Սաղավարտուկ
Սաղավարտուկ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Scutellaria | ||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||||||
|
Սաղավարտուկ (լատին․՝ Scutellaria), պնակախոտ, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է մոտ 300 (այլ տվյալներով՝ 150) տեսակ։
Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում՝ 3 տեսակ՝
- Սաղավարտուկ արևելյան (S.orientalis),
- Սղավարտուկ ամենաբարձր (S.altissima)
- Սաղավարտուկ սովորական (S.galericulata)։
Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի ստորին և միջին լեռն, գոտիներում, Երևանի շրջակայքում։ Աճում է խոնավ մարգագետիններում, ճահիճներում, մացառուտներում, բացատներում, գետափերին։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցողունի բարձրությունը 75 (100) սմ է։ Տերևները հակադիր են, տարբեր ձևերի, ամբողջաեզր կամ ատամնաեզր։ Ծաղիկները մեկական են՝ ծածկող տերևների ծոցերում, կապտասպիտակավուն, կապտամանուշակագույն, դեղին։
Ծաղկում է մայիս-հուլիսին։
Պտուղը չորս միասերմ տափակ, գնդաձև կամ ձվաձև, հիմնականում թավոտ ընկուզիկ է։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեղաբույս է. պարունակում է Եթերայուղեր, ալկալոիդներ, աղաղանյութեր, ֆլավոնիղներ, վիտմաին C, ներկանյութ։
Պատրաստուկներն օգտագործում են սիրտանոթային հիվանդությունների, սակավարյունության, մալարիայի ժամանակ, նաև որպես խորխաբեր միջոց։ Մեղրատու է։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն Կյուի Բուսաբանական այգու տվյալների հաշվում են ավելի քան 460 տեսակ[2], նրանցից մի քանիսը։
Տաքսոնոմիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաղավարտուկի դասը մտնում է Scutellarioideae ենթաընտանիքի, Lamiaceae ընտանիքի և ենթակարգի Lamiales մեջ։
ևս 21 ընտանիք (համաձայն APG II համակարգի) | մոտ 3-4 դաս | |||||||||||||||
կարգ Շրթնածաղկավորներ | Ենթաընտանիք Սաղավարտուկայիններ | f1 | ||||||||||||||
բաժինԾաղկավոր բույսեր կամ Ծածկասերմեր | ընտանիք Խուլեղինջազգիներ | դաս Սաղավարտուկ |
||||||||||||||
44 կարգի ծաղկավոր բույսեր (համաձայն APG II համակարգի) |
ևս 8 ենթաընտանիք | f2 | ||||||||||||||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Entry for Scutellaria L. (англ.). NCU-3e. Names in current use for extant plant genera. Electronic version 1.0 (Sept 24, 1997). Проверено 24 октября 2010. Архивировано из первоисточника 2 июля 2012.
- ↑ Species of Scutellaria(անգլ.)(լատ.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Юзепчук С. В. Род 1244. Шлемник — Scutellaria L. // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин и С. В. Юзепчук. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1954. — Т. XX. — С. 72—225. — 556 с. — 2700 экз.
- Род 4. Шлемник — Scutellaria L. // Деревья и кустарники СССР. Дикорастущие, культивируемые и перспективные для интродукции. / Ред. тома С. Я. Соколов. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1962. — Т. VI. Покрытосеменные. Семейства Логаниевые — Сложноцветные. — С. 58—59. — 380 с. — 2400 экз.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://flower.onego.ru/other/scutella.html
- «Scutellaria L. (skullcap)». The PLANTS Database. United States Department of Agriculture.
- Scutellaria images. MorphBank.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաղավարտուկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաղավարտուկ» հոդվածին։ |
|
|