Լենինի շքանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լենինի պատվանշանից)
Jump to navigation Jump to search
Լենինի շքանշան
Order of Lenin Ribbon Bar.svg Order of Lenin obverse Turova TB.png
Բնագիր անվանում Орден Ленина
Երկիր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Տիպ շքանշան
Պարգևատրման հիմքը բացառիկ ձեռքբերումների և վաստակի համար
Կարգավիճակ չի տրվում
Վիճակագրություն
Պարամետրեր բարձրություն՝ 38—45 մմ
լայնություն՝ 38 մմ
նյութ՝ ոսկի, պլատին
Հիմնադրման ամսաթիվ ապրիլի 6, 1930 թ.
Առաջին պարգևատրում մայիսի 30, 1930 թ.
Վերջին պարգևատրում դեկտեմբերի 21, 1991 թ.
Պարգևատրման քանակը 431 418
Հերթականություն
Ավագ պարգև չկա
Կրտսեր պարգև Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան

Լենինի շքանշան, ԽՍՀՄ բարձրագույն պետական պարգև։ Հաստատվել է 1930 թվականի ապրիլի 6-ին։

Տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջ պատմության ընթացքում Լենինի շքանշանն ունեցել է 5 տիպ։ Շքանշանը պատրաստված էր ոսկուց և պլատինից։ Վերջին տիպը հաստատվել է 1943 թվականի հունիսի 13-ին։ Շքանշանով պարգևատրվում էին Խորհրդային միության քաղաքացիները, արտասահմանցիները, պետական կազմակերպությունները, բնակելի վայրերը և այլն։ Խորհրդային միության, սոցիալիստական աշխատանքի հերոսները, հերոս քաղաքները ոսկե աստղից բացի, պարգևատրվում էին նաև Լենինի շքանշանով։ Առաջին շքանշանը ստացել է Կոմսոմոլսկայա պրավդա թերթը 1930 թվականի մայիսի 23-ին։ Առաջին մարդը, որը պարգևատրվել է Լենինի շքանշանով, Ավել Ենուկիձեն է։ Նա շքանշանը ստացել է 1932 թվականի դեկտեմբերի 17-ին։ Հայկական ԽՍՀ-ն Լենինի շքանշանով պարգևատրվել է 3 անգամ (1958, 1968, 1978):