Jump to content

Բերքաբերի ջրամբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերքաբերի ջրամբար

Ջողասի ջրամբարը 2009 թվականին
41°03′47″ հս․. լ. 45°07′57″ ավ. ե.HGЯO
Վարչատարածքային բաժանում Տավուշի մարզ
Ամենաբարձր կետը 650 մ
Ամբարտակի բարձրությունը 64 մ
Բերքաբերի ջրամբար (Հայաստան)##
Բերքաբերի ջրամբար (Հայաստան)

Բերքաբերի ջրամբար, Ջողազի ջրամբար, Ջողասի ջրամբար, արհեստական լիճ Հայաստանի Տավուշի մարզում՝ Ջողազ գետի միջին հոսանքում՝ մոտ 650 մ բարձրության վրա։ Շահագործման է հանձնվել 1980 թվականին։ Մակերեսը 2,14 կմ2 է, առավելագույն խորությունը՝ 60 մ, ջրատարողությունը՝ 45 միլիոն մ3, օգտակարը՝ 43 միլիոն մ3։ Պատվարը հողային է, երկարությունը՝ 1275 մ, բարձրությունը՝ 64 մ։ Ջրամբարից ջուրը համանուն ջրհան կայանով մղվում էր Նոյեմբերյանի ու Իջևանի մայր ջրանցքները։ Ոռոգել է մոտ 10 000 հա հողատարածք (Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ հատվածը)։ Շահագործումը ժամանակավորապես դադարեցված է[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 23 — 150 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերքաբերի ջրամբար» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։