Ռուբեն Սահակյան (իրավաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուբեն Սահակյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 13, 1947(1947-06-13)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 17, 2021(2021-10-17) (74 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունփաստաբան

Ռուբեն Արամի Սահակյան (հունիսի 13, 1947(1947-06-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 17, 2021(2021-10-17), Երևան, Հայաստան), հայ փաստաբան, Հայաստանի վաստակավոր իրավաբան (2013)[1][2], Հայաստանի փաստաբանների պալատի անդամ և առաջին նախագահը՝ 2005-2013 թվականներին[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Սահակյանը ծնվել է 1947 թվականի հունիսի 13-ին Երևանում, ավարտել է Վոլգոգրադի բարձրագույն իրավաբանական դպրոցը, ստացել է քրեագետ իրավաբանի որակավորում։ Մինչև 1984 թվականը ՀՍԽՀ Ներքին գործերի համակարգում աշխատել է որպես քննիչ, բաժանմունքի պետ։ 1985 թվականից ընդգրկվել է Հայաստանի փաստաբանական կոլեգիայի շարքեր և գործող փաստաբան և միության խորհրդի անդամ է եղել։ 1988 թվականից եղել է Հայոց Համազգային շարժման իրավաբանական խմբի անդամ։ 1988 թվականի Սումգայիթի ջարդերից անմիջապես հետո մեկնել է Սումգաիթ և Բաքու՝ պաշտպանելու բռնության ենթարկված հայերի իրավունքները[4]։ 1990 թվականին կոլեգաների հետ ստեղծել է «Արցախ» իրավաբանական կոնսուլտացիան, որը մի շարք հնչեղ քրեական գործեր է վարել։ Ռուբեն Սահակյանը վարել է ՀԱԲՌազմիկ Վասիլյանի, Մայիս Միրզոյանի (Ճայ Մայիս) պաշտպանությունը, Դրոյի գործը, Ալեքսան Հարությունյանի (հոկտեմբերի 27-ի գործով), վրացահայ Պողոս Պողոսյանի ներկայացուցիչն է եղել դատարանում[5][6]։ Ռուբեն Սահակյանը եղել է Հայաստանի փաստաբանների պալատի հիմնադիրներից ու առաջին նախագահը՝ ընտրվել է 2005 թվականի հոկտեմբերի 4-ին և պաշտոնավարել է մինչև 2013 թվականի հոկտեմբերի 4[3]։ 2019 թվականից հանդես է եկել որպես Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան[7]։

Մահացել է 2021 թվականի հոկտեմբերի 17-ին Երևանում[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ռուբեն Սահակյանը վաստակավոր իրավաբանի կոչում է ստացել». news.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 17-ին.
  2. «ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԻՐԱՎԱԲԱՆԻ ԿՈՉՈՒՄ Է ՍՏԱՑԵԼ». www.advocates.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 17-ին.
  3. 3,0 3,1 Արմենիա, Sputnik (20211017T1615+0400). ««Քո նմաններն էլ չկան». մահացել է փաստաբան Ռուբեն Սահակյանը». Sputnik Արմենիա. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 17-ին.
  4. «Резня в Сумгаите: факты и искажения». Армянский музей Москвы и культуры наций (կանադական անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 18-ին.
  5. «Պալատ. ընտրարշավի փոխարեն. Ռուբեն Սահակյան». Armtimes.com. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 17-ին.
  6. «Փաստաբաններ - ՀՀ Փաստաբանների Պալատ - Ռուբեն Սահակյան». advocates.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 17-ին.
  7. «Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը հանդիսացել է իմ գործատուն. ինքնաբացարկ հայտնած դատավորը երեք հիմք է նշել». Armtimes.com. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 17-ին.
  8. Մահացել է ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը