Jump to content

Զարիֆա Ալիևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զարիֆա Ալիևա
ադրբ.՝ Zərifə Əziz qızı Əliyeva
Ծնվել էապրիլի 28, 1923(1923-04-28)
Շահթախտ, Նախիջևանի գավառ, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 15, 1985(1985-04-15) (61 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
բնական մահով
ԳերեզմանՊատվո հուղարկավորության պուրակ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունակնաբույժ
Գործունեության ոլորտակնաբանություն
ԱնդամակցությունԳիտությունների ազգային ակադեմիա (Ադրբեջան)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1976)
Պարգևներ
Ադրբեջանական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ամուսին(ներ)Հեյդար Ալիև
Երեխա(ներ)Իլհամ Ալիև և Սևիլ Ալիևա
ՀայրԱզիզ Ալիև
Կայքzarifa-aliyeva.az
 Zarifa Aliyeva Վիքիպահեստում

Զարիֆա Ազիզ կըզը Ալիևա (ադրբ.՝ Zərifə Əziz qızı Əliyeva, ապրիլի 28, 1923(1923-04-28), Շահթախտ, Նախիջևանի գավառ, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 15, 1985(1985-04-15), Մոսկվա, ԽՍՀՄ), ադրբեջանցի ակնաբույժ, Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր գիտնական, բժշկական գիտությունների դոկտոր (1976), պրոֆեսոր (1979), Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի լիիրավ անդամ (1983)[1][2]:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարիֆա Ալիևան ծնվել է 1923 թվականի ապրիլի 28-ին։ 1932-1942 թվականներին սովորել է միջնակարգ դպրոցում։

1947 թվականին ավարտելով Բաքվի բժշկական ինստիտուտը՝ Զարիֆա Ալիևան աչքի հիվանդությունների մասնագիտացմամբ երկամյա դասընթացներ է անցել Մոսկվայի բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտում, որից հետո սկսել է աշխատել Ադրբեջանի աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտում։ Նա 1959 թվականին ավարտելով ասպիրանտուրան՝ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն[3]։

Զարիֆա Ալիևան դարձել է ԽՍՀՄ-ում ակնաբուժության ոլորտում բարձրագույն մրցանակ համարվող, ակադեմիկոս Մ. Ի. Ավերբախի անվան հեղինակավոր մրցանակի արժանացած առաջին կին ակնաբույժը։ Նա 1960 թվականից եղել է բժշկական գիտությունների թեկնածու, իսկ 1977 թվականից՝ բժշկական գիտությունների դոկտոր։

Կլինիկայում գործում է Ալիևայի հիշատակին նվիրված թանգարան։ Բաքվում կա նաև Զարիֆա Ալիևայի անունը կրող վարժարան։

Նա Ադրբեջանի Հանրապետության երրորդ Նախագահ Հեյդար Ալիևի կինն է և Իլհամ Ալիևի մայրը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Akademik Zərifə xanım Əliyeva. Milli oftalmologiyamız və xatirələr.
  2. «Հոդվածներ նրա մասին». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  3. Hüseynbala Mirələmov. Zərifə Əliyeva. - Bakı, "Azərbaycan" nəşriyyatı, 2013.- 208 s.