Օկամ, գյուղ Կարսի մարզիԱրդահանի գավառում, Կուր գետի վերին հոսանքի շրջանում, ճահճաշատ հարթավայրում։ XX դարի սկզբին ուներ շուրջ 50 տուն բնակիչ։ Զբաղվում էին անասնապահությամբ և երկրագործությամբ։ Գյուղով անցնում էր Կարս-Օլթի ճանապարհը։ Օլթիում կար եկեղեցի։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գյուղի հայկական թաղն ավերվել է, հայ բնակիչների մի մասը կոտորվել։ Փրկվածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 534)։