի 217-րդ հրաձգային դիվիզիայի մարտիկները ազատագրեցին Յասնայա Պոլյանան: Հետախույզները եղել են Տոլստոյի թանգարանում: Վերադառնալով, մտահոգված պատմում էին այն մասին, թե ինչպես էին հիտլերականները բարկանում մեծ գրողի վրա:
Նրանք պատերից պոկել էին Տոլստոյի բոլոր եզակի նկարները և տարել իրենց հետ: Թանգարան է եկել նաև Հայնց Գուդերյանը: Նրա սպաներից մեկը իր ղեկավարի համար որպես հուշանվեր հափշտակել էր մի քանի արժեքավոր նմուշներ: Զինվորները, որոնք ապաստան էին գտել կալվածքում, կահույքի կտորներով, նկարներով և Տոլստոյի գրադարանի գրքերով վառարան էին վառել: Թանգարանի աշխատակիցները նրանց վառելափայտ էին առաջարկում, սակայն զինվորները նրան ի պատասխան ծիծաղում էին. «Մեզ փայտ հարկավոր չէ: Մենք կայրենք այն ամենը, ինչ մնացել է ձեր Տոլստոյից»:- Պավել Բելով, Մեր հետևից Մոսկվան է
|
![]() |
Չնայած այն հանգամանքին, որ Յասնայա Պոլյանայի թալանի փաստը փաստաթղթավորված էր, իսկ կալվածքը վառվել էր նահանջի ժամանակ, ինքը Գուդերյանը իր «Զինվորի հիշողությունները» գրքում (Ռուսաստանում հրատարակվել է նաև «Գերմանացի գեներալի հիշողությունները» 2007 թվական) ներկայացրել է այդ ամենի մասին:
Մի շարք ռուսական Գուդերյանի հուշագրություններում այդ մեջբերումը ջնջվել էր, սակայն հեշտ է ստուգել գերմաներեն բնօրինակից[3][4]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Յասնայա Պոլյանա, գյուղ»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- ↑ «Флигель Кузминских»։ Արխիվացված օրիգինալից 2013-03-21-ին։ Վերցված է 2013-03-19
- ↑ Heinz Guderian (1960)։ «Erinnerungen eines Soldaten»։ Kurt Vowinkel Verlag։ էջ 233
- ↑ Guderian, H.։ «DER FELDZUG IN RUSSLAND 1941»
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Поповкин А. Ясная Поляна. — М.: Детгиз, 1956. — 96 с. — (По дорогим местам). — 30 000 экз.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թանգարանի պաշտոնական կայքը
- Յասնայա Պոլյանա Յանդեքս Պանորամա ցանցում
- Վիրտուալ էքսկուրսիաներ թանգարանում
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Յասնայա Պոլյանա (Տուլայի մարզ) կատեգորիայում։ |
|