Եթերայուղատու բույսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խորդենի

Եթերայուղատու բույսեր, տերևներում, ծաղիկներում, արմատներում և այլ օրգաններում ցնդող բուրավետ նյութեր՝ եթերայուղեր պարունակող բույսեր։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերայուղատու բույսերը օգտագործվում են օծանելիքի, սննդի, քիմիական արդյունաբերության, դեղագործության մեջ։

Ռեհան

Բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերայուղի բաղադրությունը և քանակը կախված է բույսի տեսակից, աճման պայմաններից, հասակից, վեգետացիայի փուլից, բերքահավաքի պայմաններից։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է տասերեք հազար տեսակ, որոնցից ԽՍՀՄ-ում մշակվել է մոտ հազարը (արդյունաբերական նշանակություն ունեին քառասունութ տեսակը)։

Լինում են միամյա, երկամյա, բազմամյա։

Անիսոն

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմանում են սերմերով, արմատակալներով, կոճղարմատներով, թփերի բաժանման միջոցով։

Բույսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ-ում մշակվում էին անիսոնը, Հացադեղ, ննի(աժգոն)ը, ռեհանը, գինձը, հիրիկը, լիմոնի սորգոն, դաղձը, քեմոնը, հունական սամիթը, եղեսպակը, խորդենին, սովորական նարդոսը, կնդրակը, հասմիկը, էվկալիպտը։ ՀԽՍՀ-ում մշակվում էր խորդենին՝ Հոկտեմբերյանի (այժմ Արմավիր) և Էջմիածնի շրջաններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 489 CC-BY-SA-icon-80x15.png