Ցողունը ճյուղավորվող է, քառակող, թավոտ, բարձրությունը՝ մինչև 150 սմ։ Տերևները հակադիր են, խոշոր, ձվաձև, աղեղնաեզր կամ սղոցաեզր, կիտրոնի հոտով։ Ծաղկաբույլը կեղծ օղակներով, փոքրաթիվ ծաղիկներով է, որոնք գտնվում են ցողունների վերին և միջին մասի տերևածոցերում։ Ծաղիկները գեղձային կամ պարզ ու փափուկ մազիկներով են, սպիտակ կամ վարդագույն։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը հիմքի մասում նեղացած, հարթ, չորս միասերմ կաղին է։
Պատրաստուկներն օգտագործվում են ուռուցքների, ֆուրունկուլների, մարսողության խանգարումների, սրտի անբավարարության, թունավորումների ժամանակ, որպես համեմունք՝ խմիչքների, լիկյորների, օծանելիքի արտադրության մեջ։ Մեղրատու է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։