Պատրինջ դեղատու
| Պատրինջ դեղատու | |
Պատրինջ դեղատու | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
| Ընտանիք | Խուլեղինջազգիներ (Lamiaceae) |
| Ենթաընտանիք | Կատվադաղձայիններ (Nepetoideae) |
| Տրիբա | Mentheae |
| Ենթատրիբա | Salviinae |
| Ցեղ | Պատրինջ (Melissa) |
| Տեսակ | Պատրինջ դեղատու (M. officinalis) |
| Միջազգային անվանում | |
| Melissa officinalis | |
Պատրինջ դեղատու (լատիներեն՝ Melissa officinalis), խուլեղինջազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճյուղավոր կոճղարմատով, թավոտ մեղրատու բազմամյա խոտաբույս է։ Մինչև 150 սմ բարձրությամբ ճյուղավոր, քառանիստ ցողունի վրա խոշոր, կոթունավոր, ձվաձև, աղեղնաեզր-սղոցաեզր տերևները դասավորված են հակադիր։ Մանր, երկշուրթ, նստադիր ծաղիկները աճում են տերևանութներում։ Ծաղիկն ունի թավոտ երկշուրթ կանաչ բաժակ և երկար, թեքված խաղովակով, սպիտակ, երբեմն նաև բաց վարդագույն պսակ։ Պտուղը կազմված է 4 չոր եռանիստ ընկուզիկներից[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների անտառաեզրերին։ Հանդիպում է Սյունիքի և Տավուշի մարզերում։ Մի շարք երկրներում նաև աճեցվում է[1]։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժական նպատակներով օգտագործում են ծաղկման սկզբում հավաքվող տերևները, ընձյուղների վերին մասը։ Եթերային յուղն օգտագործում են նաև սննդարդյունաբերության, օծանելիքի, օղու և լիկյորների արտադրության մեջ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրինջ դեղատու» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրինջ դեղատու» հոդվածին։ |
| ||||||||||||||
|