Հայաստանի Հանրապետության դատախազություն
Հայաստանի Հանրապետության դատախազությունը (այսուհետ` Դատախազություն) միասնական համակարգ է, որը ղեկավարում է ՀՀ գլխավոր դատախազը:
Դատախազության լիազորությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
Դատախազության լիազորություններն ամրագրված են ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ մասով:Դատախազությունն օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝
- հարուցում է քրեական հետապնդում.
- հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ.
- դատարանում պաշտպանում է մեղադրանքը.
- բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները.
- հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:
Դատախազությունն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան:
Դատախազությունը գործում է ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ օրենքի հիման վրա:
Դատախազության համակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]
Դատախազությունը կազմված է`
- ՀՀ գլխավոր դատախազություն.
- Երևան քաղաքի դատախազությունից.
- Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազություններից (Աջափնյակ և Դավթաշեն, Ավան և Նոր Նորք, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի և Նուբարաշեն, Կենտրոն և Նորք-Մարաշ, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջանների դատախազություններ).
- Արարատի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Արտաշատ.
- Արմավիրի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Արմավիր.
- Արագածոտնի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Աշտարակ.
- Գեղարքունիքի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Գավառ.
- Լոռու մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Վանաձոր.
- Կոտայքի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Հրազդան.
- Շիրակի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Գյումրի.
- Սյունիքի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Կապան.
- Վայոց ձորի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Եղեգնաձոր.
- Տավուշի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Իջևան.
- Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազությունից:
Ղեկավար կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀՀ գլխավոր դատախազ
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ
ՀՀ զինվորական դատախազ - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
Դատախազության նախկին ղեկավարները[խմբագրել | խմբագրել կոդը]
Գևորգ Կոստանյան` ՀՀ գլխավոր դատախազ 2013-2016թթ.
Աղվան Հովսեփյան` ՀՀ գլխավոր դատախազ 1998-1999թթ., 2004-2013թթ.
Արամ Թամազյան` ՀՀ գլխավոր դատախազ 2001-2004թթ.
Բորիս Նազարյան` ՀՀ գլխավոր դատախազ 1999-2001թթ.
Հենրիկ Խաչատրյան` ՀՀ գլխավոր դատախազ 1997-1998թթ.
Վլադիմիր Նազարյան` ՀԽՍՀ դատախազ 1988-1990թթ.
Սուրեն Օսիպյան` ՀԽՍՀ դատախազ 1971-1988թթ.
Վարդգես Մուսախանյան` ՀԽՍՀ դատախազ 1961-1971թթ.
Արտավազդ Գևորգյան` ՀԽՍՀ դատախազ 1959-1961թթ., ՀՀ գլխավոր դատախազ 1990-1997թթ.
Կադմոս Իոաննիսյան` ՀԽՍՀ դատախազ 1954-1959թթ.
Իսահակ Իսագուլով` ՀԽՍՀ դատախազ 1949-1954թթ.
Վռամշապուհ Թադևոսյան` ՀԽՍՀ դատախազ1948-1949թթ.
Հայկ Մեղավորյան` ՀԽՍՀ դատախազ 1939-1948թթ.
Արամ Հարությունյան` ՀԽՍՀ դատախազ 1937-1939թթ.
Պետիկ Թորոսյան` ՀԽՍՀ դատախազ 1933-1937թթ.
Սարգիս Խանոյան` ՀԽՍՀ դատախազ 1930-1933թթ.
Արմենակ Հովսեփյան` ՀԽՍՀ դատախազ 1929-1930թթ.
Զայրմայր Աշրաֆյան` ՀԽՍՀ դատախազ 1927-1929թթ.
Լևոն Վարդապետյան` ՀԽՍՀ դատախազ 1923-1927թթ.
Դանիել (Դանուշ) Շահվերդյան` ՀԽՍՀ դատախազ 1922-1923թթ.
Արտաշես Չիլինգարյան` ՀՀ դատախազ 1920թ. մայիս-նոյեմբեր
Աբրահամ Գյուլխանդարյան` ՀՀ դատախազ 1919-1920թթ.
Դատախազության աշխատողի օրը[խմբագրել | խմբագրել կոդը]
«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան, ՀՀ կառավարության որոշմամբ, Հայաստանի Հանրապետությունում հուլիսի 1-ը սահմանվել է դատախազության աշխատողի օր:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Դատախազության մասին» ՀՀ օրենք
ՀՀ դատախազության պաշտոնական ինտերնետային կայք