Jump to content

Կողթի ցեմենտի գործարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կողթի ցեմենտի գործարան
Տեսակգործարան, cement plant? և ձեռնարկություն
Երկիր Ադրբեջան

Կողթի ցեմենտի գործարան, կամ Ղազախի ցեմենտի գործարան (ադրբ.՝ Qazax Sement Zavodu), Ադրբեջանական Հանրապետության Կողթի շրջանի Գագաշեն գյուղի մոտակայքում գտնվող ցեմենտի գործարան։ Տարեկան արտադրում է մեկ միլիոն տոննա ցեմենտ և հանդիսանում է երկրի խոշորագույն ցեմենտ արտադրող կազմակերպություններից[1]։

Գործարանի կառուցումը սկսվել է 2010 թվականի մարտին, իսկ 2013 թվականի ապրիլից սկսվել է ցեմենտի արտադրությունը։ Կլինկերի արտադրության գիծը գործարկվել է 2014 թվականի օգոստոսին[1]։

Գործարանը արտադրում է սուլֆատակայուն ցեմենտ և այլ նմանատիպ նյութեր[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 «Պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]