Քյուրակ (գետ)
Արտաքին տեսք
Քյուրակ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 126 կմ |
Ավազանի մակերես | 2080 կմ² |
Ջրի ծախս | 2,85 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Մռավի լեռնաշղթա |
Գետաբերանի տեղակայում | Կուր գետ |
Տեղակայում | |
Երկիր | Արցախ և Ադրբեջան |
Քյուրակ, գետ ԼՂՀ-ում, Կուրի աջ վտակը։ Սկիզբ է առնում Մռավի լեռնաշղթայի հյուսիսային լանջերից՝ 3100 մ բարձրությունից։ Երկարությունը 126 կմ է, ջրհավաք ավազանը՝ 2080 կմ²։ Կուր է թափվում ծովի մակարդակից 18 մ բարձրության վրա։ Սնումը ստորերկրյա (40%) և անձրևային (31%) է, վարարումը՝ մարտ-հունիսին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 47%-ը։ Տարեկան միջին ծախսը 2, 85 մ³/վ է, հոսքը՝ 90 միլիոն մ³ (Գետաշեն գյուղ)։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |