NEMO թանգարան
NEMO թանգարան | |
|---|---|
| Տեսակ | գիտության թանգարան և թանգարան |
| Երկիր | |
| Տեղագրություն | Ամստերդամ[2] |
| Վայր | Ամստերդամ |
| Ղեկավարության նստավայր | Ամստերդամ, Նիդերլանդներ[3] |
| Հասցե | Oosterdok 2 Amsterdam, Netherlands1011VXOosterdok? (2)[3] |
| Հիմնադրվել է | 1923, 1990[2] և 1997[2] |
| Այցելուներ | 590,000 (2015 est.)[4] |
| Տնօրեն | Միխիել Բուշել[5] |
| 52°22′26.80″N 4°54′44.60″E / 52.3741111°N 4.9123889°E | |
| Կայք | nemosciencemuseum.nl և nemosciencemuseum.nl/en/ |
![]() | |
![]() | |
NEMO (անգլ.՝ NEMO Science Museum), Նիդերլանդների խոշորագույն գիտական թանգարանը, կատուցվել է Ռենցո Պիանոյի նախագծով։ Գտնվում է մայրաքաղաք Ամստերդամում, Կենտրոնական կայարանից և Ծովային թանգարանից աջ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
ՆԵՄՈ թանգարանն առաջացել է Աշխատանքի թանգարանի բազայի հիման վրա, որը գոյություն է ունեցել 1920-1930 թվականներին, և 1950-1960-ականներին կոչվել է Արդյունաբերության և տեխնոլոգիաների հոլանդական ինստիտուտ։ Մինչև 1980-ական թվականները ծագել է կրթական թանգարան հիմնադրելու միտքը․ թանգարանը պետք է հետաքրքրություն առաջացներ գիտության և տեխնոլոգիաների նկատմամբ վաղ տարիքից։ 6 տարի անց, Նիդերլանդների թագուհի Բեատրիքսի մասնակցությամբ բացվեց «Նոր մետրոպոլիս» անունով թանգարանը։
Երկու տարի անց թանգարանը կանգնեց ֆինանսական խնդիրների առջև, և արդյունքում սնանկացավ։ Այնուհետև հաջորդեցին որոշակի վերակազմակերպումներ, թանգարանը սկսվեց կոչվել «Գիտության և տեխնոլոգիաների ազգային կենտրոն»[6]։
Ցուցանմուշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի ցուցանմուշներից շատերը ստեղծվում են աշխատակիցների կողմից[7]՝ ձեռքի տակ եղած նյութերից և նախատեսված են ձեռք տալու համար, քանի որ հենց դա է բացատրում, թե ինչպես է կառուցված աշխարհը։ Թանգարանում կա ՆԵՄՈ-թատրոն, որտեղ անցկացվում են ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, դասախոսություններ։
Շենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Շնորհիվ Ռենցո Պիանոյի մտահաղացման՝ թանգարանի ներսում կան օդափոխման խողովակներ, պողպատե ծածկեր և շենքի ֆունկցիոնալ այլ դետալներ։
Թանգարանի աստիճանային տանիքից, որտեղ կարել է հասնել թանգարանի չորրորդ հարկից, բացվում է տեսարան դեպի հին քաղաք։ Սա Ամստերդամի միակ բարձրահարկ շենքն է, որտեղից բացվում է նման տեսարան։
Շինությունը ոչ միշտ է եղել կանաչ․ 1997 թվականից պղինձը աստիճանաբար պատվել է պատինայով։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թանգարանի տեխլոնոգիաների աշտարակ
- NEMO-կտուրը IJ թունելի մուտքից
- Հատված ներքին կահավորանքից
- NEMO-ի շատրվաններ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- 1 2 3 4 https://www.architectuur.org/bouwwerk/415/Nemo.html
- 1 2 https://whichmuseum.nl/museum/nemo-science-museum-amsterdam-132
- ↑ "Bezoekersrecords voor Van Gogh Museum en NEMO" (in Dutch), AT5, 2015. Retieved 15 January 2016.
- ↑ Feiten & cijfers (in Dutch), NEMO Science Museum. Retrieved 24 January 2012.
- ↑ Nieuwe visuele stijl (in Dutch), NEMO Science Museum. Retrieved 20 April 2016.
- ↑ «Цепная реакция». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 10.01.2009-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «NEMO թանգարան» հոդվածին։ |
| ||||||||||||||

