Արագվի
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արագվա (այլ կիրառումներ)
| Արագվի | |
|---|---|
| Բնութագիր | |
| Երկարություն | 112 կմ |
| Ավազանի մակերես | 2740 կմ² |
| Գետաբերանի տեղակայում | Կուր գետ |
| Կոորդինատներ | |
| Տեղակայում | |
| Երկիր | |
| Երկրամաս | Մցխեթ-Մթիանեթ |
Արագվի (վրաց.՝ არაგვი ), գետ Վրաստանի արևելքում, Կուր գետի ձախ վտակը։ Կազմավորվում է Սպիտակ[1], Սև[2] և Փշավյան Արագվիների[3] գետնախառնուրդի արդյունքում (վերջինս հոսում է Բարբալո լեռան արևմտյան լանջերից)։ Երկարությունը 66 կմ է, ավազանի մակերեսը՝ 2740 կմ²։ Գետի երկայնքով ընկած է Ռազմավիրական ճանապարհը։ Կուր թափվելու տեղում է գտնվում Մցխեթա քաղաքը։
Արագվայի վրա՝ Մցխեթա քաղաքից արևելք, տեղակայված է գործող արական Զեդազենի վանքը, որը հիմնադրվել է 6-րդ դարում։ Գետի վրա է գտնվում Ժինվալյան հիդրոէլեկտրոկայանն իր ջրամբարով, որը ապահովում է Թբիլիսին ջրով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արագվի» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 683)։ |