Վլադիմիր Տոլստոյ
Վլադիմիր Տոլստոյ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 28, 1962 (62 տարեկան) |
Ծննդավայր | Troitskoye, Պոդոլսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող և լրագրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ |
Անդամակցություն | third Civic Chamber of the Russian Federation? և Ռուսաստանի Դաշնության չորրորդ կազմի հանրային պալատ (2012-2015) |
Պարգևներ | |
Զավակներ | Anastasia Tolstaya? |
Ազգականներ | Pyotr Olegovich Tolstoy? |
![]() |
Վլադիմիր Տոլստոյ (ռուս.՝ Владимир Ильич Толстой, սեպտեմբերի 28, 1962, Troitskoye, Պոդոլսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս լրագրող և գրող-էսսեիստ։ Լև Տոլստոյի ծոռնորդին։
2012 թվականից Ռուսաստանի Դաշնության նախագահի մշակույթի հարցերով խորհրդականն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր, բանասեր Ի. Վ. Տոլստոյի որդին։ Ավարտել է Մ. Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ 1988 թվականից ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ է։
1992 թվականին «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում մեծ նյութ է հրապարակել Յասնայա Պոլյանայում ապօրինի շինարարության և անտառահատումների մասին։ Դրանից հետո այդ ժամանակվա մշակույթի նախարար Եվգենի Սիդորովը մտահաղցել է լրագրողին նշանակել է Լ. Ն. Տոլստոյի թանգարանի տնօրեն։ Սզկբի ինը ամիսների ընթացքում Տոլստոյը աշխատել է որպես Մշակույթի նախարարության առաջատար փորձագետ[1]։ 1994 թվականից եղել է «Յասնայա Պոլյանա» թանգարանի տնօրեն։
1997 թվականից Ռուսաստանի տարածաշրջանների թանգարանային աշխատողների կենտրոնական ասոցիացիայի խորհրդի նախագահն է, որի նպատակն էր Ռուսաստանի մարզերի թանգարանների միավորումը։ Այդ կազմակերպությունը 30 շրջաններից միավորում է ավելի քան 500 թանգարան։ NEMO-ում (Եվրոպական թանգարանային ասոցիացիաների համակարգ) ներկայացնում է Ռուսաստանը։ Թանգարանների միջազգային խորհրդի ռուսական կոմիտե համառուսական հասարակական կազմակերպության նախագահ։ 2009 թվականից Թանգարանների միջազգային խորհրդի նախագահն է։ Տուլայի մարզի հասարակական պալատի ներկայացուցիչ, Ռուսաստանի Դաշնության հանրային պալատի անդամ։
Կազմակերպել է է Լ. Ն. Տոլստոյի ժառանգների հանդիպումը Յասնայա Պոլյանայում, որի նպատակն էր միավորել Լ. Ն. Տոլստոյի ավելի քան 200 սերունդների, որոնք ապրում են Ռուսաստանում, Ամերիկայում, Եվրոպայի տարբեր երկրներում և ցանկանում էին իրենց ներդրումն ունենալ ռուսական մշակույթի և Յասնայա Պոլյանայի բարգավաճման մեջ։ Տոլստոյի ընտանիքի այլ անդամների հետ հանդիսանում է Լ. Ն. Տոլստոյի ժառանգության հիմնադրամի հիմնադիրը։ Յասնայա Պոլյանայում ամենամյա միջազգային գրական հանդիպումների ղեկավարն է։

2011 թվականին ստորագրել է հասարակայնության ներկայացուցիչների դիմումը Ռուսաստանի Դաշնության դատական համակարգի հանդեպ վստահության տեղեկատվական դեմ
2012 թվականի փետրվարի 6-ից պաշտոնապես գրանցվել է որպես Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածուի վստահված անձ[2]։
2012 թվականի մայիսի 23-ին նշանակվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի խորհրդական[3]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին ամուսնություն (1983-1995)՝ Մարիա Շիշկովսկայա (ծնվել է 1962 թվականին),
- Երկրորդ ամուսնություն (1995)՝ Եկատերինա Ալեքսանդրովնա (ծնվել է 1972 թվականին, ի ծնե՝ Մինյաևա),
- Երեխաներ առաջին ամուսնությունից՝ Անաստասիա (ծնվել է 1984 թվականին) և Եկատերինա (ծնվել է 1987 թվականին),
- Երկրորդ ամուսնությունից՝ Անդրեյ (ծնվել է 1996 թվականին) և Իվան (ծնվել է 1998 թվականին)։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բարեկամության շքանշան (2012 թվականի սեպտեմբերի 10-ին)՝ երկարամյա բեղմնավոր գործունեության, հայրենական մշակույթի զարգացման և արվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար[4]։
- Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ։
- «Վլադիմիր Վիսոցկու» մրցանակի դափնեկիր (2012 թվական)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Краткая биография Толстого в «Кино-Театр.ru»; проверено 16.06.2012
- ↑ «Постановление ЦИК России от 6 февраля 2012 года № 96/767-6». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Владимир Путин назначил новых советников», «Российская газета», 23.05.2012
- ↑ Указ Президента Российской Федерации от 10 сентября 2012 года № 1269 «О награждении государственными наградами Российской Федерации» Արխիվացված 2014-04-29 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագրությունն Род Толстых կայքում Արխիվացված 2012-01-09 Wayback Machine
- Владимир Толстой: «В искусстве нужно отличать хорошее от плохого, а не новаторское от традиционного». Интервью газете «Городские новости», 2014 Արխիվացված 2015-05-22 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Տոլստոյ» հոդվածին։ |
|