Ազիզ Ալիև
Ազիզ Ալիև | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ |
---|---|
Կրթություն՝ | Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա և Erivan Gymnasium? |
Գիտական աստիճան՝ | բժշկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, բժիշկ, կոմիսար և first secretary |
Ծննդյան օր | հունվարի 1, 1897 |
Ծննդավայր | Համամլու, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանի օր | հուլիսի 27, 1962 (65 տարեկան) |
Վախճանի վայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Թաղված | Պատվո հուղարկավորության պուրակ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զավակներ | Զարիֆա Ալիևա, Թամերլան Ալիև, Ջամիլ Ալիև և Գյուլարա Ալիևա |
Պարգևներ | |
Ազիզ Մամեդքարիմ օկլի Ալիև (ադրբ.՝ Əziz Məmmədkərim oğlu Əliyev, հունվարի 1, 1897, Համամլու, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 27, 1962, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի պետական գործիչ և գիտնական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազիզ Ալիևը ծնվել է 1897 թվականի հունվարի 1-ին, Երևանի նահանգի Համամլի գյուղում։ 8 տարեկան հասակում Ազիզ Ալիևը մտել է ռուս-թաթարական (Ադրբեջան) դպրոց և այնտեղ ստացել Է նախնական կրթությունը։ 1908 թվականին ընդունվել է Երևանի գիմնազիա։ Ավարտել է գիմնազիան 1917 թվականին։ Նույն թվականին նա ընդունվել է Ռուսաստանի ամենահեղինակավոր բժշկական դպրոցներից մեկը Ռազմաբժշկական ակադեմիա[2]։
Ազիզ Ալիևը 1918 թվականի հունիսին եկել է Երևան։ Որոշ ժամանակ այստեղ ապրելուց հետո, նա ընտանիքի հետ տեղափոխվել է Նախիջևանի Շարուր շրջան։ Մինչև 1923 թվականի մայիսը, Ազիզ Ալիևն աշխատել է որպես բժիշկ օգնական։ 1923 թվականի մայիսին Ազիզ Ալիևը տեղափոխվել է Բաքու։ Այս պահից սկսել է նրա կյանքի նոր փուլը։ Բաքվում նա նախ աշխատել է որպես Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական կոմիսարների գլխավոր վարչության պետի տեղակալ, խորհրդի քարտուղարի տեղակալ, իսկ վերջապես ՝ որպես հանրապետության ժողովրդական կոմիսարիատների խորհրդի քարտուղար։ Ավարտել է Բաքվի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը 1927 թվականին։ Ազիզ Ալիևը նախ աշխատել է որպես շրջանավարտ, այնուհետև ՝ որպես ասիստենտ և դոցենտ։ 1929–1932 թվականին նշանակվել է Ադրբեջանի Կլինիկական Ինստիտուտի ռեկտոր։
1930 թվականի հունիսի 19-ին ստեղծվել է Ադրբեջանի պետական բժշկական ինստիտուտը։ Այդ տարիներին Ազիզ Ալիևը մեծ դեր է խաղացել ԱՊԲԻ - ի կայացման գործում։ 1932 թվականին նշանակվել է ինստիտուտի ռեկտոր[3]։
Ազիզ Ալիևը մահացել է 1962 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ազիզ Ալիև
- ↑ Əziz Əliyev Biblioqrafiya
- ↑ «Ազիզ Մամեդքարիմ օկլի Ալիև» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Tahir Talıblı. Əziz Əliyev:dövrü, həyatı, şəxsiyyəti // Bakı, Göytürk nəşr.,1997, səh.285
- ԽՄԿԿ անդամներ
- Ս.Մ. Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիայի շրջանավարտներ
- Հունվարի 1 ծնունդներ
- 1897 ծնունդներ
- Սպիտակ քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 27 մահեր
- 1962 մահեր
- Բաքու քաղաքում մահացածներ
- Բաքվում թաղվածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով