Ռոբերտ Քոչարյանի դատավարություն
Թվական | Հուլիսի 4, 2018 |
---|---|
Պատճառ | Մարտի 1-ի իրադարձություններ |
Կասկածյալ(ներ) | Ռոբերտ Քոչարյան |
Մեղադրանք | Հայաստանի քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մաս («այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալել») |
Դատավճիռ | Դեռևս չի կայացվել |
Մեղավոր է (են) ճանաչվել | Գործն ընթացքում է |
Ռոբերտ Քոչարյանի դատավարություն, դատաիրավական գործընթաց Հայաստանի երկրորդ և Արցախի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներգրավմամբ։ Դատական գործընթացն առնչվում է 2008 թվականի մարտ 1-ի լույս 2-ի գիշերը Հայաստանի մայրաքաղաք Երևանում տեղի ունեցած իրադարձություններին, որոնց հետևանքով ցուցարարների ու ոստիկանների միջև բախումների ընթացքում արձանագրվեց 10 զոհ։
Քրեական գործով Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Վերջինը չի ընդունել իրենց առաջադրված մեղադրանքը, իսկ նրա կողմնակիցներն ու պաշտպանները հայտարարել են, որ Ռ․Քոչարյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններ, որոնց մասնակցում էին 9 թեկնածուներ։ Համաձայն Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալների՝ թեկնածուներից ամենաշատ ձայների տոկոս հավաքել էր Սերժ Սարգսյանը (52.82%)։ Երկրորդ տեղում Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր (21.5%)։ Վերջինը չէր ընդունում ընտրությունների պաշտոնական արդյունքները։
Փետրվարի 20-ին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները շուրջօրյա հավաք սկսեցին Երևանի Ազատության հրապարակում։ Հրապարակում բողոքի գործողությունները շարունակվեցին մինչև մարտի 1-ի առավոտյան, երբ տեղի ունեցավ առաջին զանգվածային բախումը ոստիկանների ու ցուցարարների միջև։ Բախումները շարունակվեցին Երևան քաղաքի տարբեր հատվածներում մինչև մարտի 2-ի գիշերը, երբ Հայաստանի դեռևս գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց արտակարգ դրություն։ Բախումների ընթացքում սպանվեց 10 անձ, այդ թվում՝ ոստիկանության 2 աշխատակից և քաղաքացիական 8 անձ։
Կալանավորում և մեղադրանքի առաջադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հուլիսի 4-ին Հայաստանի Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտաարել է, որ այլ անձանց հետ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու համար մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ում նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նույն գործի շրջանակներում Հատուկ քննչական ծառայություն որպես վկա հարցաքննության է հրավիրվել Ռոբերտ Քոչարյանը[1][2][3]։ Հարցաքննության կանչելու պահին վերջինը Հայաստանում չի եղել[2][3]։
Նույն թվականի հուիսին Ռոբերտ Քոչարյանը ժամանում է Երևան և հուլիսի 26-ին վկայի կարգավիճակով ներկայանում Հատուկ քննչական ծառայություն։ Նույն Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով, որը վերաբերվում է օրը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձություններին, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, այն է՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելը։ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ խափանման միջոցն ընտրվել է կալանավորումը[1]։
Քոչարյանի փաստաբանական թիմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջադրված մեղադրանքի շրջանակներում դատաիրավական գործընթացի ընթացքում Ռոբերտ Քոչարյանին իրավաբանական աջակցություն է ցուցաբերում մի քանի դատապաշտպաններից կազմված փաստաբանական թիմը։
Ռ․Քոչարյանի փաստաբանական թիմի կազմը հետևյալն է՝
- փաստաբան Հայկ Ալումյան[4],
- փաստաբան Արամ Վարդևանյան[5],
- փաստաբան Ռուբեն Սահակյան[6],
- փաստաբան Արամ Օրբելյան[7],
- փաստաբան Հովհաննես Խուդոյան[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Ռոբերտ Քոչարյանի գործը» (արխիվացված)։
- ↑ 2,0 2,1 «Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության է հրավիրվել որպես վկա. ՀՔԾ պետ» (արխիվացված)։
- ↑ 3,0 3,1 «Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է հարցաքննության որպես վկա. ՀՔԾ պետ» (արխիվացված)։
- ↑ «Ալումյան. «Հիմա ես աշխատում եմ Քոչարյանի գործով Եվրադատարան ներկայացվելիք գանգատի վրա»» (արխիվացված)։
- ↑ 5,0 5,1 «Իրարանցում դատարանում. Քոչարյանի փաստաբանի ելույթը հունից հանեց տուժողներին» (արխիվացված)։
- ↑ «Փաստաբանների պալատում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ են հարուցել» (արխիվացված)։
- ↑ «Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին» (արխիվացված)։