Նարդոս
| Նարդոս | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
| Ընտանիք | Խուլեղինջազգիներ (Lamiaceae) |
| Ենթաընտանիք | Կատվադաղձայիններ (Nepetoideae) |
| Տրիբա | Ocimeae |
| Ենթատրիբա | Lavandulinae |
| Ցեղ | Նարդոս (Lavandula) L., 1753 |
Նարդոս լատիներեն՝ Lavandula, շրթնածաղիկների ընտանիքի խոտաբույսերի, կիսաթփերի և թփերի ցեղ։
Հայտնի է Նարդոսի ավելի քան 25 տեսակ՝ տարածված գլխավորապես միջերկրածովյան երկրներում, Հնդկաստանում և Պակիստանում։ Տերևները նշտարաձև են, խավոտ, ծաղիկները ունեն յուղային գեղձիկներ, երկնագույն են, կապույտ, մանուշակագույն, ծաղկաբույլնրում հավաքված։ Նարդոսի որոշ տեսակներ (Lavandula spica, Lavandula latifolia և այլն) արժեքավոր եթերայուղային բույսեր են և վաղուց ի վեր օգտագործվում են բժշկության և օծանելիքի արտադրության մեջ։ Նարդոսը մշակվում է բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև ԽՍՀՄ-ում (Մոլդավիա, Ղրիմ, Կովկաս, Միջին Ասիա)։ Եպնդեղի չոր ծաղիկները և տերևները օգտագործվում են որպես հակացեցային միջոց։ Նարդոսի բոլոր տեսակներն էլ մեղրատու են, մի քանիսն ունեն դեկորատիվ նշանակություն։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցեղատեսակը ներառում է միամյա կամ կարճակյաց բազմամյա խոտաբույսեր, ինչպես նաև թփանման բազմամյա բույսեր, կիսաթփեր կամ փոքր թփեր[1]։
Կախված տեսակից՝ տերևի ձև տարբերվում է։ Սովորական մշակվող որոշ տեսակների դեպքում դրանք սովորակ ձևի են։ Որոշ այլ տեսակների դեպքում տերևները փետրաձև ատամնավոր են կամ փետրաձև բաժանված, երբեմն՝ բազմակի փետրաձև և խիստ մասնատված։ Տեսակների մեծ մասի տերևները պատված են մանր մազիկներով կամ թավությամբ, որոնք սովորաբար պարունակում են եթերայուղեր[1]։
Ծաղիկները դասավորված են օղակաձև խմբերով և գտնվում են սաղարթից վեր բարձրացող հասկաձև ծաղկաբույլերի վրա, որոնք որոշ տեսակներում ճյուղավորված են։ Որոշ տեսակներ ծաղկաբույլերի ծայրերում ունեն գունավոր ծաղկատերևներ։ Վայրի տեսակների ծաղիկները կարող են լինել կապույտ, մանուշակագույն կամ բաց մանուշակագույն, երբեմն՝ սևավուն մանուշակագույն կամ դեղնավուն։ Ծաղկաթերթերի բաժակը խողովակաձև է։ Պսակը նույնպես խողովակաձև է՝ սովորաբար հինգ բլթակներով (վերին շուրթը հաճախ ճեղքված է, իսկ ստորին շուրթն ունի երկու ճեղքվածք)[2]։
Ֆիտոքիմիական նյութեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նարդոսի յուղի մեջ հայտնաբերվել են ավելի քան 93 ֆիտոքիմիական նյութեր, որոնց մեծ մասը կազմել է լինալիլացետատը (30–55%), լինալոլը (20–35%), տանինները (5–10%) և կարիոֆիլենը (8%), ինչպես նաև ավելի փոքր քանակությամբ սեսկվիտերպենոիդներ, պերիլիլային սպիրտներ, էսթերներ, օքսիդներ, կետոններ, ցինեոլ, կամֆորա, բետա-օցիմեն, լիմոնեն, կապրոիկ թթու և կարիոֆիլեն օքսիդ[3][4][5]։ Այս միացությունների հարաբերական քանակները զգալիորեն տարբերվում են՝ կախված նարդոսի տարբեր տեսակներից[3]։
Տերմինաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլերեն lavender (լավանդա) բառը գալիս է 13-րդ դարից։ Ենթադրվում է, որ այն ծագում է հին ֆրանսիական lavandre բառից[6], որն էլ գալիս է լատիներեն lavare՝ լվանալ բառից[7]. բուսատեսակի կապույտ թուրմն օգտագործվել է լոգանքի համար։ Համարվում է, որ Lavandula բուսաբանական անվանումը ծագում է այս և բույսի համար կիրառվող այլ եվրոպական ժողովրդական անվանումներից[8]։
Որոշ տեսակների համար լայնորեն կիրառվող անվանումները՝ «անգլիական լավանդա», «ֆրանսիական լավանդա» և «իսպանական լավանդա», բոլորն էլ ոչ ճշգրիտ են օգտագործվում։ «Անգլիական լավանդա» անվանումը սովորաբար գործածվում է L. angustifolia-ի համար, թեև որոշ աղբյուրներ նշում են, որ ճիշտ տերմինը «հին անգլիական լավանդա»-ն է[9]։ «Ֆրանսիական լավանդա» անվանումը կարող է վերաբերել կա՛մ L. stoechas-ին, կա՛մ L. dentata-ին։ Իսկ «իսպանական լավանդան» կարող է մատնանշել L. pedunculata-ն[10] L. stoechas,[11], L. stoechas-ը կամ L. lanata-ն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Upson, T.; Andrews, S. (2004). The Genus Lavandula. Royal Botanic Gardens, Kew 2004. ISBN 9780881926422. Վերցված է 2012 թ․ մարտի 30-ին.
- ↑ Bailey, L. H. (1924). Manual of Cultivated Plants. New York: MacMillan Publishing Company.
- 1 2 «Lavender». Drugs.com. 2022 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2024 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Lavender». Drugs and Lactation Database (LactMed), National Library of Medicine, US National Institutes of Health. 2018 թ․ դեկտեմբերի 3. PMID 30000925. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Umezu, Toyoshi; Nagano, Kimiyo; Ito, Hiroyasu; Kosakai, Kiyomi; Sakaniwa, Misao; Morita, Masatoshi (2006 թ․ դեկտեմբերի 1). «Anticonflict effects of lavender oil and identification of its active constituents». Pharmacology Biochemistry and Behavior. 85 (4): 713–721. doi:10.1016/j.pbb.2006.10.026. PMID 17173962. S2CID 21779233.
- ↑ Weekley, Ernest (1921). «lavender». An etymological dictionary of modern English. London: John Murray. էջ 703.
- ↑ Lewis, Charlton T.; Short, Charles (1879). «lavo». A Latin Dictionary. Perseus Digital Library.
- ↑ «lavender | Etymology of lavender by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 22-ին.
- ↑ Life, Country (2014 թ․ մարտի 10). «Plant of the week: Old English Lavender». Country Life (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Graham Rice (2023 թ․ հուլիսի 4). «Best lavender varieties – 14 perfumed beauties for flowers and foliage». homesandgardens.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «23 Lavender Varieties for a Fragrant Garden Wherever You Live». Better Homes & Gardens (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 18-ին.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 203)։ |
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նարդոս» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նարդոս» հոդվածին։ |
| ||||||||||